Jump to content

Դանիելե դա Վոլտերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիելե դա Վոլտերա
իտալ.՝ Daniele da Volterra
Ծնվել է1509[1][2][3][…]
ԾննդավայրՎոլտերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա[1]
Վախճանվել էապրիլի 4, 1566[2][3][4][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[1][2][4][…]
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և գծանկարիչ
Թեմաներգեղանկարչություն[5] և քանդակագործություն[5]
Ուշագրավ աշխատանքներDavid and Goliath (recto)?, David and Goliath (verso)? և David and Goliath?
Ներշնչվել էՍոդոմա[2] և Միքելանջելո
 Daniele da Volterra Վիքիպահեստում

Դանիելե դա Վոլտերա[6] (իտալ.՝ Daniele da Volterra, իրական անունը՝ Daniele Ricciarelli, 1509[1][2][3][…], Վոլտերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա[1] - ապրիլի 4, 1566[2][3][4][…], Հռոմ, Պապական մարզ[1][2][4][…]), իտալացի նկարիչ և քանդակագործ։

Ենթադրվում է, որ Դանիելե դա Վոլտերան սովորել է Սոդոմի մոտ։ Ավելի ուշ նա աշխատել է Միքելանջելոյի հետ Հռոմում, շնորհիվ նրա հովանավարության Վոլտերան Վատիկանում դարձել է Միքելանջելոյի իրավահաջորդը և խնամակալը։ Միքելանջելոն օգնել է նրան իր խորհուրդներով, և հավանաբար նա Վոլտերային տրամադրել է իր էքսիզները, օրինակ՝ Դանիելե դա Վոլտերայի «Խաչից իջեցնելը» գլուխգործոց կտավի համար, որը գտնվւմ է Հռոմի Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցում։

Դա Վոլտերայի մյուս հայտնի նկարներն են՝ «Արդարություն», «Նորածինների կոտորածը» կտավները, որը գտնվում են Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահում։ Լուվրում գտնվում է Դանիել դա Վոլտերայի երկկողմանի պատկերը նույն թեմայով՝ «Դավիթը կտրում է Գողիաթի գլուխը», պատկերված մեծ թերթաքանդակի վրա։ Երկու կողմերում էլ պատկերված են տեսարանները առանձնանում են ընդամենը մեկ վայրկյանով, ինչպես կինոնկարում երկու առանձին կադր։

Դանիելե դա Վոլտերան կորցրել է իր պաշտոնը Հռոմի պապ Հուլիոս III-ի օրոք, իրեն նվիրել է քանդակագործությանը և հետագայում տեղափոխվել է Ֆլորենցիա, ապա կրկին վերադարձել է Հռոմ, որտեղ Պիոս IV պապի հրամանով «ծածկել է Միքելանջելոյի «Վերջին դատաստան»-ի «տգեղ մերկությունը», որի համար նա ստացել է Braghettone («երեսփոխան») հեգնական մականունը։

Դա Վոլտերայի քանդակագործական աշխատանքներից Կլեոպատրայի արձանը պահպանվել է Հռոմի Վատիկանի առաքելական պալատի շատրվանի մոտ։ Ֆրանսիայից դա Վոլտերան պատվեր է ստացել Հենրի II-ի ձիավոր արձանի համար, բայց միայն ձին է կարողացել պատրաստել նրա համար, քանի որ Փարիզի Պալե-Ռոյալում հետագայում բազմել է Լյուդովիկոս XIII-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Daniele da Volterra[Oxford, England]: OUP, 2002.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Даниеле да Вольтерра // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 281. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիելե դա Վոլտերա» հոդվածին։