Գիյոմ Ֆրանսուա Լոպիտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիյոմ Ֆրանսուա Լոպիտալ
ֆր.՝ Guillaume François Antoine, marquis de L'Hôpital
Դիմանկար
Ծնվել է1661[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 2, 1704(1704-02-02)[2][5][6]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն[7]
ԿրթությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
Ազդվել էJohann II Bernoulli? և Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ
ԵրկերԼոպիտալի կանոն և Analyse des Infiniment Petits pour l'Intelligence des Lignes Courbes?
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրՖրանսիական գիտությունների ակադեմիա
ԱմուսինMarie-Charlotte de Romilley de La Chesnelaye?
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
 Guillaume de l'Hôpital Վիքիպահեստում

Գիյոմ Ֆրանսուա Լոպիտալ, (ֆր.՝ Guillaume François Antoine, marquis de L'Hôpital, 1661[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - փետրվարի 2, 1704(1704-02-02)[2][5][6], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի մաթեմատիկոս, մաթեմատիկական անալիզի առաջին դասագրքի հեղինակ, մարքիզ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ ծնողների զավակ էր (նա սերում էր հայտնի տոհմից և հանդիսանում էր կանցլեր դե Լոպիտալի բարեկամը)։ Մարկիզ Լոպիտալը սկզբից ընդունվեց զինվորական ծառայության, սակայն թույլ տեսողության պատճառով շուտով թողեց այն և իրեն նվիրեց գիտություններին։ Նա Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ էր, Մալբրանշի գիտական խմբակի մասնակից։ Ամուսնացած է եղել Մարի-Շարլոտ դե Ռոմիյ դե լա Շենելյեի հետ (ֆր.՝ Marie-Charlotte de Romilley de la Chesnelaye), որը նույնպես զբաղվում էր մաթեմատիկայով։

1690-ական թվականներին նա Լայբնիցի դպրոցում աչքի ընկավ մի նոր մեթոդով, որի հետ նրան ծանոթացրել էր Յոհան Բեռնուլին 1692 թվականին, երբ հյուրընկալվել էր Լոպիտալի Փարիզյան կալվածքում։

Լոպիտալի գլխավոր վաստակը մաթեմատիկական անալիզի առաջին համակարգված սահմանումն էր, որը նա տվեց իր «Անվերջ փոքրերի վերլուծություն» ակնարկում (ֆր.՝ Analyse des infiniment petits pour l'intelligence des lignes courbes, 1696): Այս գրքում, առանձին հարցերը, որոնք նախկինում ցրված էին տարբեր ժամանակներում տեղ գտած հրապարակումներում, հավաքված և բերված էր ներդաշնակ մի ամբողջության, ինչպես նաև տրված էր Լոպիտալի կանոնը։ Նախաբանում Լոպիտալը նշում է, որ առանց ամաչելու նա օգտվել է Լայբնիցի և Բեռնուլի եղբայրների հայտնագործություններից և «ոչ մի բան չունի՝ ընդդեմ իրենց հեղինակային իրավունքի պաշտպանության պահանջի»։ Ժամանակակիցները տարակուսում էին նրանից, որ Յոհան Բեռնուլին պահանջներ էր ներկայացրել Լոպիտալի բոլոր աշխատությունների համար։

Լոպիտալի մյուս հայտնի աշխատությունը («Traité analytique des sections coniques») «Կոնաձև հատվածների վերլուծական տրակտատ»-ն է, որը տպագրվել է 1707 թվականին։ Լոպիտալին են պատկանում նաև մի շարք խնդիրների լուծումներ, այդ թվում նաև գլորման ամենակարճ ժամանակի կորը, այն կորը, որի վրայով պետք է շարժվի շղթային ամրացված և հենակետը հավասարակշռության մեջ պահող բեռը։ Այս խնդիրների լուծումն օգնեց նրան լինել Նյուտոնի, Լայբնիցի և Յակոբ Բեռնուլիի շարքերում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]