Գրիշա Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիշա Դարբինյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1923(1923-11-12)[1] (100 տարեկան)
ԾննդավայրՍարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1951) և Երևանի պետական համալսարան (1959)
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1985)
Մասնագիտությունտնտեսագետ

Գրիշա Սարիբեկի Դարբինյան (նոյեմբերի 12, 1923(1923-11-12)[1], Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս։ Տնտեսագիտության դոկտոր (1985), պրոֆեսոր (1988):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Սարիբեկի Դարբինյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 12-ին Սարուխան (ՀՀ Գեղարքունիքի մարզ) գյուղում, Բայազետից Գավառ տեղափոխված հայ ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ռազմաճակատ և մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հայրենիք։ 14 տարեկանից սկսել է բանաստեղծություններ և պատմավեպեր գրել[2]։ 1941 թվականից տեղափոխվել է Երևան։ 1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1959 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։ 1986-1993 թվականներին աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանրապետական բարձրագույն դպրոցի կառավարման ամբիոնի վարիչ։

Աշխատությունները վերաբերում են գյուղատնտեսության տնտեսագիտության, աշխատանքի նորմավորման, վարձատրության, կազմակերպման, տարիֆավորման, հողերի բարեփոխման և սեփականաշնորհման հարցերին[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զեյթուն» սովխոզի վերելքի ճանապարհին։ Երևան։ Ա. հ., 1962, 56 էջ[4]։
  • Աշխատանքի վարձատրությունը սովխոզներում և մյուս գյուղատնտեսական պետական ձեռնարկություններում։ Երևան։ Ա. հ., 1966, 280 էջ։
  • Աշխատանքի նորմավորումը գյուղատնտեսության մեջ։ Երևան։ Հայաստան, 1972, 163 էջ։
  • Աշխատանքի վարձատրությունը պետական գյուղատնտեսական ձեռնարկություններում և կազմակերպություններում։ Երևան։ Ա. հ., 1974, 660 էջ[5]։
  • Աշխատանքի նորմավորման կատարելագործման պրոբլեմները գյուղատնտեսության մեջ, Երևան, 1984[6]։
  • Կոլեկտիվ կապալի կազմակերպման հիմունքները, Երևան, 1985[7]։
  • Նվիրյալների աստղաբույլ։ Լոս Անջելես։ 2000, 331 էջ[8]։
  • Սխրանք և տառապանք։ Երևան։ Ա. հ., 2001[9]:
  • Կյանքի հմայքը։ Երկերի ժողովածու։ Տոներ, 2001, 378 էջ[10]։
  • Ամերիկան և հայերը։ Հ. Գ. Մ. հրատարակչություն, 2008, 399 էջ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2580
  2. «The Beautiful City of Gavar». www.clarkhumanities.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 344։
  4. Դարբինյան, Գրիշա Ղ (1962). "Զեյթուն" սովխոզի վերելքի ճանապարհին. Երևան: Ա. հ.(չաշխատող հղում)
  5. Դարբինյան, Գրիշա Սարիբեկի; Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՀ, eds. (1974). Աշխատանքի վարձատրությունը պետական գյուղատնտեսական ձեռնարկություններում և կազմակերպություններում. Երևան: Ա. հ.(չաշխատող հղում)
  6. Դարբինյան, Գրիշա Սարիբեկի (1984). Աշխատանքի նորմավորման կատարելագործման պրոբլեմները գյուղատնտեսության մեջ. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  7. Դարբինյան, Գրիշա Սարիբեկի (1985). Կոլեկտիվ կապալի կազմակերպման հիմունքները. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  8. Դարբինյան, Գրիշա; Մարգարյան, Արշալույս Դավթի (2000). Նվիրյալների աստղաբույլ. Լոս Անջելես: Colir Depot.(չաշխատող հղում)
  9. Դարբինյան, Գրիշա (2001). Սխրանք և տառապանք։ Երկերի ժողովածու. Երևան: Ա.հ.(չաշխատող հղում)
  10. Դարբինյան, Գրիշա Սարիբեկի (2001). Կյանքի հմայքը։ երկերի ժողովածու. Տոներ. ISBN 9789994159000.
  11. Դարբինյան, Գրիշա Սարիբեկի (2008). Ամերիկան և Հայերը։ երկերի ժողովածու. Հ. Գ. Մ. Հրատարակչություն. ISBN 9789994174607.