Դալիի թատրոն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալիի թատրոն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՖիգերաս
ՀասցեPl. Gala-Salvador Dalí, 5
Հիմնադրվել էսեպտեմբերի 28, 1974
ՀիմնադիրՍալվադոր Դալի
Այցելուներ1 105 169 մարդ (2022)[1]
ՏնօրենMontserrat Aguer Teixidor?
Կայքsalvador-dali.org/museus/figueres/index.html(կատ.)
Քարտեզ
Քարտեզ

Դալիի թատրոն-թանգարան (կատ.՝ Teatre-Museu Dalí, IPA: [teˈatɾə muˈzɛw ðəˈɫi], իսպ.՝ Teatro Museo Dalí), Սալվադոր Դալիի թանգարանն արվեստագետի հայրենի Ֆիգերաս քաղաքում։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզում եմ, որ թանգարանս լինի մեկ բլոկից բաղկացած լաբիրինթոս, սյուրռեալիստական առարկա։ Այն ամբողջովին կլինի թատերական թանգարան։ Այցելուները հեռանալիս կունենան թատերական երազի զգացողություն[2]։

Թանգարանում է գտնվում Դալիին դեռևս մանուկ հասակից հայտնի քաղաքի թատրոնը, որտեղ կայացել է երիտասարդ Դալիի առաջին հանրային ցուցահանդեսը։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հին թատրոնն այրվել է և մնացել են միայն ավերակները։ 1960 թվականին Դալին և Ֆիգերասի քաղաքապետ Ռամոն Գուարդոլեն որոշում են վերակառուցել թատրոնը որպես քաղաքի հայտնի որդուն նվիրված թանգարան[2]:4:1968 թվականին քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել այդ նախագիծը, և հաջորդ տարի սկսվել է կառույցի շինարարությունը[2]:4: Թանգարանի ճարտարապետներն են եղել Խոակիմ դե Ռոսը և Ռամիս ու Ալեքսանդր Բոնատեռաները[3]:152: Թանգարանը բացվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ին[2]:4[4] և ընդլայնվել է 1980-ական թվականների կեսերին։ Թանգարանի կազմում ներառված են թատրոնի հին շենքին կից շինություններն ու բակերը։ Թատրոնը վերանվանվել է Տոռե Գալատեա՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալայի։ Կառույցն աչքի է ընկնում կարմիր պատերի երկայնքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարքով։

Թանգարանում ներկայացված են Սալվադոր Դալիի աշխատանքների միասնական ամենամեծ և առավել բազմազան հավաքածուն, որի առանցքն էր կազմում նկարչի անհատական հավաքածուն։ Ի լրումն Դալիի տասնամյակների ընթացքում ստեղծած նկարների` այստեղ են նաև Դալիի քանդակները, եռաչափ կոլաժներ, մեխանիկական սարքեր և Դալիի երևակայությունից ծնված այլ հետաքրքիր նմուշներ։ Առանձնակի նշանակություն ունի եռաչափ հյուրասենյակի ինստալյացիան Մեյ Ուեսթի շրթունքներից բազմոցով (Mae West Lips Sofa) սյուրռեալիստական քանդակը, որը որոշակի անկյուններից նայելիս կարծես Մեյ Ուեսթի դեմքն է[2]:28[3]:156:

Թանգարանում ներառված է նաև Դալիի կողմից հավաքված այլ արվեստագետների աշխատանքների մի փոքր հավաքածու` Էլ Գրեկոյից Ուիլյամ Բուգրո, Մարսել Դյուշան և Ջոն դե Անդրեա[2]:35: Դալիի խնդրանքով երկրորդ հարկի պատկերասրահը նվիրված է իր կատալոնացի ընկերոջը` նկարիչ Անտոնի Պիցոտին, ով Դալիի մահից հետո դարձավ թանգարանի տնօրենը[2]։

Ապակե գեոդեզիական գմբեթի ներքո է գտնվում հին թատրոնի բեմահարթակը, որի կրիպտեում էլ թաղված է Դալին[2]:19: Հանդիսատեսի համար նախատեսված նախկին սրահը դարձել է բացօթյա տարածք, որտեղ հին պատշգամբի պատուհաններին տեղադրված են Դիոնիսոսյան մերկ կերպարները[2]:12-17: Կենտրոնական հատվածում տեղադրված է «Rainy Taxi» (1938) ինստալյացիան[2]:12-15:

Արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալիի թատրոն-թանգարանում մեկտեղված է Դալիի հիմնական աշխատանքների ամենամեծ հավաքածուն`

Որոշակի անկյուններից նայելիս կարելի է տեսնել Մեյ Ուեսթի դեմքը
  • Port Alguer (1924)
  • The Spectre of Sex-appeal (1932)
  • Soft self-portrait with grilled bacon (1941)
  • Poetry of America—the Cosmic Athletes (1943)
  • Galarina (1944*1945)
  • Զամբյուղով հաց (1945)
  • Ատոմային Լեդան (1949)
  • Galatea of the Spheres (1952)
  • Crist de la Tramuntana (1968)[3]:154

Մի շարք աշխատանքներ Դալին ստեղծել է հենց թանգարանի համար` «Մեյ Ուեսթի» սենյակը, «Քամու պալատ» սենյակը, «Ֆրանցիս Պուժոլսի» հուշարձանը, «Անձրևային կադիլակը»։

Ցուցադրված է նաև Դալիի հոլոգրաֆիկ արվեստի և զարդերի հավաքածուն, մյուս սենյակում լոգանքի տաշտն է, անկյունային սեղան` վրան գզրոց և լամպ և այս ամենը Դալին ստեղծել է առաստաղից գլխիվայր կախված[2]:31:

Թանգարանի ավելացված սենյակում ներկայացված են Դալիի ստեղծած տեսողական պատրանքները, ստերեոսկոպներ։ Այստեղ ներկայացված են նաև Դալիի վերջին աշխատանքները, այդ թվում «Ծիծեռնակի պոչը» (1983) կտավը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ara.cat/cultura/Museus-Dali-enfilen-ranquing-visitats_0_2159784216.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Pitxot, Antoni; Montse Aguer Teixidor; photography, Jordi Puig; translation, Steve Cedar (2007). The Dalí Theatre-Museum. Sant Lluís, Menorca: Triangle Postals. ISBN 9788484782889.
  3. 3,0 3,1 3,2 King, Elliott H.; David A. Brenneman; William Jeffet; Montse Aguer Teixidor; Hank Hine (2010). Salvador Dalí : the late work. Atlanta, Ga: High Museum of Art and Yale University Press. ISBN 9780300168280.
  4. «Figueres: Teatre Museu Dalí - History». Fundació Gala-Salvador Dalí. 2010. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալիի թատրոն-թանգարան» հոդվածին։