Գեորգի Պլեխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Պլեխանով
ռուս.՝ Гео́ргий Валенти́нович Плеха́нов
Ծնվել էնոյեմբերի 29 (դեկտեմբերի 11), 1856[1] կամ նոյեմբերի 29, 1856(1856-11-29)[2]
Գուդալովկա, Լիպեցկի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 30, 1918(1918-05-30)[3][4][5][…] (61 տարեկան)
Զելենոգորսկ
բնական մահով
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական գործիչ, լրագրող, գրող, պատմաբան, սոցիոլոգ, տնտեսագետ և արվեստագետ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[6][6] և քաղաքականություն[6][6]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][6][6][…]
ԿուսակցությունԶեմլյա ի վոլյա, Սև վերաբաշխում, Աշխատանքի ազատագրում և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
 Georgi Plekhanov Վիքիպահեստում

Գեորգի Վալենտինի Պլեխանով (ռուս.՝ Гео́ргий Валенти́нович Плеха́нов, կեղծանունները՝ Ն. Բելտով, Ա. Ս. Մաքսիմով-Դրուժբինին և այլն. նոյեմբերի 29 (դեկտեմբերի 11), 1856[1] կամ նոյեմբերի 29, 1856(1856-11-29)[2], Գուդալովկա, Լիպեցկի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 30, 1918(1918-05-30)[3][4][5][…], Զելենոգորսկ), ռուս փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան ու պրոպագանդիստ, ռուսական ու միջազգային սոցիալիստական շարժման ականավոր գործիչ[7][8][9]։ Եղել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ-ի), «Իսկրա» թերթի հիմնադիրներից, Ռուսաստանում առաջին մարքսիստներից[10][11] մեկը։

Հեղինակել է փիլիսոփայության, հասարակագիտության, գեղագիտության, բարոյագիտության հիմնախնդիրների, Ռուսաստանի հասարակական մտքի պատմության վերաբերյալ աշխատություններ։ Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ և ԽՍՀՄ-ի հիմնադիր Վլադիմիր Լենինը կոչ է արել առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրել հատկապես Պլեխանովի փիլիսոփայական ժառանգությունը, համարելով, որ դա «լավագույնն է մարքսիզմի միջազգային ողջ գրականության մեջ» («ибо это лучшее во всей международной литературе марксизма»)[12]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1856 թվականի նոյեմբերի 29-ին (նոր տոմարով՝ դեկտեմբերի 11-ին), ռուսական կայսրության Տամբովի նահանգի Գուդալովկա գյուղում (ներկայումս՝ Լիպեցկի մարզի Գրյազիի շրջանի Պլեխանովկա գյուղ), պահեստազորի շտաբս-կապիտանի ընտանիքում։ Ոսկե մեդալով ավարտել է Վորոնեժի Միխայլովյան զինվորական գիմնազիան, այնուհետև սովորել է Սանկտ Պետերբուրգի յունկերական ուսումնարանում։ 1874 թվականին ընդունվել է Պետերբուրգի լեռնահանքային ինստիտուտ, գերազանց ուսման համար արժանացել եկատերինյան կրթաթոշակի, բայց 1876 թվականին հեռացվել է ինստիտուտից «վարձը չմուծելու պատճառով» («за невзнос платы»)[13]:

1876 թվականին ընդունվել է նարոդնիկական «Զեմլյա ի վոլյա»Земля и воля») կազմակերպության շարքերը, դարձել դրա ղեկավարներից մեկը, տեսական ու հրապարակախոսական հոդվածներ գրել։ Մասնակցել է 1876 թվականի դեկտեմբերի 6-ին Պետերբուրգի Կազանյան տաճարի մոտ կազմակերպված ցույցին, որը բանվորների մասնակցությամբ առաջին խոշոր բողոքի գործողությունն էր Ռուսաստանում։

1879 թվականին՝ «Земля и воля»-ի տրոհումից հետո, կազմակերպել ու ղեկավարել է «Չյոռնի պերեդել» խմբակը։ Խուսափելով ոստիկանական հետապնդումներից՝ 1880 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա։

1883 թվականին հիմնել է «Աշխատանքի ազատագրում» («Освобождение труда») խմբակը, որ ռուսական մարքսիստական առաջին խմբակն էր։

1894 թվականի վերջին — 1895 թվականի սկզբներին Պլեխանովի նախաձեռնությամբ ստեղծվել է «Արտասահմանում ռուս սոցիալ-դեմոկրատների միությունը» («Союз русских социал-демократов за границей»): 1900—1903 թվականներին նա մասնակցել է «Искра» թերթի հիմնադրման ու ղեկավարման աշխատանքներին։ 1901 թվականին դարձել է «Ռուսական սոցիալ-դեմոկրատիայի արտասահմանյան լիգա»-ի կազմակերպիչներից մեկը։ Անմիջական մասնակցություն է ունեցել ՌՍԴԲԿ II համագումարի նախապատրաստմանը։

ՌՍԴԲԿ II համագումարից հետո Պլեխանովը մի կարճ ժամանակ ընկերակցել է բոլշևիկներին, այնուհետև հեռացել է Լենինից և դարձել ՌՍԴԲԿ-ի մենշևիկյան խմբակցության առաջնորդներից մեկը։ 1905—1912 թվականներին Ժնևում հրատարակել է «Սոցիալ-դեմոկրատի օրագիրը» («Дневник социал-демократа») պարբերականը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աջակցել է Գերմանիայի դեմ կռվող դաշնակից երկրներին, կոչ է արել մարտնչելու գերմանական իմպերիալիզմի դեմ[14]։ Եղել է «Միասնություն» («Единство») սոցիալ-դեմոկրատական խմբի հիմնադիրներից ու ղեկավարներից մեկը[15]։

