Դեբբի Ալլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեբբի Ալլեն
Ծնվել էհունվարի 16, 1950(1950-01-16)[1][1] (74 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս
ԿրթությունՀովարդի համալսարան, Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան, Jack Yates High School?, HB Studio և Փերշինգ միջին դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, պարուսույց, կինոպրոդյուսեր, պարուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող
ԸնտրանիDancing in the Wings?
Ծնողներմայր՝ Vivian Ayers Allen?[2]
Ամուսին(ներ)Նորմ Նիքսոն
Երեխա(ներ)Vivian Nixon?
Պարգևներ և մրցանակներ
debbieallendanceacademy.com

Դեբբի Ալլեն (անգլ.՝ Debbie Allen, հունվարի 16, 1950(1950-01-16)[1][1], Հյուստոն, Տեխաս), ամերիկացի դերասանուհի, պարուհի, պարուսույց, ռեժիսոր, պրոդյուսեր, հումանիտար գիտությունների և արվեստի գործերով նախագահական կոմիտեի անդամ[4][5], դափնեկիր է երեք «Էմմի» և «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի[6]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբբի Ալլենը ծնվել է 1950 թվականի հունվարի 16-ին ԱՄՆՏեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է։ Նրա ավագ քույրը՝ Ֆելիսյա Ռաշադը, երգչուհի և դերասանուհի է։ Ալլենը հանրահայտ «Քոսբի շոու» սիթքոմի ռեժիսորն էր և պրոդյուսերներից մեկը։ Սիթքոմի գլխավոր կանացի դերում կաղում էր Ֆելիսյա Ռաշադը[7]։ Հովարդի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանները ավարտել է բակալավրի աստիճանով, և շուտով սկսեց ելույթ ունենալ բրոդվեյյան բեմում։

Մեծ էկրանին Ալլենը նկարահանվել է «Համբավ» (1980), «Բաց չեկ», «Ռեգթայմ» ֆիլմերում։ Այդ թվում նաև նա նկարահանվել է «Տանը» սինթքոմում (1995—1996)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլանը ավելի հայտնի է «Համբավ» երաժշտադրամատիկական հեռուստասերիալում իր կերտած գլխավոր դերով և 1980 թվականի «Համբավ» ֆիլմով, որտեղ ևս նա նկարահանվել է[7]։ Այդ դերը 1983 թվականին նրան բերեց «լավագույն կանացի դեր հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ։ Այդ թվում նաև Ալլենը տասնինն անգամ առաջադրվել է «Էմմի»-ի մրցանակի՝ հաղթելով եռակի անգամ. 1983, 1984 և 1991 թվականներին։ Բրոդվեյյան բեմում իր նվաճումների համար նա առաջադրվել էր «Թոնի» մրցանակի, ինչպես նաև հաղթել է «Դրամա Դեսք» մրցանակը։ 1991 թվականին նա արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղիում սեփական աստղի։

Պրոդյուսեր, ռեժիսոր և պարուսույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր, Դեբբի Ալլենը սկսած 80-ական թվականների կեսերից աշխատել է քառասուն հեռուստասերիալներում և ֆիլմերում։ Ավելի հաջողություն ունեցած իր նախագծերից է «Այլ աշխարհ» սիթքոմը, ինչը նա ինքն է պրոդյուսավորել և նկարահանել գրեթե բոլոր էպիզոդները։ Շոուն փոխհաղորդվել է 1987 թվականից 1993 թվականը և վարկանիշներում բավական հաջողակ էր[7]։ Որպես ռեժիսոր նա աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Արքայազնը Բևերլի Հիլզից», «Քվանտային թռիչք», «Մթնշաղային զոնա», «Կիրքի անատոմիա» և այլ ֆիլմեր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականից ամուսնացած է Նորմ Նիքսոնի հետ։ Զույգն ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
  3. https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  4. «Members». President's Committee on the Arts and the Humanities. 2008. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Debbie Allen, Culver City, California». President's Committee on the Arts and the Humanities. 2008. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Awards for Debbie Allen». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Debbie Allen- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբբի Ալլեն» հոդվածին։