Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Տեսակգեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված է1754
ՀիմնադրիրՖրեդերիկ V
Երկիր Դանիա
ՏեղագրությունԿոպենհագեն
ՀասցեKongens Nytorv 1, 1050 København K
Կայքkunstakademiet.dk(դան.)(անգլ.)
Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (Դանիա)##
Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (Դանիա)
Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Դանիա
 Royal Danish Academy of Fine Arts Վիքիպահեստում

Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (դան․՝ Det Kongelige Danske Kunstakademi), բարձրագույն ուսումնական հաստատություն Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Հիմնադրվել է 1754 թվականին։

Ակադեմիան Դանիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որտեղ միաժամանակ անցկացվում է ուսուցում արվեստի, ինչպես նաև նրա տեսական ու տեխնիկական հետազոտությունների ոլորտներում։

Ակադեմիայում ուսումնասիրման ու հետազոտման հիմնական առարկաներն են` գեղանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, վիդեո, և այլն, ինչպես նաև արվեստագիտության բնագավառի տեսական, պատմական և մշակութային առարկաներ։

Հայտնի դասավանդողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառլ Աարսլեֆ (1852-1918), դանիացի քանդակագործ, պրոֆեսոր, ակադեմիայի տնօրեն (1914-1917)
  • Քրիստիան Ֆրեդերիկ Հանսեն (1756-1845), դանիացի ճարտարապետ, պրոֆեսոր, ակադեմիայի տնօրեն (1811-1818 թվականներ, 1821-1827 թվականներ, 1830-1833 թվականներ).
  • Գուստավ Ֆրիդրիխ ֆոն Հետչ (1788-1864), դանիացի քանդակագործ, նկարիչ
  • Ռոբերտ Յակոբսեն (1912-1993), դանիացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ, աբստրակտ արվեստի վառ ներկայացուցիչ

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յան Գեյլ (1936), դանիացի ճարտարապետ, քաղաքային դիզայնի խորհրդատու
  • Պետեր Մյոնստեդ (1859-1941), դանիացի բնանկարիչ
  • Բերտել Տորվալդսեն (1770-1884), դանիացի նկարիչ, քանդակագործ, ուշ կլասիցիզմի վառ ներկայացուցիչ
  • Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ (1783-1853), դանիացի նկարիչ, գեղանկարի ասպարեզում Դանիայի ոսկե դարի հիմնադիր
  • Կասպար Դավիդ Ֆրիդրիխ (1774-1840), գերմանացի նկարիչ[1]
  • Վիլհելմ Համերշեյ (1864-1916), դանիացի նկարիչ
  • Առնե Յակոբսեն (1902-1971), դանիացի ճարտարապետ, դիզայներ, դանիական ֆունկցիոնալիզմ ոճի հիմնադիր
  • Ռոբերտ Յակոբսեն (1912-1993), դանիացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ

Դանիական արվեստի թագավորական ակադեմիայի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ ավարտ Տնօրեն
1754 1754 Նիկոլայ Էյտվեդ
1754 1771 Ժակ Սալի Ֆրանսուա Ժոզեֆ
1771 1772 Պիլո Կարլ Գուստավ
1772 1777 Վիդեվելտ Յոհաննես
1777 1779 Հարսդորֆ Կասպար Ֆրեդերիկ
1780 1789 Վիդեվելտ Յոհաննես
1789 1791 Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր
1791 1792 Վայդենհաուպտ Անդրեաս
1793 1795 Վիդեվելտ Յոհաննես
1796 1797 Ենս Յուել
1797 1799 Մեյն Պետեր
1799 1801 Ենս Յուել
1801 1809 Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր
1809 1810 Լորենցեն Քրիստիան Ավգուստ
1811 1818 Հանսեն Քրիստիան Ֆրեդերիկ
1818 1821 Նիկոլայ Դայոն
1821 1827 Հանսեն Քրիստիան Ֆրեդերիկ
1827 1829 Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ
1830 1833 Հանսեն Քրիստիան Ֆրեդերիկ
1833 1844 Բերտել Տորվալդսեն
1844 1849 Կոխ Յորգեն Հանսեն
1850 1853 Բիսսեն Հերման Վիլհելմ
1854 1857 Մարստրան Վիլհելմ
1857 1863 Յենս Ադոլֆ Երիխաու
1863 1873 Վիլհելմ Մարստրանդ
1873 1890 Մելդալ Ֆերդինանդ
1890 1892 Օտտո Բախե
1893 1896 Ստեյն Տեոբալդ
1896 1899 Օտտո Բախե
1899 1902 Մելդալ Ֆերդինանդ
1902 1905 Բիսսեն Քրիստիան Գոտլիբ Վիլհելմ
1905 1906 Օտտո Բախե
1906 1908 Բիսսեն Քրիստիան Գոտլիբ Վիլհելմ
1908 1911 Մարտին Նյուրոպ
1911 1914 Վիգո Յոհանսեն
1914 1917 Կարլ Օրսլեֆ
1917 1920 Հերման Բոյե Ստրոկ
1920 1825 Յոակիմ Սկովգոր
1925 1925 Անտոն Ռոզեն
1925 1928 Էյնար Ուտսոն-Ֆրանկ
1928 1931 Պոլ Հոլսյո
1931 1934 Աքսել Յորգենսեն
1934 1937 Էյնար Ուտսոն-Ֆրանկ
1937 1940 Պոլ Հոլսյո
1940 1943 Սիգուրդ Վանդել
1943 1946 Յոհաննես Բերգ
1946 1949 Էդվարդ Թոմսեն
1949 1952 Կրեստեն Իվերսեն
1952 1955 Յոհաննես Բերգ
1955 1956 Սվենդ Մյոլլեր
1956 1965 Պալլե Սուենսոն
1965 1974 Տոբիաս Ֆաբեր
1974 Ակադեմիայի դպրոցի անհատական տնօրեններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Koerner, Joseph Leo. 1990. Caspar David Friedrich and the Subject of Landscape. Yale University Press. New Haven, Connecticut. 256 pp. (pages 80–81) ISBN 0-300-04926-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]