Գեորգի Կինկլաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Կինկլաձե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը {{{2}}} ԽՍՀՄ Վրաստան
Մականուն Կինկի, Գեորգիու, Սևծովյան գետ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 6, 1973 (50 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան Վրաստան
Հասակ 175
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1979—1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989—1991 Վրաստան Մրեթեբի Թբիլիսի 50 (9)
1992 Վրաստան Դինամո 65 (41)
1993  Գերմանիա Սաարբրյուքեն 11 (0)
1994  Արգենտինա Բոկա Խունիորս 3 (0)
1995—1998 Անգլիա Մանչեսթեր Սիթի 106 (20)
1998—2000 Նիդերլանդներ Այաքս 12 (0)
1999—2000  Անգլիա Դերբի Քաունթի 13 (1)
2000—2003 Անգլիա Դերբի Քաունթի 80 (6)
2004—2005 Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս 22 (2)
2005—2006 Ռուսաստան Ռուբին 13 (2)
Ազգային հավաքական
1992—2005 Վրաստան Վրաստան 57 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գեորգի Կինկլաձե[1][2] (վրաց.՝ გიორგი რობინზინის ძე ქინქლაძე; 6 հուլիսի 1973, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ) (նաև հայտնի է որպես Գեորգիու[3], Գեորգի, Գիո կամ Կինկի (անգլ.՝ յուրահատուկ)[4][5], խորհրդային և վրաց ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Մրեթեբին»։ Վրաստանում նա նվաճել է երեք չեմպիոնական տիտղոս և երկու գավաթ «Դինամո Թբիլիսի»-ի հետ, երկու անգամ ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ։ Միջազգային ճանաչում է ստացել Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ Վրաստանի հավաքականի խաղերի շնորհիվ՝ անցկացված 1994 և 1995 թվականներին։

1995 թվականին Կինկլաձեն «Դինամո» ակումբից տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգա՝ «Մանչեսթեր Սիթի», որտեղ իր դրիբլինգի և հիանալի գոլերի շնորհիվ դարձավ երկրպագուների սիրելին։ «Քաղաքայինների» կազմում Գեորգին երկու անգամ նվաճել է ակումբի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։ Կինկլաձեն մնաց «Սիթիում»՝ չնայած կարգի անկմանը 1996 թվականին, սակայն ակումբի՝ 1998 թվականին երկրորդ անգամ դուրս մնալուց հետո նա միացավ հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբին։ Կինկլաձեն չկարողացավ մնալ Նիդերլանդներում, որտեղ անցկացրեց գրեթե մեկ տարի, և վերադարձավ Անգլիա։ Նրա նոր ակումբը դարձավ «Դերբի Քաունթին»։ Նա չորս տարի անցկացրեց «Դերբիում»՝ խաղալով գրեթե 100 խաղ։ «Դերբի»-ից հեռանալուց և նոր ակումբ գտնելու մի քանի անհաջող փորձերից հետո Կինկլաձեն 2004 թվականին միացավ կիպրոսյան «Անորտոսիս» ակումբին, որի հետ հաղթեց առաջնությունը։ Նա ավարտեց իր կարիերան Կազանի «Ռուբինում» 2006 թվականին։

2011 թվականի օգոստոսի 20-ին «Անորտոսիսի» ներկայացուցիչները հայտնեցին, որ պայմանագիր են կնքել Կինլաձեի հետ։ Վերջինս պետք է կատարեր ակումբի տեխնիկական տնօրենի գործառույթները։ 2012 թվականի մայիսին երկկողմանի քննարկումների արդյունքում Կինլաձեի և ակումբի միջև պայմանագիրը չեղյալ հայտարարվեց։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի հուլիսի 6-ին Թբիլիսիում, ապրել է Դիդուբե թաղամասում հոր՝ Ռոբինզոնի (ճարտարագետ, ծնունդով Գուրիից)[6], մոր՝ Խաթունայի (ուսուցչուհի) և ավագ քրոջ հետ[7]։ Գեորգիի հայրը շատ էր ցանկանում, որ իր որդին ֆուտբոլիստ դառնար, դրա համար ստիպում էր նրան ծնկի իջած քայլել բակի շուրջը, որպեսզի ամրացներ ոտքերը։ 1979 թվականի սեպտեմբերին հայրը վեցամյա Գեորգիին տարավ «Պատանի դինամոյեցի» ֆուտբոլային դպրոց Ավթանդիլ Խելաձե անունով մարզչի մոտ։ Հենց առաջին պարապմունքի ժամանակ Գեորգին այնքան լավ ցույց տվեց իր՝ գնդակին տիրապետելը, որ մարզիչը, առանց որևէ կասկածի, վերցրեց նրան դպրոց։

Բացի այդ՝ հայրը՝ ինքը, շարունակում էր դաստիարակել որդու մեջ մարզիկի ոգին. նա մարզում էր նրան մարմնամարզության, արմրեսթլինգի, լողի և վազքի մեջ։ Գեորգին նաև զբաղվում էր վրացական պարերով Վրաստանի պարի ազգային անսամբլում։

Մի քանի տարվա ընթացքում Կինկլաձեն խաղացել է «Դինամո Թբիլիսի» ակումբի երիտասարդական թիմում, ապա՝ երկրորդ կազմում։ Այնտեղ նա հանդես էր գալիս Շոթա Արվելաձեի հետ, որն ավելի ուշ դարձավ նրա գործընկերը «Դինամոյի» հիմնական կազմում ակումբային մակարդակով, ապա և Վրաստանի ազգային հավաքականի կազմում՝ միջազգային մակարդակով[8]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինկլաձեն ավարտել է ֆուտբոլային դպրոցը 1990 թվականին, սակայն, «Դինամոն» նրա մասին դեռ չէր մտածում։ Ընտանիքի ընկերոջ՝ Կոբա Ժորժիկաշվիլիի շնորհիվ՝ նա հայտնվեց «Մրեթեբի» (վրաց.՝ հիասքանչ) ակումբում, Վաժա Չխաիձե մարզչի մոտ։ 1990 մրցաշրջանում «Մրեթեբին» 35 խաղում հաղթանակ տարավ և 2-րդ լիգայից անցավ 1-ին լիգա (Կինկլաձեն 20 խաղ անցկացրեց)։ 1991 մրցաշրջանում թիմը 15 խաղից 13-ում հաղթեց և անցավ բարձրագույն լիգա[9]։

1992 թվականին նրա՝ «Դինամո Թբիլիսի» տեղափոխվելուն նպաստեց Ռևազ Ձոջուաշվիլին։ Կինկլաձեի համար վճարեցին 1 միլիոն խորհրդային ռուբլի։ 1992 թվականի սեպտեմբերի 17-ին նա առաջին անգամ խաղաց Վրաստանի հավաքականի կազմում Ադրբեջանի հավաքականի դեմ[10]։

«Դինամոյում» հանդես գալու հենց առաջին տարում Կինկլաձեն հաղթեց Վրատանի ֆուտբոլի առաջնությունը և Վրաստանի գավաթը՝ ստաալով նաև Վրաստանի լավագույն խաղացողի կոչումը։ Սակայն Վրաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով 1993 թվականին «Դինամո Թբիլիսի»-ի ղեկավարությունը որոշեց իր ֆուտբոլիստներին հնարավորություն տալ առավել կայուն պայմաններում խաղալ, այդ իսկ պատճառով վարձավճարով նրանց ուղարկեց տարբեր արտասահմանյան ակումբներ[11]։

1994 թվականի սկզբում Կինկլաձեն վարձավճարով տեղափոխվեց 2-րդ Բունդեսլիգա՝ «Սաարբրյուքեն»[12]։ Գերմանիայում առաջին խաղը նա նացկացրեց մարտի 4-ին «Թենիս Բորուսիա» դեմ խաղում։ Սակայն ամբողջական խաղեր նա հազվադեպ էր անցկացնում, իսկ հանդիպումներից մեկի ժամանակ («Հերտայի» դեմ) հեռացվեց խաղադաշտից։

1994 թվականի կեսերին նա վերադարձավ «Դինամո»։ Որոշ ժամանակ անց ակումբի նախագահ Մերաբ Ժորդանիան պայմանավորվեց Կինկլաձեի վարձակալման մասին իսպանական «Ատլետիկոյի» հետ £ 200 հազարով։ Մադրիդյան ակումբում ցուցադրության ժամանակ նրան նկատեցին 1Բոկա Խունիորս» ակումբի սքաութները և առաջարկեցին հանդես գալ Արգենտինայում։ Մեկ ամիս նա խաղաց «Բոկա»-ի կազմում, սակայն ֆուտբոլիստի պայմանագիրը այնպես էլ չգնվեց։ Արգենտինայից մնացած միակ լավ տպավորությունը, ըստ Կինկլաձեի, իր մանկության կուռք Դիեգո Մարադոնայի հետ հանդիպումն էր[13]։ Բայց հենց Մարադոնան էր Կինկլաձեի հիմնական մրցակիցը հիմնական կազմում տեղ գտնելու համար։

Շուտով Կինկլաձեն վերադարձավ Իսպանիա, որտեղ նրան հրավիրեցին «Ռեալ Մադրիդ» ակումբ՝ դիտարկելու նրա կարողությունները։ Իսպանացիների գլխավոր մարզիչ Խորխե Վալդանոն երկշաբաթյա մարզումների արդյունքում առաջարկեցին նրան հանդես գալ երկրորդ թիմում։ Շուտով ֆուտբոլիստին այցելեց Մերաբ Ժորդանիան և խնդրեց նրան վերադառնալ Վրաստան, որպեսզի ուժեղացներ «Դինամոյի» կազմը։ Իր հերթին, մրցաշրջանի արդյունքներով՝ նա խոստացավ օգնել Եվրոպայում աշխատատեղ գտնելու համար։

«Մանչեսթեր Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-95 մրցաշրջանում շնորհիվ Վրաստանի հավաքականում անցկացրած խաղերի՝ Կինկլաձեն ճանաչում ստացավ, սակայն, որոշակի գործողություններ ձեռնարկեց միայն «Մանչեսթեր Սիթիի» նախագահ Ֆրենսիս Լին։ Նա և համաձայնվեց Մերաբ Ժորդանիայի հետ ֆուտբոլիստի՝ Անգլիա տեղափոխման մասին 1995-96 մրցաշրջանում[14]։ 1995 թվականի հուլիսի 15-ին կնքվում է պայմանագիրը (պայմանագրի գինը՝ £ 2 միլիոն)[15]։

«Քաղաքայինների» կազմում 1-ին խաղը Կինկլաձեն անցկացրեց 1995 թվականի օգոստոսի 19-ին «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում[16]։ 1995-96 մրցաշրջանում Ալան Բոլի թիմին սկզբում անհաջողություններն էին հետևում. առաջին երեք ամիսներին նրանք չէին կարողանում հաղթել և ոչ մի խաղում։ Չնայած այդ փաստին՝ Կինկլաձեն արագորեն դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Այդ մրցաշրջանի խաղերում առաջին հաղթանակը թիմը տարավ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում։ Հաղթանակը թիմին բերեց հենց Կինկլաձեն՝ Նիլ Քինի հետ պատ խաղարկելով[17]։

«Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց անմիջապես հետո Գեորգին գտնվում էր որոշակիորեն անհարմար իրադրության մեջ. նա ստիպված էր բնակվել հյուրանոցում, իսկ անգլերեն նա այնքան էլ լավ չէր խոսում։ Որպես Կինկլաձեին աջակցություն՝ Մանչեսթեր տեղափոխվեց նրա մայրը[18]։ Այդ ժամանակ թիմը հենց պատրաստվում էր «Միդլսբրոյի» դեմ խաղին (դեկտեմբեր 1995), Կինկլաձեի համար խաղը յուրատեսակ մենամարտ էր Ժունինյո Պաուլիստայի դեմ։ Կինկլաձեն իր առաջին գոլը հեղինակեց, սակայն վերջին հաշվով խաղն ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ «Միդլսբրոյի»[19]։ Հաղթղ թիմի երկրպագուները Գեորգիին անվանում էին «մրցակիցների լավագույն խաղացող այդ մրցաշրջանում»[20]։ Շատերի կողմից Կինկլաձեն ընդունվում էր որպես թիմի առաջնորդ.

Չհարմարված Ռյոսլերի դիմաց Կինկլաձեն էր, որ արագորեն դարձավ երկրպագուների սիրելին, ինչը նրան անհրաժեշտ է[21]։

1996 թվականի մարտին Կինկլաձեն հիանալի գոլի հեղինակ դարձավ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում. անցավ 5 խաղացողի և գնդակն ուղարկեց ցանցի մեջ՝ դարպասապահ Դեյվ Բիսանթի կողքով[15][22]։ Մրցաշրջանի վերջում Կինկլաձեի խաղընկերը դարձավ «Դինամոյի» ևս մեկ խաղացող՝ Միխայիլ Քավելաշվիլին։

Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» ճակատագիրը որոշվում էր «Լիվերպուլի» դեմ վերջին խաղում։ Կինկլաձեն և խաղընկերները կարծում էին, որ «Լիվերպուլն» ավելի պաշտպանական ֆուտբոլ կխաղա՝ խնայելով ուժերը եկող շաբաթվա Անգլիայի գավաթի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի համար։ «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլիստների հույսերը ամրապնդվեցին նաև այն փաստով, որ «Լիվերպուլը» վերջին տուրում ապահովել էր առաջնության երրորդ հորիզոնականը։ Սակայն արդեն առաջին խաղակեսի 10-րդ րոպեին «քաղաքայինները» պարտվում էին 0:2 հաշվով։ Միայն 70-րդ րոպեին Քավելաշվիլիի՝ խաղադաշտ դուրս գալուց հետո «Մանչեսթեր Սիթին» կարողացավ հավասարեցնել հաշիվը[23], սակայն հաղթական գոլի հեղինակ չկարողացավ դառնալ թիմերից և ոչ ոք։ Արդյունքում, «Մանչեսթեր Սիթին» անցավ Առաջին դիվիզիոն, ինչպես գնահատում էր ինքը Կինկլաձեն, մեծավ մասամբ ոչ համակարգված լինելու պատճառով։ Առաջին դիվիզիոնում Կինկլաձեն մտադիր չէր խաղալ, սակայն մնաց թիմում և անցկացրեց 1996-97 մրցաշրջանը ևս։

«Մանչեսթեր Սիթի»-ում Կինկլաձեն երկու տարի շարունակ նվաճեց «Տարվա խաղացող» տիտղոսը[24]։ Առաջին անգլիական լիգայում որոշ ժամանակ իր ակումբակիցներն էին Մուրթազ Շելիան և Կախաբեր Ցխադաձեն։

«Մանչեսթեր Սիթիի» կազմում վերջին մրցաշրջանը Կինկլաձեի համար մթագնեց սրունքի վնասվածքի պատճառով, որ նա ստացավ Վրաստանի հավաքականի խաղերից մեկի ժամանակ։ Գեորգին ստիպված էր երկար ժամանակ բուժվել։ 1997-98 մրցաշրջանի արդյունքներով ակումբը անցավ 2-րդ լիգա, և ղեկավարությունը որոշեց թանկարժեք ֆուտբոլիստի վաճառել[25]։

«Այաքս»[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Գեորգի Կինկլաձեին վաճառեցին «Այաքս» ակումբին 5 միլիոն ֆունտով։ Նիդերլանդական ակումբ էր նրան հրավիրել «Այաքսի» գլխավոր մարզիչ Մորթեն Օլսենը։ Նա Կինկլաձեին տեսնում էր Յարի Լիտմանենի փոխարեն, որը միջմրցաշրջանային փուլում պետք է տեղափոխվեր «Բարսելոնա»։ Կինկլաձեն տեղափոխվելու համաձայնություն տվեց, սակայն նրա՝ Ամստերդամ ժամանելուց հետո ստացվեց այնպես, որ Լիտմանենի տեղափոխությունը չկայացավ։ Արդյունքում, Օլսենը սկսեց փորձել Նիկլաձեին ձախ եզրում։ Սակայն ֆուտբոլիստը չկարողացա իր խաղը վերակառուցել այդ եզրում և շուտով դուրս մնաց հիմնական կազմից[26]։ Նիդերլանդական ակումբի կազմում Գեորգին ընդամենը 12 խաղ անցկացրեց, ինչից հետո վարձավճարով վերադարձավ Անգլիա[27][28]։

«Դերբի Քաունթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1999 թվականի նոյեմբերից՝ Կինկլաձեն սկսեց հանդես գալ «Դերբի»-ում, ուր վարձավճարով տեղափոխվեց «Այաքսից»[29]։ 2000 թվականի ապրիլի նրան վերջնականապես վաճառեցին «Դերբի»-ին $4,5 միլիոնով[30][31]։

2000 թվականի հուլիսի վերջին նրան վիրահատեցին՝ հեռացնելով մեջքի ճողվածքը։ Դրա պատճառով Կինկլաձեն ստիպված էր բաց թողնել թիմի մինչմրցաշրջանային պատրաստությունը։ Չնայած դրան՝ նա հաջողությամբ սկսեց 2000-01 մրցաշրջանը. 7-րդ տուրում շնորհիվ վրացի ֆուտբոլիստի՝ «Դերբին», որը մնացել էր տասը հոգով, կարողացավ «Լիդսից» ոչ ոքի խլել[32]։ Հետագայում հիմնականում վնասվածքների պատճառով Կինկալձեն չկարողացավ իր բարձր մարզավիճակը պահպանել։ Արդյունքում, «The Guardian»-ը ֆուտբոլիստին անվանեց «Դերբիի» կազմում մրցաշրջանի գլխավոր հիասթափություն[33]։

