Դենիել Շերմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Շերմեն
Ծնվել էապրիլի 25, 1986(1986-04-25) (37 տարեկան)
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և Միլ Հիլի դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունՄիացյալ Թագավորություն Բրիտանացի
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան2003-այժմ
ԸնտրանիՊատանի գայլը
IMDbID 2645189

Դենիել Էնդրյու Շերմեն (անգլ.՝ Daniel Andrew Sharman, ապրիլի 25, 1986(1986-04-25), Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան, հայտի դարձած «Աստվածները պայքարը։ Անմահները» ֆիլմից (Արես) և ամերիկյան «Պատանի գայլը» սերիալից (Այզեք Լեյհի)։ Նկարահանվել է նաև The CW հեռուստաալիքով հեռարձակվող «Հնամենիները» (Կալեբ) սերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Շերմենը ծնվել է 1986 թվականի ապրիլի 25-ին, Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում։ Մասնագիտությամբ՝ դերասան։ Սովորել է Մեծ Բրիտանիայի դպրոցներից մեկում (Mill Hill School)։ Այնուհետև ուսումը շարունակել է (Arts Educational School) -ում։

Մեծացել է Լոնդոնում, ներկայումս բնակվում է Լոս-Անջելեսում։

Դերասանական կարիերան սկսել է ուսմումնական տարիներից։ Նկարահանվել է տարբեր ժանրերի ֆիլմերում։ Աոավել հայտնի է դարձել MTV հեռուստաալիքով հեռարձակվող «Պատանի գայլը» ֆիլմից, որտեղ մարմնավորում էր Այզեք Լեյհի կերպարը։

«Պատանի գայլը» ֆիլիմից հետո (2014) տեղափոխվում է The CW հեռուստաալիք և սկսում նկարահանումները «Հնամենիները» ֆիլմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է ուսմումնական տարիներից՝ դառնալով "Kvetch"-ի անդամ։ 9 տարեկանում կատարվում էր ընտրություն "The Royal Shakespeare Company" համար, բազմազան պատանիներից ընտրեցին Դենիելին։ Այնուհետև սկսեց խաղալ "The Park"-ում, 1995 թվականին, 1996 թվականին խաղացել է "Macbeth"-ում։ 16 տարեկանում, 2002 թվականին մասնակցություն է ունեցել "The Winslow Boy"-ում։ Այնուհետև սկսում է ծավալել դերասանական աշխատանք՝ կրթություն ստանալու համար։

2004 - 2007 թվականներին Դենիելը մասնակցել է "London Academy of Music and Dramatic Art"-ին և և ստացել պարգև որպես' Բակալավար դերասանական հնմության գործում'։

Դենիելը ստացել է երաժիշտի դեր "The Last Days of Edgar Harding"-ում։

2010 թվականին ստացել է Արիեսի դերը «Աստվածները պայքարը։ Անմահները» ֆիլմում, որտեղիցել դարձել է բավականին հայտնի։ Ֆիլմը էկրաններին է դուրս եկել 2011 թվականին։ Դենիելը դեր է ստանում նաև "The Nine Lives of Chloe King" սերիալում (Ջեյն), որտեղ նա նկարաահնվում էր իր ապագա գործնկերոջ հետ («Պատանի գայլը»), Քոլթոն Հեյնսի հետ։

Դենիելը նաև մասնակցություն է ունեցել "Inspector Lewis", "Starting Over","Judge John Deed", "Funny or Die’s The Sexy Dark Ages" նախագծերում։

2011 թվականին առաջարկ է ստանում նկարահանվել «Պատանի գայլը» ֆիլում (Այզեք Լեյհի)։ Դենիելը սկսում է նկարահանվել «Պատանի գայլը» ֆիլում 2-րդ սեզոնից սկսած։ Այս ֆիլմը նրան բերում է ավելի մեծ ճանաչում և սեր։

2014 թվականին առաջարկ է ստանում The CW հեռուստաալիքից և սկսում նկարահանվել «Հնամենիները» սերիալում, սկսած 2-րդ սեզոնից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիելը հանդիպում էր «Պատանի գայլը» սերիլից Քրիսթալ Ռիդի հետ, սակայն զույգը 2013 թվականի հունիսին բաժանվում է։

2015 թվականի սկզբին Դենիելը հանդիպել է բրիտանացի ֆոտոմոդել Աշա Լեոի հետ։ 2015 թվականի վերջին զույգը բաժանվել է, բայց շարունակում է ընկերական հարաբերությունները։

Ազատ ժամանակ սիրում է ֆուտբոլ խաղալ։ Արսենալ ֆուտբոլային ակումբի երկրպագու է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
2003 Ջոն Դիդի դատավորը Էնդի Դոբս Հեռուստասերիալ
2007 Նորից սկսել Ալեքսանդր Դյուհրսթ Հեռուստատեսային ֆիլմ
2009 Լյուիս Ռիչարդ Սքոթթ/Շայլոք Հեռուստասերիալ
2011 Էդգար Հարդինգի վերջին օրերը Հերրի Գեղարվեստական ֆիլմ
2011 Funny or Die's The Sexy Dark Ages Ուլրիխ Կարճամետրաժ ֆիլմ
2011 Քլոե Քինգի ինը կյանքերը Զեյն Հեռուստասերիալ
2011 Աստվածները պայքարը։Անմահները Արես Գեղարվեստական ֆիլմ
2012–2014 Պատանի գայլը Այզեք Լեհի Պարբերական
2012 Հավաքածու (ֆիլմ) Բասիլ Գեղարվեստական ֆիլմ
2013 Երբ կանչում է սիրտը Էդվարդ Մոնթքլեիր Հեռուստատեսային ֆիլմ
2014-2015 Առաջնածինները Կալեբ/Քոլ Մայքլսոն 2 եթերաշրջան
2015[2] Շնաձկների գեղեցկությունը Սեմուել Համիլլիթոն
2016 Albion.The enchanted stallion
Հետո (After)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]