Գեորգիևսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գեորգիևսկ
ռուս.՝ Георгиевск
Դրոշ Զինանշան

Գեորգիևսկի տրակտատը
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտՍտավրոպոլի երկրամաս
Քաղաքային օկրուգԳեորգիևսկի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1777 թ.
Տվյալ կարգավիճակում1939 թվականից
Մակերես25[1] կմ²
ԲԾՄ300 մ
Բնակչություն69 944[2] մարդ (2016)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 87951
Փոստային դասիչ357820
Ավտոմոբիլային կոդ26, 126[3]
ՍՎՏԲՀԴ07407
Պաշտոնական կայքgeorgievsk.ru (ռուս.)
Գեորգիևսկ (Ռուսաստան)##
Գեորգիևսկ (Ռուսաստան)
Գեորգիևսկ (Ստավրոպոլի երկրամաս)##
Գեորգիևսկ (Ստավրոպոլի երկրամաս)

Գեորգիևսկ (ռուս.՝ Георгиевск), քաղաք Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում։ Հանդիսանում է Գեորգիևսկի քաղաքային օկրուգի (որպես տարածքային միավոր՝ Գեորգիևսկի շրջանի) վարչական կենտրոնը և երկրամասային նշանակության քաղաք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնվել է 1777 թվականին որպես Գեորգիևյան ամրոց։

1783 թ. այստեղ Ռուսական Կայսրության և Վրացական Թագավորության միջև կնքվել է Գեորգիևսկի պայմանագիրը, ըստ որի վրաց Հերակլ II թագավորը ընդունեց Ռուսաստանի հովանավորությունը։

1786 թ. Գեորգիևսկը ստացավ քաղաքի կարգավիճակ։ 19-րդ դարի վերջում քաղաքում առաջանում են տոնավաճառներ։

1920-ական թվականներին քաղաքը դառնում է Հյուսիսային Կովկասի խոշոր արդյունաբերական և առևտրական կենտրոններից մեկը, կառուցվում են մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ։

1942 թ. օգոստոսի 9-ից մինչ 1943 թվականի հունվարի 10-ը գտնվում է գերմանական օկուպացիայի մեջ։

1960-1970-ականներին Ստավրոպոլի երկրամասի խոշորագույն մեքենաշինական կենտրոնն է։

Քաղաքը տարբեր ժամանակահատվածներում հաճախել են Ալեքսանդր Պուշկինը, Միխայիլ Լերմոնտովը, Լև Տոլստոյը, Մաքսիմ Գորկին, Պյոտր Բագրատիոնը, Նիկոլայ Ռաևսկին, Ալեքսեյ Երմոլովը, Ալեքսանդր Սոլժենիցինը։

Գեորգիևսկում այժմ գործում են 8 միջնակարգ և 1 գիշերօթիկ դպրոցներ, գիմնազիա, 5 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, բուհերի 15 մասնաճյուղեր (ավելի քան 10,000 ուսանող), մշակույթի տուն, Ժողովրդական թատրոն, թանգարան, 2 զբոսայգի, 2 կինոթատրոն (Ավրորա, Բերյոզկա), երկու ուղղափառ և երկու հայկական եկեղեցիներ, 3 շուկա։ Տպագրվում են 4 ռուսալեզու և 1 հայալեզու թերթեր։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են հետևյալ ձեռնարկությունները‘

  • Գործարաններ - կաշվի, մեխի, շինարարական քարի, ասֆալտի, հատուկ գործիքների, կաթի, գինու, գարեջրի, սպիրտի, պահածոների, մորթիների, ալրաղաց
  • Ֆաբրիկաներ - կարի, կոշիկի, Heinz (մանկական սնունդ)
  • Կոմբինատներ - թռչնաբուծական, մսի

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակա միջազգային օդակայանը գտնվում է 27 կիլոմետր հեռավորության վրա, Մինվոդի քաղաքում։ Ավտոկայարանից ավտոբուսներով և երթուղային տաքսիներով կարելի է մեկնել Պյատիգորսկ (օրական 80 ավտոբուսային և 150 երթ.տաքսիների ռեյս, ուղեվարձը‘ 40-50 ռուբլի), Մինվոդի (15 ռեյս 40 ռուբլի ուղեվարձով), Բուդյոնովսկ (15 ռեյս) և մոտակա այլ քաղաքներ։ Երկափուղային կայարանը աշխատում է շուրջօրյա։ Գնացքներով կապվաշ է Մինվոդի (օրական 7 գնացք), Բուդյոնովսկ (օրական 2) և Պռոխլադնի (օրական 5) քաղաքների հետ։ Քաղաքային տրանսպրտը ներկայացնում են երթուղային տաքսիները։ Աշխատւմ են ժամը 5։30 մինչ 23։00։ Քաղաքի սահմաններում ուղեվարձը կազմում է 9 ռուբլի։

Ազգային պատկանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսներ - 69,1%
  • Հայեր - 24,8%
  • Ուկրաինացիներ - 1,4%
  • Կորեացիներ - 0,7%
  • Հրեաներ - 0,4%

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Георгиевск и Георгиевский район. Путеводитель. «Картинформ, 2004».
  • Георгиевск, географо-краеведческое описание города. Елисеев А. В. Георгиевск, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիևսկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 16