Գուրամ Օդիշարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրամ Օդիշարիա
վրաց.՝ გურამ ოდიშარია
Ծննդյան անունվրաց.՝ გურამ ოდიშარია
Ծնվել էնոյեմբերի 23, 1951(1951-11-23) (72 տարեկան) կամ 1951
ԾննդավայրՍուխում, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԱբխազական պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներზღვა, რომელიც შორია?
Պարգևներ
 Guram Odisharia Վիքիպահեստում

Գուրամ Օդիշարիա (վրաց.՝ გურამ ოდიშარია, նոյեմբերի 23, 1951(1951-11-23) կամ 1951, Սուխում, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ և Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։

Ծնվել է 1951 թվականին Սուխումիում։ Ավարտել է Սուխումիի պետական համալսարանը, այնուհետև աշխատել է քաղաքային ռադիոյում և տարբեր պարբերականներում։ 1987-1994 թվականներին եղել է «Ռիծա» գրական-հասարակական հանդեսի գլխավոր խմբագիրը։ 2012-2014 թվականներին եղել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարը։

Հեղինակ է բանաստեղծական, արձակ և դրամատիկական ստեղծագործությունների շուրջ 25 գրքերի, ավելի քան հարյուր հրապարակախոսական հոդվածների։ Պետական և մոտ մեկ տասնյակ գրական մրցանակների դափնեկիր է։ Արդի գրականության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Ա. Պ. Չեխովի անվան Ոսկե մեդալով։

Օդիշարիայի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, աբխազերեն, հայերեն, ադրբեջաներեն, իտալերեն, սլովակերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով[1][2]։

Նրա «Պրեզիդենտի կատուն» վեպը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, սլովակերեն, աբխազերեն, ադրբեջաներեն[1]։

Գուրամ Օդիշարիան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չուղարկված նամակներից (բանաստեղծություններ), Ե., ՀԳՄ հրատ., 2016, 160 էջ։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։
  • Պրեզիդենտի կատուն (վեպ), Ե., «Անտարես», 2016, 232 էջ։ Վրացերենից թարգմ.՝ Անահիտ Բոստանջյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Պրեզիդենտի կատուն (վեպ), Ե., «Անտարես», 2016։
  2. Չուղարկված նամակներից (բանաստեղծություններ), Ե., ՀԳՄ հրատ., 2016: