Գեորգիոս Պապանիկոլաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգիոս Պապանիկոլաու
Γεώργιος Παπανικολάου
Ծնվել էմայիսի 13, 1883(1883-05-13)[1][2]
Կիմի
Մահացել էփետրվարի 19, 1962(1962-02-19)[1][2] (78 տարեկան)
Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունբժիշկ, ուռուցքաբան, ախտաբան և գինեկոլոգ
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան, Մայամիի համալսարան և Weill Cornell Medical Center?
Պաշտոն(ներ)Աթենքի ակադեմիայի անդամ
ԱնդամակցությունPanhellenic Musician Union?
Ալմա մատերԱթենքի համալսարան (1904) և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Տիրապետում է լեզուներինհունարեն և անգլերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Andromachi Papanikolaou?
 Georgios Papanikolaou Վիքիպահեստում

Գեորգիուս Պապանիկոլաու (հուն․՝ Γεώργιος Παπανικολάου, մայիսի 13, 1883(1883-05-13)[1][2], Կիմի - փետրվարի 19, 1962(1962-02-19)[1][2], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), հույն գիտնական, բժիշկ, բջջաբանության և քաղցկեղի վաղ ախտորոշման առաջին մասնագետներից մեկը։ Պապանիկոլաուի թեստը այսօր ամբողջ աշխարհում օգտագործվում է քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապանիկոլաուն ծնվել է 1883 թ. մարտի 13-ին Կիմի քաղաքում, որ տեղակայված է Էբվեյ կղզու արևելյան հատվածում։ 1904 թ. ավարտել է Աթենքի Կապոդիստրիայի անվան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1907 թ. մեկնել է Գերմանիա, որտեղ շարունակել է ուսումը (կենսաբանություն) պրոֆեսորներ Հայկելի և Վայսմանի մոտ։ Հետո ընդունվել է Մյունխեն քաղաքի համալսարանը, որտեղ սկսել է հետազոտություններ խեցգետնանմանների սեռը որոշելու վերաբերյալ Ռ. Էրդվիխի գլխավորությամբ։

1910 թ. Պապանիկոլաուն ստացել է Մյունխենյան համալսարանի դոկտորի աստիճան, հասցնելով աշխատել Յեն և Ֆրայբուրգ քաղաքների համալսարաններում[4]։ Ստանալով կենսաբանության դոկտորի աստիճան՝ Պապանիկոլաուն մեկնեց Հունաստան և ամուսնացավ Անդրոմաքե Մավրոգենիի հետ, որը հետո դարձավ նրա գիտական աշխատակցուհին[5]։

Զույգը 1911 թ. մեկնեց Մոնակո, որտեղ Պապանիկոլաուն աշխատել է որպես ֆիզիոլոգ օվկիանոսագիտական միության արշավախմբի նավում։ 1912 թ.՝ Բալկանյան պատերազմների սկզբում, Պապանիկոլաուն խզեց իր գիտական գործունեությունը, վերադարձավ Հունաստան և ընդունվեց կամավոր հունական բանակում[5]։

Բալկանյան պատերազմների ավարտից հետո՝ 1913 թ. վերջին Պապանիկոլաուն տեղափոխվեց ԱՄՆ։ Սկզբում զույգը աշխատում էր վաճառող կտորեղենի խանութում, հետո հայտնի գենետի կ Տ. Մորգանի միջնորդությամբ Պապանիկոլաուն ընդունվեց աշխատանքի Նյու-Յորքի ախտաբանական բաժանմունքում և Կոռնելյան համալսարանի Վեյլ քոլեջի անատոմիայի բաժնում, որտեղ անցնելով բոլոր աստիճանները 1947 թ. դարձավ բջջաբանության և անատոմիայի պրոֆեսոր[5]։

Երկար հետազոտություններից հետո ալկոհոլի բացասական ազդեցությունները խոզերի վրա, Պապանիկոլաուն իր ուշադրությունը դարձրեց բազմալու խնդրին, կապված սեռական օրգանների հետ, սեռի որոշման, երկաթի գործունեությունը ներքին սեկրեցիայի և սեռական հորմոնների վրա։ 1923 թ. Պապանիկոլաուն կիրառեց իր մեթոդը կանանց վրա, սկսելով իր կնոջից[5], ուսումնասիրելով սեռական ֆունկցիաների ֆիզիոլոգիան, իսկ հետագայում՝ արգանդի քաղցկեղի ախտորոշումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Պապանիկոլաու» հոդվածին։