«Դերբիում» նա անցկացրեց չորս տարի (գրեթե 100 խաղ)։ 2002-03 մրցաշրջանի ավարտից հետո ակումբն առաջարկեց ֆուտբոլիստին փոփոխել պայմանագրի պայմանները, մասնավորապես՝ կրճատել աշխատավարձը երեք անգամ, ինչը բացատրվում էր նրանով, որ ակումբը բազում պարտքեր ուներ։ Արդյունքում, Կինկլաձեն որոշեց հեռանալ ակումբից[34]։

2003-04 մրցաշրջանը նա անցկացրեց՝ նոր ակումբ փնտրելով, սակայն այդպես էլ չգտավ[35][36][37]։

«Անորտոսիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-05 մրցաշրջանում Կինկլաձեն խաղում էր կիպրոսյան «Անորտոսիսում», որի գլխավոր մարզիչը «Դինամոյի» և Վրաստանի հավաքականի նրա նախկին խաղընկեր Թեմուրի Քեցբայան էր[38]։ Այդ մրցաշրջանի արդյունքներով՝ նա նվաճեց առաջնության ոսկե մեդալը։

«Անորտոսիսի» հետ նա սկսեց նաև նոր 2005-06 մրցաշրջանը, մասնակցեց Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլին և Կիպրոսի Սուպրեգավաթի խաղին[39]։ Սակայն Կիպրոսի առաջնության անմիջապես սկզբից հետո լքեց ակումբը։

«Ռուբին»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի օգոստոսի վերջին Կինկլաձեն հայտնվեց ռուսական «Ռուբին» ակումբում[40], որի հետ պայմանագիր կնքեց մինչև մրցաշրջանի ավարտ։ Նոր ակումբում նա հաջողությամբ անցկացրեց տարվա երկրորդ կեսը[41] և դարձավ Ռուսաստանի առաջնության 2005 թվականի լավագույն կիսապաշտպաններից մեկը[42], ինչի շնորհիվ պայմանագիրը երկարաձգվեց ևս մեկ տարով։ Սակայն նոր մրցաշրջանում նա գրեթե չխաղաց, ժամանակի մեծ մասը Կինկլաձեն բուժում էր իր վնասվածքը։ 2006 թվականի մրցաշրջանի վերջում ավարտվեց նաև պայմանագրի ժամնկետը, որը թիմի ղեկավարությունը հրաժարվեց երկարաձգել[43]։ Կինկլաձեն փորձում էր վերադառնալ «Անորտոսիս», սակայն նրա բոլոր փորձերը զուր էին։ Շուտով նա ավարտեց իր կարիերան։

Ելույթները Վրաստանի ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինկլաձեն հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 1992 թվականի սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի դեմ խաղում։ 1994 թվականի սեպտեմբերին Կինկլաձեին հրավիրեցին հավաքական՝ մասնակցելու Մոլդովայի հավաքականի դեմ խաղին Թբիլիսիում։ Կինկլաձեի խաղը սևեռեց իտալական ակումբների ուշադրությունը, որտեղի մամուլը նրան անվանեց «Սևծովյան գետ», բայց Կինկլաձեն ոչ մի կոնկրետ առաջարկ չէր ստանում ակումբներից։ Այդքան տևեց մինչ այն ժամանակը, երբ «Մանչեսթեր Սիթիի» տնօրեն Ֆրենսիս Լին չտեսավ նրա խաղի ձայնագրությունը։ Նա բանակցություններ սկսեց տրանսֆերի մասին՝ կապվելով Մերաբ Ժերդանիայի հետ և առաջարկելով Կինկլաձեի տրանսֆերը «Սիթի»[44]։

Ուղիղ երկու ամիս անց Կինկլաձեն Ուելսի հավաքականի դեմ երկու լավ խաղ անցկացրեց։ Հենց Ուլեսի դարպասը Կինկլաձեն իր առաջին գոլը հեղինակեց հավաքականի կազմում, Վրաստանը հաղթեց 5:0 հաշվով տնային խաղում[45]։ Պատասխան խաղում «Քարդիֆ Արմ Պարկում» մի քանի ակումբների սքաութներ տեսան Կինկլաձեի գոլը 18 մետրից։

1996 թվականին անցկացված Եվրոպայի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլում Կինկլաձեն 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում, իր թիմը հաղթեց 2:1 հաշվով[46]։

1998 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության նախընտրական փուլում Կինկլաձեն իր երկրորդ գոլի հեղինակը դարձավ Մոլդովայի դեմ խաղում և հաղթանակ բերեց իր թիմին՝ 2:0 հաշվով[47]։

Կինկլաձեն իր երրորդ գոլի հեղինակը դարձավ Լիտվայի հավաքականի դեմ խաղում 2002 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլում, որտեղ իր թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով[48]։

Հավաքականի կազմում իր վերջին խաղը Գեորգի Կինկլաձեն անցկացրել է 2005 թվականին։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինկլաձեն խաղում էր խաղարկող կիսապաշտպանի դիրքում։ Որպես կանոն, նա խաղում էր մյուս կիսապաշտպաններից առաջ։ Նրա հինական դերը գոլային պահերի ստեղծումն էր, նա ստեղծագործ ֆուտբոլիստ էր։ Դրիբլինգի ունակությունը դիտարկվում էր որպես Կինկլաձեի ուժեղագույն կարողություններից մեկը[49][50]։

Կինկլաձեի խաղի թույլ կետը պաշտպանությունն էր։ Նա չէր ցանկանում փոխվել, ինչը մարզիչների դժգոհությունն էր առաջացնում։ Թերությունները շտկելու ցանկության բացակայության պատճառով «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Ջո Ռոյլը սկսեց նրա առավել հազվադեպ հիմնական կազմում ընդգրկել[51]։

Առանձին դեպքերում Կինկլաձեն խաղում էր երկրորդ հարձակվողի դիրքում՝ առավել քիչ դիրքային ծանրաբեռնվածությամբ։ Նման կերպարով Կինկլաձեն խաղում էր «Մանչեսթեր Սիթիում» Ֆրենկ Քլարկի ղեկավարության ներքո[52], իսկ «Դերբի Քաունթիում»՝ Ֆաբրիցիո Ռավանելիի ղեկավարության ներքո[53]։ Չնայած նրան, որ նա ձախլիկ է, նա վատ էր խաղում ձախ եզրում, և հանրության առջև խոսելիս նշել էր, որ չի սիրում այդ դիրքում խաղալ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Մրցաշաև Խաղեր Գոլեր
Մրեթեբի Թբիլիսի 1990 Վրաստանի ֆուտբոլի երկրորդ լիգա 34 8
1991 Վրաստանի ֆուտբոլի առաջին լիգա 16 1
Դինամո 1992-93 Վրաստանի ֆուտբոլի առաջնություն 30 14
1993-94 Վրաստանի ֆուտբոլի առաջնություն 14 13
Սաարբրյուքեն 1993-94 Երկրորդ Բունդեսլիգա 11 0
Բոկա Խունիորս 1994 Արգենտինայի ֆուտբոլի առաջնություն 3 0
Դինամո 1994-95 Վրաստանի ֆուտբոլի առաջնություն 21 14
Մանչեսթեր Սիթի 1995-96 Պրեմիեր Լիգա 37 4
1996-97 Առաջին դիվիզիոն 39 12
1997-98 Առաջին դիվիզիոն 30 4
Այաքս 1998-99 Նիդերլանդների ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոն 12 0
Դերբի Քաունթի 1999-2000 Պրեմիեր Լիգա 18 1 2 0
Անորտոսիս 2004-05 Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն 22 2
Ռուբին 2005 Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն 9 2 1 0
2005-06 Ռուսաստանի գավաթ 1 0 0 0
2006 Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն 4 0 0 0
2006-07 ՈՒԵՖԱ գավաթ որակավորում 1 0 0 0
Ընդամենը 15 3 1 0

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն. Շեղ գծից հետո թիվը Վրաստանի ազգային հավաքականի խաղերի ընդհանուր թիվն է՝ խաղացած այդ տարվա ընթացքում:

Ազգային հավաքական Տարեթիվ Անցկացրած հանդիպումներ Գոլերի թիվ
Վրաստան 1992 1/3 0 0 0
1993 0/1 0 0 0
1994 10/11 1 1 0
1995 5/6 2 0 0
1996 6/8 1 0 0
1997 6/7 2 1 1
1998 8/11 1 0 0
1999 1/8 0 0 0
2000 5/10 2 0 0
2001 6/10 0 0 0
2002 3/4 0 0 0
2003 2/8 0 0 0
2004 3/9 0 0 0
2005 1/11 0 0 0
Ընդամենը 57 9 2 1

Գոլերը միջազգային խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

(սկզբում նշված են Վրաստանի հավաքականի կազմում խփած գոլերը)

