Դահուկավազք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարտույի մարաթոն

Դահուկավազք, ձմեռային մարզաձև, մրցում են հատուկ պատրաստված ձնապատ երթուղով, օգտագործում են դահուկներ և դահուկափայտեր։ Պաշտոնական մրցումները անցակցվում է հետևյալ տարածություններում՝ 800 մ-ից մինչև 50 կմ։ Դահուկավազքը ընդգրկված է Ձմեռային Օլիմպիական խաղերում 1924 թվականից։

Առաջին անգամ դահուկավազքի մրցումները կայացել են Նորվեգիայում 1767 թվականին։ Այնուհետև ընդունելով Նորվեգիայի օրինակը, որին հետևեցին շվեդները և ֆինները, ավելի ուշ դահուկավազքը մեծ տարածում ստացավ նաև Կենտրոնական Եվրոպայում։ XIX դարի վերջում և XX դարի սկզբին շատ երկրներում ստեղծվեցին ազգային դահուկային ակումբներ։ Իսկ 1924 թվականին ստեղծվել է Դահուկային մարզաձևի Միջազգային ֆեդերացիան (FIS):

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահուկների տեղաշարժի հիմնական ոճերն են՝ «դասական ոճ» և «ազատ (չմշկավազք) ոճ»։

Դասական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դասական ոճը» սկզբնական վերաբերվել է այն տեղաժարժումը, որի ժամանակ գործնականում դահուկորդը անցնում է նախապես պատրաստված դահուկներով, կազմված երկու զուգահեռ գոգից։ «Դասական» դահուկային քայլերը բաժանվում է հրման եղանակը` փոփոխական և միաժամանակյա հերթագայումով։ Ըստ քայլերի մեկ ցիկլը առանձնանում է միաժամանակյա, երկհերթանի և փոփոխական շարժումններով։ Երկհերթանի շարժումները առավել տարածված են (այն օգտագործվում է բարձունքների և լանջերի, իսկ ավելի լավ սահելու համար՝ վերելքի և զառիթափի (մինչև 5°), և միաժամանակյա փոփոխական քայլերի (օգտագործվում է հարթ տարածքներում, թեթևակի զառիվայրի, նաև թեք զառիվայրերի ժամանակ)։

Ազատ ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատ ոճում» դահուկորդը ազատ ռեժիմով ընտրում է տարածության անցնելու ճանապարհը, բայց քանի որ «դասական» ոճը զիջում է «չմշկայինի» արագությանը, «ազատ ոճը», ըստ էության, հականիշն է «չմշկային քայլի»։ Չմշկայինի հնարավորությունը լայն կիրառում է գտել 1981 թ., երբ Ֆինլանդիայի դահուկորդ Պաուկի Սիիտոնեն, ով այդ ժամանակ 40 տարեկան էր, առաջին անգամ օգտագործեց մրցումների ժամանակ՝ 55 կմ մրցավազքում, և հաղթել է։ Առավել տարածված է միաժամանակյա երքայլանի չմշկային քայլը (այն օգտագործվում է թե հարթ տարածքներում, այնպես էլ վերելքների ժամանակ, ինչպես փոքր և միջին թեքության ժամանակ) և միաժամանակ միաքայլանի չմշկային քայլեր (այն օգտագործվում է մեկնարկային արագացումը, ցանկացած ոլորտներում տափաստաններով և նուրբ հեռավորության վրա, ինչպես նաև 10-13° վերելքներում)։

Վերելքի հաղթահարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերելքները կարող են հաղթահարել կամ մեկ չմշկային ընթացքից, կամ էլ հետևյալ միջոցներով՝ սահող քայլ (զառիթափի վերելք 5° մինչև 10°), սահընկնող քայլ (10° մինչև 15°), վազքային քայլով (15° և ավելի), «կիսաեղևնի », «եղևնի», «աստիճան» (մրցման ընթացքում փոխվում է), առանձին դեպքերում, երբ վերելքները լինում են կտրուկ, օգտագործում են «եղևնի» հնարքը։

Վայրէջք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրէջքի ժամանակ մարզիկները ընդունում են տարբեր տեսակի կանգեր, ծնկային հոդում ծալված։ Բարձր կանգի ժամանակ այդ անկյունը կազմում է 140—160°, իսկ միջին կանգի ժամանակ ծնկային անկյունը 120—140° (120—130° այս կանգի համար, և այլն կանգ «հանգստի»), երկուսն էլ կիրառվում են անհավասար լանջերին։ Իսկ հարթուղիղի ժամանակ օգտագործում են ամենաարագը, ցածր, կանգ, որի ժամանակ անկյունը ծալվում է 120°-ից ավելի քիչ։

Արգելակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել տարածված է արգելակման «գութանաձևը»։ Վայրէջքի ժամանակ հաճախ օգտագործվում է շեղակի արգելակումը հենումով։ Կանխելու համար վնասվածքը անսպասելի խոչընդոտի դեպքում վազքուղում երբեմն անհրաժեշտ է կիրառել արգելակման անկումը, որի համար մշակվել է նաև իր սեփական, առավել անվտանգ, տեխնիկայի կատարում։

Պտույտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումների ժամանակ լայն տարածում ունի պտույտի տեխնիկան, այն ինչպես պտույտ «հերկել» հաճախ օգտագործում են մեծ պտույտների ժամանակ։ Հաճախ օգտագործվում է այնպիսի հնարքներ, ինչպես պտույտ հենումով, պտույտ առանց հենումի և պտույտ դահուկներին զուգահեռ։

Դահուկավազքի հիմնական ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցումներ առանձին մեկնարկով
  • Մրցումներ ընդհանուր մեկնարկով (մասսայական մեկնարկ)
  • Մրցավազք հետապնդումով (սկիատլոն, Գունդերսենի համակարգ)
  • Էստաֆետ
  • Անհատական (դահուկավազք) սպրինտ
  • Թիմային սպրինտ

Մրցումներ առանձին մեկնարկով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկները առանձին մեկնարով մեկնարկում են որոշակի ընդմիջումներով որոշակի հերթականությամբ։ Որպես կանոն ընդմիջումից կազմում է 30 վրկ. (պակաս — 15 վրկ. կամ 1 րոպե)։ Հերթականությունը որոշվում է վիճակահանության կամ մարզիկի ընթացիկ վիճակին վարկանիշում (ուժեղագույները մեկնարկում են վերջում)։ Առանձին մեկնարկը հնարավոր է կրկնապատկվի։ Մարզիկի վերջնական արդյունքը հաշվարկվում է ընդհանուր «ավարտի ժամանակից» հանած «մեկնարկի ժամանակը»։

Մրցումներ մասսայական մեկնարկով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասսայական մեկնարկի ժամանակ բոլոր մարզիկները մեկնակմում են միաժամանակ։ Ընդ որում մեկնարկի ժամանակ լավագույն վարկանիշով մարզիկները զբաղեցնում են առավել շահավետ տեղեր։ Մարզիկի վերջնական արդյունքը համընկնում է ավարտի ժամանակին։

Մրցավազք հետապնդումով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցավազք հետապնդումով (անգլ.՝ pursuit — հետապնդում) իրենից ներկայացնում է համկցված մրցումներ։ Ընդ որում մարզիկների մեկնարկային դիրքը բոլոր փուլերում (բացի առաջինից) արդյունքը որոշվում է նախորդ փուլերի արդյունքով։ Որպես կանոն դահուկավազքը անցկացվում է երկու փուլերով, մարզիկները մեկը շրջանը վազում են դասական ոճով, իսկ հաջորդ շրջանը վազում են չմշկավազքով։

Մրցավազք հետապնդումով մրցաձևը անցկացվում է երկու, հազվադեպ՝ առնվազն մի քանի ժամ ընդմիջումներով։ Սովորաբար առաջին մրցավազքը անցկացվում է առանձին մեկնարով։ Ըստ նրա ամփոփիչ արդյունքների որոշվում է առաջնորդ մասնակիցներից յուրաքանչյուրի ուշացումը։ Երկրորդ մրցավազքը անցկացվում է խոչընդոտով (սպորտ), դրան հավասար է ետ ընկնելը։ Հաղթողը առաջին մրցավազքի ժամանակ մեկնարկում է առաջինը։ Հետապնդման արդյունքը համընկնում է մրցավազքի վերջնական արդյունքի՝ երկրորդ մրցավազքի ավարտիի ժամանակին։

Մրցարշավ առանց ընդմիջման (դուատլոն, 2011 թ. հունիսին կոմիտեն FIS պաշտոնապես վերանվանվել «դուատլոն» և «սկիատլոն»[1]) սկսվում է ընդհանուր մեկնարով։ Մարզիկները տարածության առաջին կեսի հաղթահարումից հետո հեռավորությունը անցնում են մեկ ոճով, հատուկ կահավորված գոտում փոխում են դահուկները և անմիջապես հաղթահարում են հեռավորությանը երկրորդ կեսը այլ ոճով։ Հետապնդումն առանց ընդմիջման մրցավազքի վերջնական արդյունքը համընկնում է մարզիկ ավարտիի ժամանակի արդյունքին։

Էստաֆետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմերը մասնակցում են էստաֆետով, թիմը կազմված է չորս մարզիկներից (հազվադեպ՝ երեքով)։ Դահուկային էստաֆետը անցկացվում է չորս փուլերով (հազվադեպ՝ երեքով)։ Էստաֆետը կարող է անցկացվել մեկ ոճում (բոլոր մասնակիցները վազում են դասական ոճով կամ էլ ազատ ոճով) կամ էլ երկու ոճերով (1 և 2 փուլերում մասնակիցները վազում են դասական ոճով, իսկ 3 և 4 փուլերում՝ ազատ ոճով)։ Էստաֆետը սկսվում է մասսայական մեկնարկով, որոնց մեջ առավել բարենպաստ տեղերը որոշվում է մեկնարկից Ընտրությամբ Վիճակահանությամբ, կամ էլ թիմերը ստանում են, ամենաբարձր տեղը՝ նախորդ նմանատիպ մրցույթներում զբաղեցրած տեղերով։ Էստաֆետի փոխանցումը իրականացվում է մեկնարկի կանգնած թիմակից մարզիկի ափի հպումով՝ մարմնի ցանկացած մասում, միևնույն ժամանակ, երբ երկու մարզիկնեն էլ գտնվում են էստաֆետի փոխանցման գոտում։ Էստաֆետի թիմային հաշվարկումը հետևյալ բանաձևով «վերջին մասնակցի ավարտիի ժամանակի հաշվարկով» հանած «թիմի առաջին մարզիկի մեկնարկային ժամանակից» (սովորաբար հավասար է զրոյի)։

Անհատական սպրինտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական սպրինտում մրցումները սկսվում է որակավորումից (նախաբան), որի մեկնարկը կազմակերպվում է առանձին ձևաչափով։ Ընտրված մարզիկները որակավորումից հետո մրցում են եզրափակիչ սպրինտում, որը անցկացվում է տարբեր ձևաչափի վազքամրցությում մասսայական մեկնարկից կազմված չորս մարդկանցից (փոփոխվում է)։ Մարզիկների թվից, ընտրված եզրափակիչ վազքամրցությում, չի գերազանցում 30։ Սկզբում անցկացվում են քառորդեզրափակիչ, այնուհետև կիսաեզրափակիչ և, վերջապես, եզրափակիչ։ Սպրինտում անհատական ամփոփիչ արդյունքների աղյուսակը ձևավորվում է հետևյալ կարգով․ եզրափակչի արդյունքների Ա՝ մասնակիցները կիսաեզրափակիչում, մասնակիցները քառորդեզրափակչում, որակավորումը չանցած մասնակիցները։

Թիմային սպրինտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային սպրինտը անցկացվում է ինչպես թիմային էստաֆետ, կազմված է երկու մարզիկներից, մարզիկները հերթով փոխում են մեկը մյուսին, յուրաքանչյուրը 3-6 շրջան է վազում է։ Բավականին շատ թիմային հայտերի դեպքում անցկացվում է երկու կիսաեզրափակիչով, որից լավագույն հավասար քանակի լավագույն թիմերը ընդգրկվում են եզրափակչում։ Թիմային սպրինտը սկսվում է մասսայական մեկնարկով։ Թիմային սպրինտերի արդյունքը հաշվարկվում է էստաֆետի կանոններով։

Монета ЦБ РФ

Տարածության երկարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական մրցումներում տարածության երկարությունը տատանվում է 800 մ մինչև 50 կմ։ Ընդ որում մեկ տարածությունը կարող է կազմված լինի մի քանի շրջաներից[2].

Մրցավազքի ձևաչափը Տարածության երկարությունը (կմ)
Մրցումների առանձին 3, 5, 7.5, 10, 15, 30, 50
Մրցումներ մասսայական մեկնարկ 10, 15, 30, 50, 70
Մրցավազք հետապնդումով 5, 7.5, 10, 15
Էստաֆետներ (յուրաքանչյուր փուլի երկարություն) 2.5, 5, 7.5, 10
Անհատական սպրինտ (տղամարդիկ) 1 — 1.4
Անհատական սպրինտ (կանայք) 0.8 — 1.2
Թիմային սպրինտ (տղամարդիկ) 2х(3-6) 1 — 1.6
Թիմային սպրինտ (կանայք) 2х(3-6) 0.8 — 1.4

Դահուկավազքի վերջնագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ օգտագործվում է ձեռքի ժամանակաչափը, վերջնագծի ժամանակը արձանագրվում է այն պահին է, երբ մարզիկի ոտքը, որը գտնվում է առջևից, անցնում է ավարտի գիծը։ Օգտագործելով էլեկտրոնային համակարգի հաշվարկի ժամանակը, ժամանակը արձանագրվում է, երբ ընդհատվում է կապը։ Հենակետի չափումը լուսային կամ ֆոտո արգելքը պետք է գտնվի ձյան մակերեւույթից 25 սմ բարձրության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փոփոխություններ դահուկավազքի կանոններում՝ լուրջ և ոչ շատ ։ | դահուկավազքը և թեթև ատլետիկան
  2. «Կանոնները սպորտի «Դահուկավազք»» (PDF). Պաշտոնական կայք ФЛГР. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դահուկային սպորտ։ Ուսումնական ձեռնարկ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտնորի և տեխնիկումների համար / Հեղինակներ Վ․Դ․ Եվստրատովա, Բ. Ի. Սերգեևա, Գ. Բ. Չուկարդինա, Մ.: Ֆիզկուլտուրա և սպորտ, 1989. Էջ 319

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]