Գուստավ Յանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Յանի
հունգ.՝ Jány Gusztáv
հոկտեմբերի 21, 1883(1883-10-21)[1] - նոյեմբերի 26, 1947(1947-11-26)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՌայկա, Mosonmagyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
ՔաղաքացիությունՀունգարիա Հունգարիա
ԶորատեսակԱվստրո-Հունգարիայի զինված ուժեր
Կոչումգեներալ-գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Վորոնեժի ճակատամարտ և Ստալինգրադի ճակատամարտ
ԿրթությունLudovica Military Academy? (1905)
Պարգևներ
Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Երկաթ խաչի Ասպետի խաչ

Գուստավ Յանի (հունգ.՝ Jány Gusztáv, 1924 թվականից՝ Գուստավ Հաուցինգեր, հոկտեմբերի 21, 1883(1883-10-21)[1], Ռայկա, Mosonmagyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 26, 1947(1947-11-26)[1], Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն), հունգարացի ռազմական գործիչ, հունգարական բանակի գեներալ-գնդապետ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Յանին ծնվել է 1883 թվականի հոկտեմբերի 21-ին Ավստրո-Հունգարիայի Ռայկա գյուղում։ Ավստրո-Հունգարիայի կողմում («Քառյակ դաշինք») մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1918 թվականին Հունգարիայի անկախանալուց հետո ծառայել է հունգարական բանակում։

1928 թվականին նշանակվել է 2-րդ խառը գումարման բրիգադի հրամանատար։ 1931 թվականին տարել է դասախոսական աշխատանքներ «Լյուդովիկոս» ռազմական ակադեմիայում։ 1936 թվականին կրկին նշանակվել է 3-րդ խառը բրիգադի հրամանատար։

1938 թվականին դառնում է Հունգարիայի ռազմական քարտուղարության պետ՝ գեներալի պաշտոնով։

1939-1940 թվականներին (Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ) եղել է հունգարական առաջին բանակային կորպուսի հրամանատարը։

1940 թվականին նշանակվել է խորհրդա-գերմանական ճակատում կռվող երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։ Երրորդ Ռայխի պարտությունից հետո ճակատամարտերից մեկի ընթացքում վիրավորվել է և 1943 թվականին հետ է կանչվել Հունգարիա։

1944 թվականին փախել է Գերմանիա և ստացել Հաուցինգեր գերմանական ազգանունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիայի կրած պարտության պատճառով վերջինս զինաթափվեց և ենթարկվեց կապիտուլյացիայի։ Գերմանիան բաժանվեց տարբեր օկուպացված գոտիների, իսկ Գուստավը բնակություն հաստատեց ամերիկյան գոտում։

1946 թվականին՝ կնոջ մահից հետո, ինքնակամ վերադարձել է Հունգարիա։ 1946 թվականին ձերբակալվել է, իսկ 1947 թվականին ռազմական տրիբունալի դատավճռով՝ գնդակահարվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Kovács, Attila Ótott (2006). Die ungarischen Inhaber des Ritterkreuzes des Eisernen Kreuzes. Ranis: Scherzers Militaer-Verl. ISBN 978-3-938845-02-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Յանի» հոդվածին։