Գիտության տուն (Սևիլյա)
Գիտության տուն | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Սևիլյա |
Վայր | Սևիլյա |
Մասն է | Իսպանական ազգային հետազոտական խորհուրդ |
Ղեկավարության նստավայր | Սևիլյա, Իսպանիա |
Հիմնադրվել է | 2008 |
Կայք | casadelaciencia.csic.es |
Գիտության տուն (իսպ.՝ La Casa de la Ciencia), գիտության հանրահռչակման կենտրոն, որը գտնվում է Սևիերում՝ Իսպանիայում։
Բացի թանգարանից, շենքում գտնվում է գիտական հետազոտությունների բարձրագույն խորհրդի անդալուզական շտաբը (CSIC): CSIC-ը հանդիսանում է խոշորագույն պետական հաստատություն՝ նվիրված Իսպանիայում հետազոտությանը, և Եվրոպայում մեծությամբ երրորդն է։ Շենքը հանրության համար բացվել է 2008 թվականին՝ գիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված գիտելիքների փոխանակման նպատակով։ Գիտության տունը ձգտում է լինել կամուրջ գիտահետազոտական հանրության և հասարակության միջև՝ կիսելով ժամանակակից գիտական հետազոտություններ և բնապահպանական հարցերի շուրջ տեղեկատվություն։ Այդ նպատակներն իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու ճանապարհով, այդ թվում՝ ցուցահանդեսներ, կոնֆերանսներ և սեմինարներ։ Թանգարանն ունի երեք մշտական և մեկ ժամանակավոր ցուցահանդես, պլանետարիում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է պերուական տաղավարում (իսպ.՝ Pabellón de Peru), շենքն ունի անսովոր գեղեցկություն և կառուցվել է Մարիա Լուիզայի զբոսայգիում 1929 թվականի իբերո-ամերիկյան ցուցահանդեսի համար։ Շենքում է գտնվում նաև Պերուի դեսպանատունը։ 20 տարվա ընթացքում շենքը Դոնյանի կենսաբանական կայանի շտաբն էր։ 2008 թվականի ապրիլին Սևիերի քաղաքային խորհուրդը շենքի վերանորոգման համար դրամաշնորհ է տրամադրել՝ Գիտության տուն ստեղծելու համար[2]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցել է հայտնի ճարտարապետ Մանուել Պիկարես Կոտոլին (1885—1937), որը ծնվել էր Լուսենայում (Կորդովա քաղաքում), բայց տեղափոխվել է Պերու սովորելու և դարձել է հայտնի իր շենքերով, որոնցում համատեղվում է բնիկ և գաղութային ճարտարապետության սինթեզը։ Իրականում Գիտության տան որոշ մանրուքներում զգացվում է ճարտարապետի պերուական նախագծերի հետ նմանությունը։ Կոտոլին նաև հայտնի էր այնպիսի նախագծերով, ինչպիսին է Գեղարվեստի ազգային բարձրագույն ավտոնոմ դպրոցի շենքը (ENSABAP) Լիմայում, Ֆրանսիսկո Պիսառոյի գերեզմանը, նաև Պերուի կառավարության շենքը։
Գիտության տան մի մասը զբաղեցնում է Պերուի գլխավոր դեսպանատունը Սեվիրեում[2]։ CSIC-ը զբաղեցնում է հանրության համար բաց 3000 մ² ցուցահանդեսային տարածք, ինչը նպաստում է Անդալուզիայում գիտության հանրահռչակմանը։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս թանգարանն ունի 3 մշտական ցուցադրություն՝ բաց հանրության համար, որոնք ցուցադրում են շրջանի բուսական, կենդանական աշխարհը և հանքանյութերը։ Թանգարանում կա նաև Սևիրեում եզակի պլանետարիում։
Թանգարանի հիմնական տեսարժան վայրերից առանձնանում է ջրի ժամացույցը (ջրային ժամացույց), նաև էկոսֆերան (Ակվարիում)[3]։ Լոուրենս Արաբացի ֆիլմի առաջին տեսարանները Պիտեր Օ'Թուլի մասնակցությամբ նկարահանվել են շինության նկուղում, որը ներկայումս օգտագործվում է Բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մաս Գիտության տան բակի դեկորից
-
Կետ Գիտության թանգարանի մուտքի մոտ
-
Զիլբերմանի ապարատը
-
Արեգակնային համակարգի մոդել
-
Ցուցասրահներից մեկը
-
Շենքի և փողոցների մոդել
-
Թիթեռներ
-
Արհեստական աչք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «La Casa de la Ciencia» (իսպաներեն). Casa de la Ciencia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014-17-06-ին.
- ↑ 2,0 2,1 «Consulado General del Perú en Sevilla». Consulado General del Perú en Sevilla. Վերցված է 2014-17-06-ին.
- ↑ Kim Kenville Consulting Integrating Web-Based Emergency Management Collaboration Software into Airport Operations--A Primer. — 2013-12-24. —
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Casa de la Ciencia Официальный сайт.