Գորկու փողոց (Ալուշտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսիմ Գորկու փողոց (այլ կիրառումներ)
Գորկու փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն1,1 կմ
Անվանվել էՄաքսիմ Գորկի
Փոստային ինդեքս298500

Գորկու փողոց (ռուս.՝ Улица Горького), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքում։ Անվանվել է պրոլետարական հայտնի գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու պատվին։ Սկիզբ է առնում Լենինի և առափնյա փողոցների շրջանաձև հանգույցից և ավարտվում Օկտյաբրսկայա և Սիմֆերոպոլի փողոցների և Յալթայի խճուղու հանգույցում՝ ավտոկայանի մոտակայքում։ Երկարությունը 1100 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշտա քաղաքի Գորկու փողոցը գտնվում է հանգստավայրի կենտրոնական մասում։ Այն սկիզբ է առնում Սև ծովի ափից և ավարտվում Ալուշտայի ավտոկայանի մոտակայքում։ Փողոցով երթևեկում է հասարակական տրանսպորտը, այնտեղ կա նաև տրոլեյբուսային կայան։ Փողոցը տանում է ուղիղ դեպի ծովափ և շատ գեղեցիկ է, քանի որ ճանապարհային շրջանաձև հանգույցի մոտ զարդարված է «Ծովաձիուկ» քանդակով և շատրվանով։ Բանուկ փողոց է, որտեղ հանդիպում են հետաքրքրաշարժ տեսարժանություններ՝ ակվարիումը, «Փոքրապատկեր Ղրիմը» զբոսայգին և կինոթատրոնը[2]։

Գորկու փողոցը հատվում է Բագլիկովի, Սարանչովի, Շկոլնայա փողոցների և Գվարդեյսկի նրբանցքի հետ։ Փողոցում կա համարակալված 110 շինություն։ Երկարությունը 1,1 կիլոմետր է։

Գորկու փողոցի փոստային դասիչն է՝ 298500։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ, ԽՍՀՄ գրողների միությունը ստեղծելու նախաձեռնող և նրա վարչության առաջին նախագահ[3] Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու (1868-1936) պատվին։ Գորկին հինգ անգամ ներկայացվել է գրականության Նոբելյան մրցանակի (1918, 1923, երկու անգամ՝ 1928, 1933 թվականներին)[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Главные улицы Алушты».
  3. «Союз писателей». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 Ապրիլ 2-ին.
  4. Татьяна Марченко Русские писатели и Нобелевская Премия (1901-1955): (1901-1955). — Böhlau Verlag Köln Weimar, 2007. — 640 с. — ISBN 9783412140069

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]