Գյունտեր Բենիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյունտեր Բենիշ
գերմ.՝ Günter Behnisch
Ծնվել էհունիսի 12, 1922(1922-06-12)[1][2][3][…]
ԾննդավայրԴրեզդեն, Սաքսոնիա[4] կամ Lockwitz, Դրեզդեն, Սաքսոնիա[5]
Մահացել էհուլիսի 12, 2010(2010-07-12)[6][1][7][…] (88 տարեկան)
Վախճանի վայրՇտուտգարտ, Գերմանիա[5]
ԿրթությունՇտուտգարտի համալսարան
ԱշխատավայրԴարմշտադտի տեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներGlaspalast Sindelfingen? և Օլիմպիական մարզադաշտ
Պարգևներ
 Günter Behnisch Վիքիպահեստում

Գյունտեր Բենիշը (գերմ.՝ Günter Behnisch, հունիսի 12, 1922(1922-06-12)[1][2][3][…], Դրեզդեն, Սաքսոնիա[4] և Lockwitz, Դրեզդեն, Սաքսոնիա[5] - հուլիսի 12, 2010(2010-07-12)[6][1][7][…], Շտուտգարտ, Գերմանիա[5]), գերմանացի ճարտարապետ և ճարտարապետության պրոֆեսոր, նաև եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Համաշխարհաին ճանաչում է ստացել շնորհիվ Մյունխենում Օլիմպիական այգու կառուցման (1967—1972)։ Մահացել է 2010 թվականի հուլիսի 12–ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյունտեր Բենիշի մանկությունը անցել է Դրեզդենում։ 1934 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Խեմնից քաղաք։

Դեռ 18 տարեկանը չլրացած Գյունտերին 1939 թվականին կանչում են ծառայության Վերմախտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բենիշը կառավարում էր U-2337 սուզանավը։ Պատերազմի ավարտվելուն պես, բրիտանացիները նրան գերի են վերցնում։

1947 թվականին վերադառնում է Անգլիայից և ընդունվում է Շտուտգարտի համալսարան, որտեղ 1947-1951 թվականներին ուսումնասիրում էր ճարտարապետություն։ Ուսումը ավարտելուց հետո 1951—1952 թվականներին աշխատում էր Շտուտգարտի Ռալֆ Գուտբրոտի ճարտարապետական բյուրոյում։

1952 թվականին Շտուտգարտում Բենիշը Բռունո Լամարտոմի հետ միասին հիմնում է սեփական ճարտարապետական բյուրո։ 1966 հիմնվում է Behnisch & Partner ճարտարապետական խմբակը։ 1989 թվականին Գյունտեր Բենիշի որդին Շտուտգարտում բացում է բյուրոի ֆիլիալը։ 1991 թվականին այն հայտնի է դառնում որպես ինքնուրույն բյուրո (Behnisch Architekten)։ 1967—1987 թվականներին Բենիշը դասավանդել է Դարմշտադի տեխնիկական համալսարանում և միառժամանակ գլխավորում էր տեղի տիպօրինակ համալսարանը։

1982 թվականին Բենիշը դառնում է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ, իսկ 1984 թվականին Շտուտգարտի համալսարանում ստանում է պատվարժան դոկտորի կոչում։ 1996–2000 թվականները եղել է Սակսոնական ակադեմիայի անդամ և ունեցել է ճարտարապոտության դասարան։

Գյունտեր Բենիշը մահացել է երկարատև հիվանդությունից հետո, 88 տարեկան հասակում Շտուտգարտում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյունտեր Բենիշը համարվում է Գերմանիայի մոդեռնիստական ճարտարապետության առավել հայտնի դեմք և «առնց իշխող սիմվոլիկաի դեմոկրատական շինարարության կողմնակից»։ Նա սատացել է «դեմոկրատական ճարտարապետ» մականունը։ Բենիշի կողմից ստեղծված կառույցները իրենց մեջ կրում են «ազատություն» և դրանք սահմանեցին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կերպարը։ Կարևոր էր հատկապես Մյունխենի Օլիմպիական այգու դերը, որտեղ 1972 անցկացվել էին ամառային օլիմպիական խաղերը։ Նաև նշանավոր էր Բոննեյի լիակազմ նիստերի Բունդեսթագի շենքը

Բոննեյի լիակազմ նիստերի Բունդեսթագի շենքը, կառուցված 1992 թվականին
1972 թվականին կառուցված Օլիմպիական մարզադաշտը Մյունխենում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Բենիշ» հոդվածին։