Գեորգի Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Մելքումյան
Ծնվել էմարտի 20, 1932(1932-03-20)[1] (92 տարեկան)
ԾննդավայրՀադրութ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի տեխնիկական համալսարան (1954)[1]
Մասնագիտությունպետական ծառայող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Գեորգի Արշակի Մելքումյան, (ծն․ մարտի 20, 1932, գյուղ Հադրութ, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում), խորհրդային պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1964

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը (1954)։ Աշխատել է Ադրբեջանի ԽՍՀ Կարյագինոյի (այժմ՝ Ֆիզուլիի) շրջանի ճանապարհների շահագործման տեղամասում, «Ադրբճաննախագիծ» ինստիտուտում, 1961 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի խճուղային ճանապարհների գլխավոր վարչությունում։ 1970 թվականից՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրի տեղակալ, 1977 թվականից՝ նախարար։

Եղել է նաև ՀԽՍՀ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 397.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 397