Դեմյան Բեդնու փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմյան Բեդնու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն430 մետր
Անվանվել էԴեմյան Բեդնի
Փոստային ինդեքս346352

Դեմյան Բեդնու փողոց (ռուս.՝ Улица Демьяна Бедного), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Վերբենսկի միկրոշրջանում։ Անվանվել է ուկրաինացի խորհրդային բանաստեղծ Դեմյան Բեդնու (1883-1945) պատվին։ Սկիզբ է առնում Թելմանի փողոցից և, հատելով Դեմյան Բեդնու փակուղին, ավարտվում Կունդրյուչյա գետի ափից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Փողոցի երկարությունը 430 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Դեմյան Բեդնու փողոցը գտնվում է քաղաքի Վերբենսկի միկրոշրջանում։ Այն սկսվում է Թելմանի փողոցից, հատում Լերմոնտովի փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքները, Դեմյան Բեդնու փակուղին և ավարտվում Կունդրյուչյա գետի ափից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Փողոցում կա համարակալված 26 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 14 և աջ կողմում (զույգ համարներ)՝ 12։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 430 մետր է։

Դեմյան Բեդնու փողոցի փոստային դասիչն է՝ 346352։

Փողոցն անվանվել է ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, բոլշևիկ, հասարակական գործիչ, սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներից մեկի՝ Դեմյան Բեդնու (1883-1945) պատվին։ Նրա իսկական անունը Եֆիմ Ալեքսեևիչ Պրիդվորով էր։ Բեդնին բեղմնավոր գործունեություն է ծավալել Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Դեմյան Բեդնու ստեղծագործությունը բարերար ազդեցություն է ունեցել ռուս խորհրդային պոեզիայի զարգացման վրա, նպաստել պոետական լեզվի դեմոկրատացմանը, առակի ժանրի թարմացմանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 2, էջ 351».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]