Գևորգ Գրիգորյան (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1925(1925-09-29)[1]
ԾննդավայրԴոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 15, 1987(1987-04-15)[1] (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974)
Մասնագիտությունփիլիսոփա
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

Գևորգ Հովհաննեսի Գրիգորյան (սեպտեմբերի 29, 1925(1925-09-29)[1], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1987(1987-04-15)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1979):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Գրիգորյանը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 29-ին, Դոնեցկ քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1969-1987 թվականներին եղել է փիլիսոփայության պատմության բաժնի վարիչ[2]։

Աշխատությունները վերաբերում են հայ փիլիսոփայության պատմությանը։ Կազմել և հրատարակել է Վահրամ Րաբունու «Լուծմունք Ստորոգութեանցն Արիստոտելի» երկի համահավաք քննական բնագիրը[3]՝ ռուսական թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով (1967):

Գևորգ Գրիգորյանը մահացել է 1987 թվականի ապրիլի 15-ին, Երևան քաղաքում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ առաջավոր հասարակական֊քաղաքական մտքի պատմությունից՝, XVIII դարի երկրորդ կես։ Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն, 1957[4]։
  • Հովհաննես Երզնկացու փիլիսոփայական հայացքները, Երևան, 1962[5]։
  • Հասարակական-փիլիսոփայական միտքը Հայկական Կիլիկիայում (12-րդ դարի երկրորդ կես), Երևան, 1979[6]։
  • Հովհան Որոտնեցու փիլիսոփայական ուսմունքը, Երևան, 1980։
  • Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը։ Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980[7]:
  • Երկասիրութիւնք փիլիսոփայականք / Դավիթ Անյաղթ, խմբ. Գրիգորյան, Գ. Հ., քնն. բնագրերը և առաջաբանը Ս. Ս. Արևշատյանի, Դավիթ Անհաղթ, 475-VI դ. կես, Երևան, ԳԱԱ հրատարակություն, 1980 (համահեղինակ)։
  • Grigorian G. H. David the Invincible and Armenian Philosophical Thought During Developed Feudalism, 1980.
  • Философская мысль в Армении в эпоху развитого феодализма, Е., 1984.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=8462
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  3. Րաբունի, Վահրամ (1967). Լուծմունք "Ստորոգութեանց" Արիստոտելի. Translated by Գրիգորյան, Գևորգ Հովհաննեսի. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.
  4. Հովհաննեսի), Գրիգորյան՝ Գ Հ (Գեվորգ (1957). Հայ առաջավոր հասարակական֊քաղաքական մտքի պատմությունից՝, XVIII դարի երկրորդ կես. Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն.
  5. Գրիգորյան, Գեվորգ Հովհաննեսի (1962). Հովհաննես Երզնկացու փիլիսոփայական հայացքները. Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն.
  6. Գրիգորյան, Գեվորգ Հովհաննեսի (1979). Հասարակական֊փիլիսոփայական միտքը Հայկական Կիլիկիայում, XII դարի երկրորդ կես. Հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն.
  7. Գրիգորյան, Գևորգ Հովհաննեսի; Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ; ՍՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունք, eds. (1980). Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը։ Հոդվածների ժողովածու. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Գրիգորյան (փիլիսոփա)» հոդվածին։