Դեսկալսաս Ռեալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեսկալսաս Ռեալես
Monasterio de las Descalzas Reales
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և Իսպանիայի ազգային հուշարձաններ
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՄադրիդ[1]
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունColettine Poor Clares?
ԹեմՄադրիդի արքեպիսկոպոսություն
Հիմնական ամսաթվերը1559
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ և Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՃարտարապետAntonio Sillero? և Juan Bautista de Toledo?
ՀիմնադիրԱվստրիայի թագուհի Խուանա
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված1559
Քարտեզ
Քարտեզ
 Monastery of Las Descalzas Reales (Madrid) Վիքիպահեստում
patrimonionacional.es/Home/Monasterios-y-Conventos/Monasterio-de-las-Descalzas-Reales.aspx

Դեսկալսաս Ռեալես վանք (իսպ.՝ Monasterio de las Descalzas Reales), արքունական վանք Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Վանքը ենթարկվում է Consejo de Administración del Patrimonio Nacional՝ (Ազգային ժառանգություն) կազմակերպությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսկալսաս Ռեալես վանքը գտնվում է Իսպանիայի կայսր Կառլոս V-ի և Պորտուգալիայի թագուհի Իզաբելի նախկին պալատում։ Նրանց դուստրը՝ Ավստրիայի թագուհի Խուանան, հիմնադրել է Դեսկալսաաս Ռեալես վանքը 1559 թվականին՝ այրիների համար։ 16-րդ և 17-րդ դարերում վանքում ընդգրկվեցին երիտասարդ այրիներն ու ազնվական կանայք։ Յուրաքանչյուր կին իր հետ բերեց իր օժիտը։ Վանքն արագորեն հարստացավ, և դարձավ Եվրոպայի ամենահարուստ վանքերից մեկը։ Իսպանիայի Վերածննդի ժամանակաշրջանի լավագույն կոմպոզիտոր Թոմաս Լուիս դե Վիկտորիան 1587 թվականից աշխատել է վանքում մինչև իր կյանքի վերջը՝ 1611 թվական։

Վանքի դեմոգրաֆիան դանդաղորեն փոխվել է ժամանակի ընթացքում, և 20-րդ դարում բոլոր քույրերը գտնվում էին աղքատության մեջ։ Վանքը պահպանում է իր նախկին հարստությունը, բայց արգելվել է աճուրդի միջոցով վաճառել որևէ իր, ինչպես նաև ծախսել գումարը, որը ստացել էին այրիներից։ Պետությունը միջամտեց, երբ տեսավ քույրերին աղքատացած, իսկ Հռոմի պապը համաձայնություն տվեց 1960 թվականին բացել վանքը որպես թանգարան։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ինտերիերը

Անցյալում վանքի գանձերը տեսանելի չէին, սակայն այժմ վանքը ազգային հուշարձան է։ Հաճախ ազնվական կանանց օժիտների մասունքները ցուցադրվում էին ցուցահանդեսի ժամանակ։ Ցուցահանդեսի բազմաթիվ մասունքների մեջ կային Քրիստոսի խաչի կտորներ և Սուրբ Սեբաստիայի ոսկորները։ Արվեստի գլուխգործոցներից են՝ Տիցիանի անգնահատելի «Caesar's Money» կտավը, Պիտեր Պաուլ Ռուբենսի և Պիտեր Բրեյգել Ավագի գործերը։

Թանգարանի հավաքածուն ներառում է նաև այնպիսի եզակի նմուշներ, ինչպիսիք են 16-րդ դարի վերջին Ռեչ Պոսպոլիտայի թագավորների երեխաների դիմանկարները[2], որն անդրադառնում է լեհ-իսպանական հարաբերություններին, ինչը արտահայտված է Պեդրո Կալդերոն դե լա Բարկայի «Կյանքը երազ է» (La vida es sueño) ստեղծագործության մեջ[3]։ Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ III Վազայի որդու և դստեր դիմանկարը, նկարել է Մարտին Կոբերը 1596 թվականին, և որպես նվեր նկարը ուղարկվել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ին[2]։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ճարտարապետն էր Անտոնիո Սիլերոն։ Եկեղեցու ճակատը նախագծվել է Խուան Բաուտիստա դե Տոլեդոյի կողմից 1559 թվականին, ով նաև օգնել է նախագծել եկեղեցու տանիքը։ Եկեղեցու խորանը, երգչախմբի բեմը և ավանդատունը նախագծել է Խուան Գոմես դե Մորան 1612 թվականին։ Գասպար Բեկերրան 1562 թվականին ավարտեց խորանի հիմանական մասը, որը համարվում է նրա վարպետության դրսևորումը։ Ցավոք, 1862 թվականին կրակի պատճառով այն այրվեց, ինչպես նաև այրվեցին Խուան Պանտոխա դե լա Կրուսի կողմից արված նկարները և ֆրեսկոները։ 1863 թվականին խորանը փոխարինվեց նորով, որը 1716 թվականին պատվիրել էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ը, որպեսզի հիշարժան դարձնի ֆրանսիացի ճիզվիտ Ժան Ֆրանսուա Ռեգիսի երանացումը։ Եկեղեցում կա նաև հիմնադրի՝ Խուանա Ավստրիացու մարմարե արձանը, որը Պոմպեո Լեոնիի կամ Կրեսչենտիի աշխատանքն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Karolina Lipczyńska-Wawer. "Wystawa z kolekcji Patrimonio Nacional". www.poland-art.com. Retrieved 9 July 2014.
  3. Michael Cohen."Segismundo, Sigismundo, and the Power in Europe" (PDF). poderypiedad.weebly.com. Retrieved 9 July 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]