Դելեմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դելեմոն
ֆր.՝ Delémont[1]
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես22 կմ², 21,97 կմ²
ԲԾՄ435 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն12 682 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Հեռախոսային կոդ032
Փոստային դասիչ2800
Ավտոմոբիլային կոդJU
Պաշտոնական կայքdelemont.ch(ֆր.)
Դելեմոն (Շվեյցարիա)##
Դելեմոն (Շվեյցարիա)

Դելեմոն կամ Դելսբերգ (ֆր.՝ Delémont, գերմ.՝ Delsberg), քաղաք Շվեյցարիայում, Յուրա կանտոնի մայրաքաղաքը։ Գտնվում է Բեռնյան Յուրայի բերրի իջվածքում, Սոռն գետի ափին։ Զբաղեցնում է 21,97 քառակուսի կիլոմետր տարածք, որի 42 տոկոսն անտառապատ է, 37 տոկոսն էլ օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով և միայն 0,1 տոկոսն է անարդյունաբեր[3]։

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 12.625 մարդ, որոնց 23.9%-ը օտարազգիներ էին[4]։ 2000–ից 2010 թվականներն ընդգրկող տասնամյակում բնակչության թվաքանակի միջին տարեկան փոփոխությունը կազմել է 1.7%: Միգրացիայի ցուցանիշը եղել է 0.5%, ծնունդներինն ու մահերինը՝ 1.4%[5]: Քաղաքում եղած 5.039 բնակարաններից մշտապես զբաղեցված է եղել 4,783-ը կամ 89 տոկոսը, 321-ը կամ 6.0%-ը զբաղեցվել են ժամանակավորապես և 270-ը մնացել են դատարկ[6]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[7]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wenger-ի արտադրած դանակ՝ բացված վիճակում

Դելեմոնում դեռ ուշ միջնադարում զարգացած են եղել արհեստները, ապա նաև արդյունաբերությունը։ 1893 թվականին այստեղ հիմնվել է շվեյցարական բանակային նշանավոր դանակների արտադրությամբ ողջ աշխարհում հայտնի Wenger ընկերությունը, որին 2005 թվականին, ի վերջո, կարողացել է տիրանալ մրցակցող Victorinox ֆիրման[8]։ Wenger ապրանքանիշով թողարկվող շվեյցարական բանակային դանակները 2013 թվականից ներառվել են Victorinox-ի հավաքածուի մեջ՝ որպես Delémont collection, իսկ բրենդային Wenger ապրանքանիշը պահպանվել է միայն ժամացույցների ու արտոնագրված ապրանքների համար[9]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելեմոն (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.3
(39.7)
6.4
(43.5)
10.9
(51.6)
14.8
(58.6)
19.3
(66.7)
22.6
(72.7)
25.1
(77.2)
24.7
(76.5)
20.4
(68.7)
15.6
(60.1)
8.7
(47.7)
5.0
(41)
14.8
(58.6)
Միջին օրական °C (°F) 0.4
(32.7)
1.6
(34.9)
5.3
(41.5)
8.8
(47.8)
13.2
(55.8)
16.5
(61.7)
18.8
(65.8)
18.2
(64.8)
14.3
(57.7)
10.2
(50.4)
4.5
(40.1)
1.5
(34.7)
9.4
(48.9)
Միջին ցածր °C (°F) −2.5
(27.5)
−2.1
(28.2)
0.8
(33.4)
3.6
(38.5)
8.1
(46.6)
11.3
(52.3)
13.2
(55.8)
12.8
(55)
9.8
(49.6)
6.6
(43.9)
1.5
(34.7)
−1.1
(30)
5.2
(41.4)
Տեղումներ մմ (դյույմ) 56
(2.2)
55
(2.17)
66
(2.6)
70
(2.76)
105
(4.13)
96
(3.78)
98
(3.86)
99
(3.9)
84
(3.31)
77
(3.03)
70
(2.76)
73
(2.87)
947
(37.28)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 10.6
(4.17)
12.6
(4.96)
7.7
(3.03)
1
(0.4)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0.3
(0.12)
3.5
(1.38)
8.1
(3.19)
43.8
(17.24)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 10.5 9.6 10.9 10.6 13.2 11.7 11.2 10.9 9.2 10.7 10.8 11.2 130.5
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 3.6 3.7 1.9 0.5 0 0 0 0 0 0.1 1.2 2.8 13.8
% խոնավություն 85 81 75 72 75 74 72 74 78 82 86 86 78
աղբյուր: MeteoSwiss[10]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորբուր մատուռը, Եպիսկոպոսական դղյակը, Սեն Մարսել եկեղեցին, Յուրայի արվեստի ու պատմության թանգարանն ու Կարմիր աշտարակը, լոկոմոտիվ գնացքների համար կառուցված պատմական ռոտոնդան և վագոնների կանգառքի շինությունը ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում։ Դելեմոն քաղաքի հին թաղամասն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[11]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի դելեմոնցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Կոնտ, 1914
Դոմինիկ Բետիգ, 2008
  • Էժեն Դոմա (1803 – 1871) - ռազմական գործիչ, գրող
  • Ալֆրեդ Կոնտ - (1895 – 1965) - Շվեյցարիայի օդագնացության պիոներներից
  • Անդրե Յոբին (ծնվ. 1927) - կոմիքսների հեղինակ
  • Հայդի Բաադեր Նոբս (ծնվ. 1940) - կոմպոզիտոր
  • Պիեռ Մարգո (ծնվ. 1950) - Polilight թեթև հանքային ջրի հայտնաբերողը
  • Դոմինիկ Բետիգ (ծնվ. 1953) - բժիշկ, քաղաքական գործիչ
  • Մորիս Կոտելա (ծնվ. 1957) - կենսաբան, ձկնագետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.delemont.ch
  2. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
  3. Swiss Federal Statistical Office-Land Use Statistics 2009 data (գերմ.) accessed 25 March 2010
  4. Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Արխիվացված Հունիս 28, 2010 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
  5. Swiss Federal Statistical Office Արխիվացված Հունվար 5, 2016 Wayback Machine accessed 21-December-2011
  6. Swiss Federal Statistical Office STAT-TAB - Datenwürfel für Thema 09.2 - Gebäude und Wohnungen Արխիվացված Սեպտեմբեր 7, 2014 Wayback Machine (գերմ.) accessed 28 January 2011
  7. 7,0 7,1 Delémont in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
  8. "LUXURY WATCHES NEWS : Victorinox acquires rival Wenger" Արխիվացված 2009-01-12 Wayback Machine, Europa Star WorldWatchWeb, 4 May 2005.
  9. (Ֆրանսերեն) "Victorinox absorbe les activités de coutellerie de Wenger"(չաշխատող հղում), Le Temps, mercredi 30 janvier 2013.
  10. «Climate Norm Value Tables». Climate diagrams and normals from Swiss measuring stations. Federal Office of Meteorology and Climatology (MeteoSwiss). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին. The weather station elevation is 439 meters above sea level.
  11. «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Belfort - Les Relations Internationales» [Belfort - International Relations]. Belfort Mairie (French). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Conseil des Communes et Regions d'Europe (Ֆրանսերեն) accessed 27 April 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]