Տարեթիվ Անցկացման վայր Մրցակից Հաշիվը առաջին
խաղակեսից հետո
Վերջնական արդյունք Մրցաշար Ծանոթագրություն
1 16 նոյեմբերի 1994 Թբիլիսի, Վրաստան Ուելս Ուելս 2:0 5:0 1996 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլ
2 7 հունիսի 1995 Քարդիֆ, Ուելս Ուելս Ուելս 1:0 1:0 1996 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
3 11 հոկտեմբերի 1995 Թբիլիսի, Վրաստան Բուլղարիա Բուլղարիա 2:0 2:1 1996 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլ 11-մետրանոց
4 29 մարտի 1997 Թբիլիսի, Վրաստան Հայաստան Հայաստան 2:0 7:0 Ընկերական խաղ 11-մետրանոց
5 7 հունիսի 1997 Բաթում, Վրաստան Մոլդովա Մոլդովա 2:0 2:0 1998 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլ 11-մետրանոց
6 2 մայիսի 1998 Սուս, Թունիս Թունիս Թունիս 1:0 1:1 Ընկերական խաղ
7 29 մարտի 2000 Աշկելոն, Իսրայել Իսրայել Իսրայել 1:0 1:1 Ընկերական խաղ
8 7 հոկտեմբերի 2000 Կաունաս, Լիտվա Լիտվա Լիտվա 3:0 4:0 2002 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրեթեբի Թբիլիսի

  • Վրաստանի երկրորդ դիվիզիոն. 1991

Դինամո Թբիլիսի

  • Վրաստանի ֆուտբոլի առաջնություն. 1992-93, 1993-94, 1994-95
  • Վրաստանի գավաթ. 1992-93, 1994-95

Անորտոսիս

  • Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն. 2004-05

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի լավագույն ֆուտբոլիստ. 1993, 1996

Անձնական կյանք և տարիները կարիերան ավարտելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ֆուտբոլում ելույթներն ավարտելուց հետո՝ Կինկլաձեն տեղափոխվեց Թբիլիսի, որտեղ 2 տարի ֆուտբոլից դուրս անցկացրեց։ Ապա տեղափոխվեց Մոսկվա և իր համար առանձնատուն գնեց։ 2009 թվականի սեպտեմբերին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում քննություններ հանձնելուց հետո պաշտոնապես դարձել է ֆուտբոլային գործակալ[54]։

Մինչև 2012 թվականի հունիս 9 ամիս աշխատել է Կիպրոսի «Անորտոսիսում» որպես տեխնիկական տնօրեն, սակայն լավ հարաբերություններ պահպանել ղեկավարության հետ չստացվեց[55]։

