Գուստավ Մուանիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Մուանիե
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1826(1826-09-21)[1]
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա
Մահացել էօգոստոսի 21, 1910(1910-08-21) (83 տարեկան)
Մահվան վայրPetit-Saconnex, Ժնև, Շվեյցարիա
ԳերեզմանԹագավորների գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունՓարիզի համալսարան, Ժնևի համալսարան և Կալվեն քոլեջ
Մասնագիտությունիրավաբան
Զբաղեցրած պաշտոններPresident of the Institut de Droit International?, President of the Institut de Droit International? և նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSociété genevoise d'utilité publique?, Schweizerische Gemeinnützige Gesellschaft?, Միջազգային իրավունքի ինստիտուտ[3] և Միջազգային իրավունքի ինստիտուտ
ԵրեխաներAdolphe Moynier?
Ստորագրություն
Изображение автографа
 Gustave Moynier Վիքիպահեստում

Գուստավ Մուանիե (սեպտեմբերի 21, 1826(1826-09-21)[1], Ժնև, Շվեյցարիա - օգոստոսի 21, 1910(1910-08-21), Petit-Saconnex, Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի իրավաբան, ով ակտիվ կերպով մասնակցություն է ունեցել Ժնևի բարեգործական կազմակերպություների բարգավաճման գործում։

Գուստավ Մուանիեն «Վիրավոր զինվորների օգնության միջազգային կոմիտե»-ի համահիմնադիրն է, որը 1864 թվականին վերանվանվել է «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»։ 1864 թվականին նա դարձավ կոմիտեի նախագահ, ստանձնելով պաշտոնը Գիլյոմ-Անրի Դյուֆուրից։ 46 տարի նախագահի պաշտոնում նա մեծ օգնություն է ցուցաբերել կոմիտեի առաջին տարիների զարգացման գործում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուանիեն սերում է հարուստ ընտանիքից։ Փարիզում նա սովորել է իրավաբանություն և իր դիպլոմը ստացել 1850 թվականին։ Նա դեռ վաղ տարիքից սկսել է հետաքրքրվել բարեգործությամբ և հասարակական խնդիրների լուծմամբ։1862 թվականին Անրի Դյունանը Մուանիեին ուղարկեց իր գրքից՝ "Սոլֆերինոյի ճակատամարտից" մի օրինակ։ Մուանիեն ցույց տվեց հիանալի մասնակցություն Դյունանի գաղափարի իրականացման գործում։ Հետագայում նրա գլխավորությամբ և օժանդակությամբ ստեղծվեց «Հինգի կոմիտեն»։ Մուանիեից բացի կոմիտեի անդամներն էին Լուի Ապիան, Թեոդոր Մոնուարը և Գիլյոմ-Անրի Դյուֆուրը։ Շուտով կոմիտեի անունը վերանվանվեց «Վիրավոր զինվորների օգնության միջազգային կոմիտե», իսկ 1876 թվականին ստացավ իր ներկայիս անվանումը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որի առաջին նախագահը դարձավ Դուֆոն, փոխնախագահը՝ Մուանիեն։

ԿՂՄՀ նախագահական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանը Գուստավ Մուանինիե Ժնևում Բաստոնի զբոսայգում

Մուանեի և Դյունանի միջև տարբերությունն ավելի ակնհայտ դարձավ, երբ կազմակերպությունը օրինականորեն սկսեց գործել։ Քնարկման հիմնական պատճառը Դյունանի գաղափարն էր, ըստ որի պետք էր չեզոքություն պահպանել վիրավորների ու բժիշկների միջև՝ նրանց իսկ ապահովության համար։ Մուանիեն այս գաղափարին դեմ էր, քանի որ կարծում էր՝ գաղափարն իրատեսական չէր և մեծ ռիսկը կխափանի ծրագիրը։ Դունանը, այնուամենայնիվ, կարողացավ համոզել եվրոպական քաղաքական և ռազմական գործիչներին հավատալ իր գաղափարին։ Ժնևի առաջին կոնվենցիան տեղի ունեցավ 1864 թվականին։ Այդ տարվա ընթացքում Մուանիեն ստանձնեց կոմիտեի նախագահի պաշտոնը։

Մուանեիի և Դյունանի միջև առաջացած տարաձայնությունների պատճառով Դյունանը լքում է կոմիտեն։ Շշուկներ էին պտտվում, որ Մուանիեն օգտագործել էր իր ազդեցությունը՝ Դյունանին Կարմիր խաչից հեռացնելու համար։

1872 թվականին Մուանիեն Ֆրանկո-Պրուսյան պատերազմից հետո 1870-1871 թվականներին ներկայացրեց միջազգայնորեն արբիտրաժային դատարանի ստեղծման առաջարկ՝ Միջազգային մարդասիրական իրավունք կազմակերպության ինքնակամ քայլերը պատժելու համար։ Պետությունների մեծ մասը չընդունեց այս որոշումն իրենց ազդեցությունը չկորցնելու համար։ Մուանիեն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1901, 1902, 1903 և 1905 թվականներին Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ Ռիչարդ Կլենի կողմից։ Այնուամենայնիվ, ի տարբերություն Դյունանի, ով 1901 թվականին Նոբելյան մրցանակ ստացավ Ֆրեդերիկ Փասի հետ, Մուանիեն երբեք չի ստացել մրցանակը։ Նա մահացել է 1910 թվականին՝ Դյունանից երկու ամիս առաջ առանց նրա հետ հաշտվելու։ Կոմիտեի նախագահ լինելուց մինչև իր մահը նա պատմության մեջ եղել է կոմիտեի ամենաերկար ծառայող նախագահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Originally translated from the German Wikipedia
  • Pierre Boissier: History of the International Committee of the Red Cross. Volume I: From Solferino to Tsushima. Henry Dunant Institute, Geneva 1985, 2-88044-012-2
  • Caroline Moorehead: Dunant's dream: War, Switzerland and the history of the Red Cross. HarperCollins, London 1998, 0-00-255141-1 (Hardcover edition); HarperCollins, London 1999, 0-00-638883-3 (Paperback edition)
  • André Durand: Gustave Moynier and the peace societies. In: International Review of the Red Cross. 314/1996. ICRC, S. 532-550, ISSN 1560-7755
  • André Durand: The first Nobel Prize (1901) Henry Dunant, Gustave Moynier and the International Committee of the Red Cross as candidates. In: International Review of the Red Cross. 842/2001. ICRC, S. 275-285, ISSN 1560-7755
  • Jean de Senarclens: Gustave Moynier: le bâtisseur. Editions Slatkine, Geneva 2000, 2-05-101839-1

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]