Գուգուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուգուշ
պարս.՝ گوگوش
Ծնվել էմայիսի 5, 1950(1950-05-05)[1] (73 տարեկան) կամ մայիսի 7, 1949(1949-05-07)[2] (74 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան և  ԱՄՆ
Ազգությունազարի
Կրոնիսլամ[3]
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Ժանրերփոփ և Iranian pop?[4]
Ծնողներհայր՝ Saber Atashin?
Ամուսին(ներ)Masoud Kimiai? և Բեհրուզ Վոսուգի
Երեխա(ներ)Shahrum Kashani?[5]
googooshconcerts.com

Գուգուշ (պարս.՝ گوگوش), իսկական անունը Ֆաիղե Աթեշին, մայիսի 5, 1950(1950-05-05)[1] կամ մայիսի 7, 1949(1949-05-07)[2], Թեհրան, Իրան), պարսիկ դերասանուհի և երգչուհի[6]։ 1970-ական թվականներին Իրանի ամենահայտնի երգչուհիներից ու դերասանուհիներից էր։ Հայտնի է նաև Թուրքիայում, Հարավային Կովկասում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում։ ԽՍՀՄ-ում հայտնի է դարձել «Երկար գիշերը» ֆիլմից։

Կյանք և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգուշը և Բեհրուզ Վոսուղին իրանական ամսագրի էջին նախքան Իսլամական հեղափոխությունը։

Գուգուշը ծնվել է Թեհրանի Սարիչեշմե փողոցում, Սաբեր և Նասրին Աթաշինների ընտանիքում[6][7]։ Հիանալի ձայնի ապագա կրողը դեռևս մանկության տարիներին սկսել է հոր հետ ելույթ ունենալ բեմի վրա։ Դեռևս 7 տարեկանից նկարահանվել է ֆիլմերում։ 1971 թվականին Կաննում երգել է «Retour de la ville» և «J’entends crier je t’aime» երգերը[8] ֆրանսերենով և զբաղեցրել է առաջին տեղը։

Նրա բեմական անունը հոր հայազգի ընկերոջ՝ Թեհրանում ճանաչված երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքիի անունն է, որի հետ մանկության տարիներին համերգներ է ունեցել, իսկ հայրը կրկեսային համարներ է ցուցադրել։

Գուգուշը տիրապետում է պարսկերենին, երգում է պարսկերենով, ադրբեջաներենով, հայերենով[9], անգլերենով, իտալերենով, իսպաներենով և ֆրանսերենով։ Իր հայրենի Իրանում նա մնում է որպես նորաձևության սիմվոլ և վայելում է հսկայական ժողովրդականություն։ Սակայն իրանական Իսլամական հեղափոխությունից հետո 1979 թվականին արգելեցին նրա ելույթը հայրենի Իրանում։ 2000 թվականից նա տեղափոխվում է Հյուսիսային Ամերիկա՝ Լոս Անջելես, որտեղ և ցայսօր էլ ապրում և շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը։ 2002 թվականին նրա «Ղարիբի Աշինա» երգը BBC կողմից ճանաչվել է որպես Միջին Ասիայի ամենահայտնի երգ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգուշը ամուսնացած է եղել երեք անգամ։ Ունի մեկ որդի՝ Կամբիզին առաջին ամուսնությունից։

Գուգուշը 2009 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վախ և հույս» (بیم و امید, 1960)
  • «Հրեշտակը» (فرشتۀ فراری, 1960)
  • «Վախի ժայռը» (1963, پرتگاه مخوف)
  • «Սատանի ճուտը» (شیطون بلا, 1965)
  • «Թեհրանի թշվառները» (گدايان تهران, 1966)
  • «Մեծ և փոքր» (فيل و فنجان, 1966)
  • «Հուսեյն Կորդ»(حسين كرد, 1966)
  • «Չորս քույրեր» (چهار خواهر, 1967)
  • «Բախտի դարպասներ» (دروازه تقدير, 1967)
  • «Գանձ և ջանք» (گنج و رنج, 1967)
  • «Հանցագործների փնտրտուքով» (در جستجوي تبهكاران, 1967)
  • «Երեք ցնորամիտները» (سه‌دیوانه, 1968)
  • «Հրեշտակների գիշերը» (شب فرشتگان, 1968)
  • «Յոթ երկնքի աստղը» (1968, ستاره هفت آسـمان)
  • «Գեղեցկության մեղքը» (گناه زيبايی, 1969)
  • «Լուսաբաց» (طلوع, 1970)
  • «Հարսանեկան վեճ» (1970, جنجال عروسی)
  • «Պատուհան» (1970, پنجره)
  • «Տաք զգացողություն» (احساس داغ, 1971)
  • «Անաստղ երկինք» (سـمون بی ستاره1970)
  • «Հիալատի»(1973, خیالاتی)
  • «Ամերիկուհի Մամելը» (1975, ممل امریکایی)
  • «Նազերին» (نازنین, 1975)
  • «Ուղեկիցը» (همسفر, 1975)
  • «Կարոտի գիշերը» (1975, شب غریبان)
  • «Մեղրամիս» (ماه عسل, 1976)
  • «Երկար գիշեր» (1977, در امتداد شب)
  • «Այս գիշեր ինչ որ մեկը լալիս է» (1979, امشب اشکی می ریزد)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. https://farsi.euronews.com/2017/02/01/iranian-singer-googoosh-trump-ban-may-stop-me-going-home-to-us
  4. http://www.rawstory.com/rs/2014/02/iranian-pop-queen-googoosh-promotes-lgbt-rights-in-new-music-video/
  5. https://m.youtube.com/watch?v=tv6ej34KjRU&index=930&list=LLOXzIGszyp8ndAo0uYCTALQ
  6. 6,0 6,1 Iran Chamber Society. Iranian music. Googoosh.
  7. «Googoosh offcial web-site». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. Encyclopédisque — Disque : Retour de la ville
  9. Գուգուշը երգում է հայերեն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]