Գևորգ Տիգրանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Տիգրանով
Ծնվել էմարտի 25 (ապրիլի 7), 1908[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 5, 1991(1991-02-05) (82 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1934)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր (1947)
Մասնագիտություներաժշտագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ պետական մրցանակ
ԵրեխաներԻրինա Գևորգի Տիգրանյան

Գևորգ Տիգրանով (Գրիգորի Տիգրանյանց) (մարտի 25 (ապրիլի 7), 1908[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1991(1991-02-05), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը[2]), հայ խորհրդային երաժշտագետ և մանկավարժ։ ՀԽՍՀ (1945) և ՌՍՖՍՀ (1979) արվեստի վաստակավոր գործիչ։ Արվեստագիտական տնօրեն (1947

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետը, 1937 թվականին՝ ասպիրանտուրան։ Սովորել է Բորիս Ասաֆևի, Սեմյոն Գինզբուրգի, Ռոման Գրուբերի մոտ։ 1935-1941 թվականներին և 1946 թվականից երաժշտության պատմություն է դասավանդում Լենինգրադի կոնսերվատորիայում (1947 թվականից՝ պրոֆեսոր), 1940 թվականից՝ նաև Երևանի կոնսերվատորիայում։ Արտասահմանյան, ռուսական, խորհրդային և հայ երաժշտությանը նվիրված աշխատությունների հեղինակ է, որոնց թվում է «Հայ երաժշտական թատրոնը» ուսումնասիրությունը (1956-1975, ռուսերեն, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979)[3]։

Կազմել և խմբագրել է բազմաթիվ ժողովածուներ նվիրված Բորիս Ասաֆևի, Արամ Խաչատրյանի, Կոստանտին Սարաջևի և այլոց կյանքին ու գործունեությանը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (28.12.1987)
  • «Պատվո նշան» շքանշան (24.11.1945)
  • ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (23.08.1979)
  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1945)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1979)

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմել և խմբագրել է մի շարք ժողովածուներ (ռուսական)․

  • Բ․ Վ․ Ասաֆևի «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958),
  • Կ․ Ս․ Սարաջև, «Հոդվածներ, հուշեր» (1962),
  • «Լենինգրադի կոնսերվատորիան հուշերում» (1962),
  • «Սովետական սիմֆոնիան 50 տարում» (1967

Երաժշտական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Խաչատրյան «Գայանե» բալետը։ Երևան, 1947;
  • Էդուարդ Հովհաննիսյանի բալետները։ Երևան, 1981։
  • Տ. Չուխաջյանը և նրա «Արշակ II» օպերան։ Երևան, 1945։
  • Ա. Ա. Սպենդիարով։ Նամակների և հիշողությունների հիան վրա։ Երևան, 1953։
  • Հայկական երաժշտական թատրոն։ Հ. 1-3,Երևան, 1956-1975։
  • Ա. Ա. Սպենդիարով։ Մոսկվա,, 1959, 2-րդ հրատարակություն։ Մոսկվա, 1971։
  • Արամ Խաչատրյանի բալետները։ Մոսկվա, 1960, 2-րդ հրատարակություն։ 1974։
  • Կ. Ս. Սարաջև։ Կյանքը և ստեղծագործությունները։ Երևան, 1962։
  • Հայաստանի օպերա և բալետ։ Մոսկվա, 1966։
  • Հարո Ստեփանյան։ Ակնարկ կյանքի և ստեղծագործության։ Մոսկվա, 1967։
  • Հայկական երաժշտական թատրոնի հարյուրամյակը։ Երևան, 1968։
  • Արվեստին նվիրյալը։ Ակնարկ Ս. Վ. Ակիմովայի կյանքի և գործունեության մասին։ Երևան, 1978։
  • Արամ Խաչատրյան։ Լ., 1978:
  • Արվեստագետներ, ներկայացումներ, երաժշտություն։ Երևան, 1983։
  • Երաժշտություն մարդասիրության և առաջընթացի համար պայքարում։ Լ., 1984:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. «Գևորգ Տիգրանովի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  3. «ТИГРАНОВ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  4. «No. 2 (2022): Musical Armenia | Musical Armenia». yerazhshtakanhayastan.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 703