Գրիգոր Շահվերդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Շահվերդով
Ծնվել էհունիսի 27 1886 թվական
ԾննդավայրՎրաստանԹիֆլիս
Մահացել էմարտի 24 1977 թվական
Մահվան վայրՌուսաստանԼենինգրադ
ՄասնագիտությունՀՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Շահվերդով Գրիգոր Գրիգորի (հունիսի 27 1886 թվական, Թիֆլիս մարտի 24 1977 թվական, Լենինգրադ)՝ հայ սովետական մանկավարժ, պրոֆեսոր (1924 թվական), Կիրգ․ ՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1944 թվական ), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1958 թվական)։ Սովորել է Թիֆլիսի երկաթուղայինների տեխնիկայի ուսումնարաններում, Պետերբուրգի Պ․ Ֆ․ Լեսգաֆտի ազատ դպրոցում (հետագայում ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում), Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտում։ Աշխատել է Կուբանի (Կրասնոդար, 1921-1925 թվականներին), Լենինգրադի Ա․ Ի․ Գերցենի անվան (1925—1930 թվականներ) մանկավարժական ինստիտուտներում։ 1930 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Լենինգրադի Պ․ Ֆ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մանկավարժության ամբիոնի վարիչ, ուսումնական մասի պրոռեկտոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 429