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Պլեխանովին հնարավորություն է ընձեռել 37 տարի տևած վտարանդությունից հետո վերջապես վերադառնալու հայրենի Ռուսաստան։ Այստեղ նա սատարել է Ժամանակավոր կառավարությանը, ընդդիմախոսել Լենինի «Ապրիլյան թեզիսներ»-ին՝ դրանք բնորոշելով որպես զառանցանք։

Հոկտեմբերյան հեղափոխության նկատմամբ բացասական վերաբերմունք է դրսևորել, քանզի գտնում էր, որ Ռուսաստանը դեռևս պատրաստ չէ սոցիալիստական հեղափոխության. «...ռուսական պատմությունը դեռ չի աղացել ցորենի այն ալյուրը, որից ժամանակի ընթացքում թխվելու է սոցիալիզմի քաղցրաբլիթը»[16][17]: Նա համարում էր, որ մեկ դասակարգի, իսկ որ առավել վատթար է՝ մեկ կուսակցության կողմից իշխանության զավթումը և պրոլետարիատի դիկտատուրայի ու միակուսակցական համակարգի հաստատումը տխուր հետևանքներ կարող է ունենալ[17]՝ հանգեցնելով քաղաքացիական պատերազմի[18]։

Պլեխանովը մահացել է 1918 թվականի մայիսի 30-ին ֆիննական Պիտկա Յարվի մասնավոր առողջարանում (ներկայումս՝ Լենինգրադի մարզի Իլյիչյովո ավան), ուր մեկնել էր դեռև 1887 թվականից իրեն տանջող տուբերկուլյոզից բուժվելու նպատակով[19]։ Թաղվել է Սանկտ Պետերբուրգի Վոլկովյան գերեզմանատանը՝ Վիսարիոն Բելինսկու և Նիկոլայ Դոբրոլյուբովի շիրիմների կողքին։ Թեև նա եղել է Լենինի ու վերջինիս ղեկավարած կուսակցության եռանդուն ու անկեղծ ընդդիմախոսը, ԽՍՀՄ կոմկուսը բարձր է գնահատել նրան՝ համարելով ռուսական մարքսիզմի հիմնադիր հայր, խոշոր փիլիսոփա-մտածող[20]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեխանովին միջազգային համբավ են բերևել[21] «Սոցիալիզմը և քաղաքական պայքարը» («Социализм и политическая борьба»)[22] ( 1883 թ. ), «Պատմության նկատմամբ մոնոստիկ հայացքի զարգացման հարցի մասին» («К вопросу о развитии монистического взгляда на историю»), «Պատմության մատերիալիստական ըմբռնման մասին» («О материалистическом понимании истории»), «Պատմության մեջ անհատի դերի մասին» («К вопросу о роли личности в истории»), «Մարքսիզմի հիմնական հարցերը» («Основные вопросы марксизма») և այլ աշխատություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Плеханов Георгий Валентинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 Turchin V. S. Plekhanov, Georgy // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T068125
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Samuel H. Baron, Plekhanov: The Father of Russian Marxism. Stanford, CA: Stanford University Press, 1963; pg. 4.
  8. Baron, Plekhanov: The Father of Russian Marxism, pg. 6.
  9. Baron, Plekhanov: The Father of Russian Marxism, pp. 6-7.
  10. Samuel H. Baron, "Between Marx and Lenin: G.V. Plekhanov," Soviet Survey, vol. 32, no. 2 (April–June 1960); reprinted in Baron, Plekhanov in Russian History and Soviet Historiography, pp. 4-5.
  11. Haimson, The Russian Marxists and the Origins of Bolshevism, pg. 37.
  12. http://leninvi.com/t42/p290 Еще раз о профсоюзах, о текущем моменте и об ошибках тт. Троцкого и Бухарина
  13. «с. 4» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
  14. Samuel H. Baron, "Georgii Valentinovich Plekhanov," in George Jackson with Robert Devlin (eds.), Dictionary of the Russian Revolution. Westport, CT: Greenwood Press, 1989; pp. 447-449.
  15. Революция и гражданская война в России: 1917—1923 гг. Энциклопедия в 4 томах. — М.: Терра, 2008. — Т. 2. — С. 50. — 560 с. — (Большая энциклопедия). — 100 000 экз. — ISBN 978-5-273-00562-4
  16. Georgi Plekhanov, "Programme of the Social-Democratic Emancipation of Labor Group" contained in the Selected Philosophical Works: Volume 1 (Moscow: Progress Publishers, 1974) pp. 353-357.
  17. 17,0 17,1 Шикман А. П. Деятели отечественной истории. Биографический справочник. — Москва, 1997.
  18. Щукина Т. В. Социал-демократия осенью 1917 года. Ростов-на-Дону, Новочеркасск, Донская область // Донской временник
  19. Последний адрес Плеханова. Симанков Н. Заведующий домом-музеем В. И. Ленина в Ильичёво. В газете Ленинградская здравница за май 1988 года.
  20. Baron, "Between Marx and Lenin: G.V. Plekhanov," pg. 6.
  21. 21,0 21,1 http://ecsocman.hse.ru/data/292/684/1219/92_plekhanovx20-x20lenin.doc
  22. «Trecho de O Socialismo e a luta política». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  23. «capítulo do livro Nossas Diferenças». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]