Գրիգոր Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ալեքսանի Ղազարյան
Ծնվել է1931 սեպտեմբերի 10
Վրաստան Վրաստան Սիղնաղ
Քաղաքացիություն Վրացական ԽՍՀ և  Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերԵրևանի բժշկական ինստիտուտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Գրիգոր Ալեքսանի Ղազարյան (սեպտեմբերի 10, 1931(1931-09-10), Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան), ներզատաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1970)։ ՀՀ (2000), ՎՀ (2000) ԲԳԱ ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1966-1979 թվականներին եղել է Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտի հորմոնների և իզոտոպների, 1979-1997 թվականներին՝ Վիրաբուժության ինստիտուտի ռադիոիզոտոպային ախտորոշման լաբորատորիաների վարիչ, 1997 թվականից՝ ախտորոշիչ բաժանմունքի ներզատաբան։ 2000 թվականից ՀՀ ներզատաբանների ընկերակցության նախագահ, 2001 թվականից՝ Եվրոպական կլինիկական իմունաբանական ընկերության, 2000 թվականից՝ Ռուսաստանի միջազգային ակադեմիայի (Սանկտ Պետերբուրգ), 1996 թվականից՝ ինտերնիստների ընկերակցության անդամ, 1989 թվականից՝ «Ներզատաբանության հիմնախնդիրներ» (ռուսերեն) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Կլինիկայում ներդրել է թունավոր խպիպի ծանր ձևերի և վահանագեղձի քաղցկեղի ռադիոակտիվ յոդով բուժման, վահանագեղձի թիրեոիդ հորմոնի և հիդրոլիզատների քրոմատոգրական վերլուծության եղանակները։

Անդրեյ Միքայելյանի հետ համատեղ առաջինն է ներդրել շաքարային հիվանդության բուժումը՝ ենթաստամոքսային գեղձի կղզյակային կուլտուրայով[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներքին սեկրեցիայի գեղձերի հիվանդությունները, Ե., 1966։
  • Վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը, Ե., 1990։
  • Հարվահանաձև գեղձի սուր և քրոնիկական հիվանդություններ, Ե., 1993 (համահեղինակ)։
  • Շաքարային դիաբետ, Ե., 1994 (համահեղինակ)։
  • Կլինիկա-ախտորոշիչ հետազոտությունները ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ, Ե., 1996 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.