Գուշակը (նկար, Պյացետա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գուշակ (Պյացետայի նկար)ից)
Գուշակը
տեսակգեղանկար
նկարիչGiovanni Battista Piazzetta?
տարի1740
բարձրություն154 ± 1 սանտիմետր
լայնություն114 ± 1 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱկադեմիայի պատկերասրահ
հավաքածուԱկադեմիայի պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Indovina by Giovanni Battista Piazzetta (1740-1745, Accademia) Վիքիպահեստում

«Գուշակ» (իտալ.՝ L'indovina), վենետիկյան գեղանկարչության դպրոցի ներկայացուցիչ, իտալացի գեղանկարիչ Ջովանի Բատիստա Պյացետայի (1683—1754) նկարը։ Ստեղծվել է 1740 թվականին։ 1887 թվականից պահպանվում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ։

Նկարի անվանումն առաջացել է կնոջ դիրքից, որը պատկերված է թիկունքի կողմից և կարծես ձեռքը մեկնել է հանդուգն աղջկան․ խոսակցության թեման աջ կողմում գտնվող երկու տղամարդիկ են։ Գուշակի նրբաճաշակ և անամոթ դիրքում նկատելի է վարպետի հասուն ձեռքը․ հավատարիմ մնալով գեղանկարչության էֆեկտներին, նկարիչը թողնում է իր վաղ շրջանի աշխատանքների դրամատիկ նրբերանգները և անդրադառնում է երանգների հաղորդմանը, որոնցում թրթռում են երանգների փոփոխություններն ու անսովոր կիսաստվերները։ Կտավի տաք երանգները կարծես մինչև խորքերը լցված են լույսով։

Գոյություն ունի գուշակի կերպարի մեկնաբանման մի քանի վարկած․ այն կարող է ակնարկ հանդիսանալ աջ կողմում գտնվող երիտասարդներից մեկի գաղտնի սիրո «հաղորդակցմանը», կամ, հնարավոր է սա անառակաբարո Վենետիկի այլաբանությունն է՝ շվայտ աղջկա կերպարով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ակադեմիայի պատկերասրահ։ Վենետիկ»։ Հրատ. Լուչիի Իմպելուզո։ (Gallerie Dell'accademia: Venezia), «ԲՄՄ», էջ 160. — 3000 հատ, ISBN 5-88353-246-2։