Դակահլիա (մուհաֆազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դակահլիա (այլ կիրառումներ)
Դակահլիա
արաբ․՝ الدقهلية‎‎‎
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Կարգավիճակմուհաֆազա
Մտնում էԵգիպտոսի խեդիվատ, Եգիպտական սուլթանություն և Եգիպտոսի Հանրապետություն
ՎարչկենտրոնԱլ-Մանսուրա[1]
Խոշորագույն քաղաքվարչական կենտրոն
ԲԾՄ4 մետր
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2006)
4 985 187[2] (3-րդ տեղ)
Խտություն1409,04 ( 5-րդ տեղ)
Տարածք3 538  (18-րդ տեղ)
Սահմանակցում էՂարբիա, Շարկիա, Դումյաթ, Քալյուբիա, Պորտ Սաիդ (մուհաֆազա) և Կաֆր աշ-Շեյխ (մուհաֆազա)
Ժամային գոտիUTC+2
ISO 3166-2 կոդEG-DK
Անվանված էԴաքալա
Պաշտոնական կայք

Դակահլիայի մարզ (արաբ․՝ الدقهلية‎‎‎), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Դակահլիայի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է Ալ-Մանսուր քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք ունի։

Մաուֆազան զբաղեցնում է 3 538 կմ² տարածք և համարվում է 18-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային կենտրոններից մեկը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուֆազան կազմված է 16 վարչական կենտրոններից, ինչպես նաև 3 քաղաքային և 110 գյուղական խորհուրդներից։ Այստեղ կան 336 գյուղեր և 2072 փոքրիկ բնակավայրեր։ Դակահլիայի մարզի կազմի մեջ մտնող շրջաններն են

  • Ալ-Մանզալա (արաբ․՝ المنزلة‎‎‎)
  • Մաթարյա (արաբ․՝ مطرية‎‎‎)
  • Ալ-Ջամալիա (արաբ․՝ الجمالية‎‎‎)
  • Դիկիրնիս (արաբ․՝ دكرنس‎‎)
և այլն

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 4 985 187 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 3-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1409,04 մարդ/կմ²։

Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։

Դակահլիայի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
  2. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
  3. Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դակահլիա (մուհաֆազ)» հոդվածին։