2012 թվականի դրությամբ աշխատել է որպես գործակալ Գեորգի Գախոկիձեի հետ։ Կինկլաձեն ջերմ հարաբերություններ ուներ Մանչեսթերում բնակվող մի անգլուհու՝ Լուիզայի հետ։ Նրանք որդի են ունեցել՝ Սաբուն, որն ապրում է Անգլիայում մոր հետ և նույնպես զբաղվում է ֆուտբոլով։ 2012 թվականի տվյալներով՝ ամուսնացած է ռուս Մարիաննայի հետ, որի հետ ծանոթացել է 2005 թվականին Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում «Զենիթի» դեմ խաղում տարած հաղթանակից հետո[56]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kinkladze £5m Ajax move». BBC News. British Broadcasting Corporation. 1998 թ․ մայիսի 15. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «'Gio is the best of the lot' – says Lee». Lancashire Evening Telegraph. 1996 թ․ մարտի 1. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  3. «Kinkladze £5m Ajax move». BBC Sport. 1998-05-15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.(անգլ.)
  4. «'Gio is the best of the lot' - says Lee». Lancashire Evening Telegraph. 1996-03-01. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Kinky in Holland». BBC Sport. 1998-04-01. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Georgi Kinkladze's father robbed» (Russian). Sport Express. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Clayton, David (2005). Kinkladze: The Perfect 10. Manchester: Parrs Wood. ISBN 1-903158-60-5. p. 26.
  8. Kinkladze: The Perfect 10. — p. 30.
  9. «Georgia 1991». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
  10. «Georgia – International Results». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2008 թ․ ապրիլի 8-ին.
  11. «Georgia 1992/1993». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
  12. Kinkladze: The Perfect 10., p. 32.
  13. Kinkladze: The Perfect 10. — p. 32-33.
  14. Kinkladze: The Perfect 10. — p. 35-36.
  15. 15,0 15,1 Clayton, David (2002). Everything under the blue moon: the complete book of Manchester City FC - and more!. Edinburgh: Mainstream publishing. ISBN 1-84018-687-9. p.122
  16. James, Gary (2006). Manchester City - The Complete Record. Derby: Breedon. ISBN 1-85983-512-0. p. 224-5
  17. Culley, Jon (1995 թ․ նոյեմբերի 26). «City on higher ground». The Independent on Sunday. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  18. Collins, Roy (1999 թ․ դեկտեմբերի 4). «Kinkladze back to his old tricks». The Guardian. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
  19. Fox, Norman (1995 թ․ դեկտեմբերի 10). «Juninho up and running». The Independent on Sunday. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  20. Kinkladze: The Perfect 10., pp. 59-60.
  21. Blue Moon Rising, p. 101.
  22. Hadfield, Dave (1996 թ․ մարտի 17). «Kinkladze lifts City clear». The Independent on Sunday. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  23. Hodgson, Guy (1998 թ․ ապրիլի 27). «Lap of dishonour as City farce plays on». The Independent. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
  24. Baskcomb (ed.), Julian (1997). Manchester City F.C. Official Handbook 1997–98. Leicester: Polar Print Group. էջ 87. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)
  25. «Գեորգի Կինկլաձե. 95 տոկոսով ես արդեն «Այաքսի» ֆուտբոլիստ եմ». sport-express. 1998 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  26. Smith, Dave (1999 թ․ դեկտեմբերի 5). «Kinky: Jim saved me from Ajax agony». The Sunday Mirror.
  27. Hunter, Graham (1999 թ․ հունվարի 14). «Kinkladze on his way in Ajax clearout». Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
  28. «Derby pray for second coming of Kinkladze». The Independent. 1999 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
  29. Staniforth, Tommy (1999 թ․ նոյեմբերի 2). «Football: Kinkladze returns to Premiership in Derby loan deal». The Independent. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  30. «Derby aim for survival». BBC Sport. 2000 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
  31. «Derby snap up £3.5m Earnshaw». The Guardian. 2007 թ․ հունիսի 29. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
  32. Taylor, Daniel (2000 թ․ սեպտեմբերի 25). «Kinky silences mob». The Guardian. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  33. «Գլխավոր ինտրիգը մահացավ դեկտեմբերին». sport-express. 2001 թ․ հունիսի 26. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  34. «Kinkladze departs Derby». BBC Sport. 2003 թ․ հունիսի 20. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  35. «Dundee end Kinkladze bid». BBC Sport. 2003 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
  36. Lomax, Andrew (2003 թ․ հունիսի 24). «Kinkladze keen on Celtic move». The Daily Telegraph. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.
  37. «Kinkladze on show for Leeds». BBC. 2004 թ․ հունվարի 15. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
  38. Brennan, Dan (2006 թ․ հունվարի 6). «Kinkladze reborn at Rubin». Union of European Football Associations. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  39. «Սուպերգավաթ։ Կիպրոս։ Անորտոսիս-Օմոնիա, 2:2 (4:5)». sport-express. 2004 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  40. «Kinkladze is leaving Rubin». Sport Express. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  41. «Ռուսաստանի առաջնություն։ Պրեմիեր լիգա։ Մրցաշրջանի արդյունքներ». Sport Express. 2005 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  42. «Лучший ассистент». Sport Express. 2005 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  43. «Կինկլաձեն լքում է «Ռուբինը»». Sport Express. 2006 թ․ մայիսի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  44. Kinkladze: The Perfect 10., p. 35-36.
  45. Kinkladze: The Perfect 10?, p. 35-36.
  46. «European Championship 1996 – Qualifiers – Georgia v Bulgaria». Scoreshelf. Վերցված է Սեպտեմբերի 20, 2010 (2010-09-20)-ին.
  47. «World Cup 1998 – Qualifiers – Georgia v Moldova». Scoreshelf. Վերցված է Սեպտեմբերի 20, 2010 (2010-09-20)-ին.
  48. «World Cup 2002 – Qualifiers – Georgia v Lithuania». Scoreshelf. Վերցված է Սեպտեմբերի 20, 2010 (2010-09-20)-ին.
  49. Bailey, Chris (2002 թ․ դեկտեմբերի 31). «The modern great – Georgi Kinkladze». Manchester Evening News. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  50. «Georgi Kinkladze». Sports Illustrated. CNN. 2001 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2008 թ․ հունվարի 26-ին.
  51. Blue Moon Rising, p. 158.
  52. Blue Moon Rising, p. 145.
  53. Ashdown, John (2003 թ․ ապրիլի 14). «Burley makes revival points». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 26-ին.
  54. «Փոխանցում արտասահմանից. Վրաստան». Sport Express. 2009 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  55. «Τεχνικός Διευθυντής ο Γκεόργκι Κινκλάντζε». anorthosis.com. 20/08/2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  56. «Գեորգի Կինկլաձե. «Ո՞տքդ ջարդեմ, թե՞ քիթդ» — հարցրեց Վինի Ջոնսը». Sport Express. 2012 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Կինկլաձե» հոդվածին։