Դեն Կաստելանետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեն Կաստելանետա
անգլ.՝ Dan Castellaneta
Ծնվել էհոկտեմբերի 29, 1957(1957-10-29)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
ԿրթությունՀյուսիսային Իլինոյսի համալսարան և Օք Պարկի River Forest ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կատակերգու և գրող
ԸնտրանիՍիմփսոններ
Ամուսին(ներ)Deb Lacusta?
Պարգևներ և մրցանակներ

Դենիել Լուիս Կաստելանետա (անգլ.՝ Daniel Louis Castellaneta, հոկտեմբերի 29, 1957(1957-10-29)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, որն առավել հայտնի է «Սիմփսոնները» մուլտսերիալում կատարած իր աշխատանքով, որտեղ հնչյունավորել է Հոմեր Սիմփսոնին, Աբրահամ Սիմփսոնին, Կրասթին ծաղրածուին, Բարնի Գամբլին, այգեպան Վիլիին և ուրիշների[3][4][5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստելանետան ծնվել է Չիկագո քաղաքի Օք-Պարկ արվարձանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հյուսիսային Իլինոյսի համալսարան։ Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է դպրոցական բեյսբոլի թիմի կազմում։ Տարիներ անց մարզչի օգնական Դիք Թրաութը նշել է․ «Դենը զվարճալի տղա էր, բայց նա գնդակը նետում էր աղջկա պես»»[8]։ Համալսարանն ավարտելուց հետո սկսել է աշխատել Չիկագոյի դերասանական խմբերից մեկում, որին նա հետո նկարագրել է որպես «այնպիսի վայր, որ եթե քեզ համար այդտեղ գտնվելը տխուր է, արագ ցույց կտա, թե ինչպես այդտեղից ուրախ հեռանաս»[8]։

Դենիելն ամուսնացել է գրող Դեբ Լակուստայի հետ, որը հետագայում դարձել է շոուի մի քանի էպիզոդների համահեղինակներից մեկը։ Բնակվում է Լոս Անջելեսում[8][9]։

Նա եղել է բուսակեր և հաճախ զբաղվել է սպորտով։

Հոմեր Սիմփսոն և այլ հնչյունավորած դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիմփսոնները»-ում Կաստելանետայի ձայնով են խոսում Հոմեր Սիմփսոնը (հնչյունավորման ժամանակ պետք էր կզակը սեղմել կոկորդին, որպեսզի ստացվեր ձայնի անհրաժեշտ տոնայնությունը, և Հոմերի ձայնը հնչում էր ճիշտ[10]), Աբրահամ Սիմփսոնը, Բարնի Գամբլը, Կրասթին ծաղրածուն, այգեպան Վիլին, քաղաքապետ Ջո Կուիմբին, Հանս Մոլմանը, Սայդշոու Մելը, Կոդոսը, Արնի Փայը, Սքոթ Քրիսթիանը և այլ կերպարներ[11]։ Ազարիա Հենքի և Հարի Շիրերի հետ միասին եղել է սերիալի գլխավոր դերասաններից մեկը։ Շոուում կատարած իր աշխատանքի համար ստացել է չորս «Էմմի» և մեկ «Էննի»։ Բացի այդ, նա կնոջ հետ միասին մուլտֆիլմի մի քանի էպիզոդների համար գրել է սցենարներ[5][11]։

«Homer Simpson, This Is Your Wife» և «I Am Furious (Yellow)» էպիզոդներում խաղացել է ինքն իր դերը[8]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ֆ Ընդհանուր ոչինչ Nothing in Common Բրայան
1987-1990 ս Թրեյսի Ուլմանի շոուն The Tracey Ullman Show տարբեր կերպարներ
1989 ֆ Ասա ինչ-որ բան Say Anything ուսուցիչ Դայան
1989 ֆ Կ-9 K-9 սեղանապետ
1989 ֆ Ռոուզների պատերազմը The War of the Roses Գեյվինի հաճախորդը
1989-2020 մս Սիմփսոնները The Simpsons Հոմեր Սիմփսոն / այլ կերպարներ
1990 ս Ալֆ ALF Սթիվ Մայքլս
1990-1992 ս Ամուսնացած․․․ երեխաների հետ Married… with Children թաղման բյուրոյի տնօրեն / Փիթ
1991 ֆ Չասեք մայրիկին, որ դայակը մահացել է Don’t Tell Mom The Babysitter’s Dead անիմացիոն տիկին Սթյուրակ
1991-1992 մս Հետ դեպի ապագա Back to the Future: The Animated Series Էմեթ Բրաուն
1992 ս Լոս Անջելեսի օրենքը L.A. Law Դևիդ Չեմպիոն / Հոմեր Սիմփսոն
1994 մֆ Ջաֆարի վերադարձը The Return of Jafar Ջին
1994 ֆ Հաճախորդը The Client Սլիք Մյուլեր
1994 ֆ Սիրային պատմություն Love Affair Ֆիլ
1996 ս Ընկերներ Friends կենդանաբանական այգու հսկիչ
1996 ֆ Տիեզերական ջեմ Space Jam երկրպագու
1998 ֆ Իմ հսկա My Giant Պերտլոու
1998-1999 մս Հերկուլես Hercules: The Animated Series տարբեր կերպարներ
1998-2001 ս Բոլորը սիրում են Ռեյմոնդին Everybody Loves Raymond Բրայան
2002 մֆ Փիթր Փեն 2։ Վերադարձ Նևերլենդ Return to Never Land ծովահեններ
2005 ս Աստղային դարպասներ։ ԱԳ-1 Stargate SG-1 Ջո Սփենսեր
2006 ս Վերոնիկա Մարս Veronica Mars բժիշկ Քինի
2006 ֆ Երջանկության հետևից The Pursuit of Happyness Ալան Ֆրաքեշ
2007 մֆ Սիմփսոնները կինոյում The Simpsons Movie տարբեր կերպարներ
2008 ֆ Սուպերհերոսական կինո Superhero Movie Կառլսոն
2011 ֆ Սուպեր 8 Super 8 Իզի
2012-2020 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy տարբեր կերպարներ
2015 ֆ Ֆանտաստիկ քառյակ Fantastic Four պարոն Քենի
2017 մֆ Hey Arnold! The Jungle Movie Hey Arnold! The Jungle Movie պապիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 https://www.thethings.com/dan-castellaneta-is-more-than-just-homer-simpson/
  3. «Дэн Кастелланета (Dan Castellaneta): фильмография, фото, биография. Актер». www.ivi.tv. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  4. «Дэн Кастелланета (Dan Castellaneta) (29.10.1957): биография, фильмография, новости, статьи, интервью, фото, награды». www.kinonews.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  5. 5,0 5,1 «Дэн Кастелланета». kinozal-tv.appspot.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.(չաշխատող հղում)
  6. «Dan Castellaneta». IMDb. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  7. «Nickelodeon's 'Hey Arnold!' movie gets title; 19 original voice actors returning». EW.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Serial-Zone. Статья Симпсоны - Дэн Кастелланета. У нас есть все сериалы». serial-zone.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  9. «Дэн Кастелланета». kinozal-tv.appspot.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  10. D’oh, you’re the voice — theage.com.au
  11. 11,0 11,1 «Персонажи, озвученные Дэном Кастелланета». Симпсоны вики (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեն Կաստելանետա» հոդվածին։