Գևորգ Մալիքյան
Գևորգ Մալիքյան | |
---|---|
Ծնվել է | 1943 հունիսի 2 |
Ծննդավայր | Դիարբեքիր, Թուրքիա |
Կրթություն | Ռոզ Բրաֆորդ քոլեջ |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1968 թվականից |
IMDb | ID 0539616 |
Գևորգ Մալիքյան (անգլ.՝ Kevork Malikyan, հունիսի 2, 1943, Դիարբեքիր, Թուրքիա), հայկական ծագումով անգլիացի դերասան, ուսուցիչ։ Մարմնավորել է Քյազիմի կերպարը «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Մալիքյանը ծնվել է 1943 թվականին, Դիարբեքիրի Դիվրիղի (Տևրիկ) շրջանում, հայկական ընտանիքում։ Հայրը՝ Մարտիրոս Թորոսը եղել է արհեստավոր։ Տիրապետելով հայերեն, քրդերեն, զազա, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին աշխատել է նաև որպես թարգմանիչ և գրագիր։ Մայրը՝ Թուման, եղել է տնային տնտեսուհի։ 1953 թվականին մեկնել է Ստամբուլ, 4-րդ և 5-րդ դասարանները սովորել Քարագյոզյան միջնակարգ դպրոցում, այնուհետև Սկյուտարի Սուրբ Խաչ դպրեվանքում[1]։ 1963 թվականին մեկնում է Լոնդոն, սովորում Rose Bruford քոլեջի դրամայի բաժնում։ Աշխատում է հայտնի ռեժիսորների և դերասանների հետ։ 20 տարի շարունակ խաղացել է Շեքսպիրի պիեսներում։ 1974 թվականին հայրը մահանում է, սակայն նա հնարավորություն չի ունենում վերադառնալու Թուրքիա՝ պայմանավորված պարտադիր զինվորական ծառայության վտանգի հետ[2][3][3]։ Ստամբուլ վերադառնում է 19 տարի անց և մոր հետ տեղափոխվում է Լոնդոն, սակայն մայրը մահանում է 1984 թվականին։
Այժմ ապրում է Ստամբուլում և դասավանդում է դպրոցում։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Man Who Haunted Himself (1970)
- Midnight Express (1978)
- Pascali's Island (1988)
- Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը (1989)
- Belly of the Beast (2003)
- Flight of the Phoenix (2004)
- Renaissance (2006)
- The Palace (2011)
- Taken 2 (2012)
- Exodus: Gods and Kings (2014)
Հեռուստաշոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mind Your Language
- Auf Wiedersehen Pet, սերիա 1, էպիզոդ 11
- Who Pays the Ferryman?, էպիզոդ 8։ The Daughters of Themis
- The Detective, սերիա 3, էպիզոդ 3։ Art Attack
- The Professionals, սերիա 2, էպիզոդ 9։ Blind Run and սերիա 3 էպիզոդ 2։ Backtrack
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ This students will out of school
- ↑ Back to Turkey after 50 years
- ↑ 3,0 3,1 «'I came to die in Turkey, my homeland,' says Armenian actor». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|