Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ
գերմ.՝ Georg Christoph Lichtenberg
Ծնվել էհուլիսի 1, 1742(1742-07-01)[1][2][3][…]
Ober-Ramstadt, Դարմշտադտ Դիբուրգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էփետրվարի 24, 1799(1799-02-24)[1][2][3][…] (56 տարեկան)
Գյոթինգեն, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
ԳերեզմանԳյոթինգեն
Քաղաքացիություն Landgraviate of Hesse-Darmstadt
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, գրող, մաթեմատիկոս, համալսարանի դասախոս, ֆրանսիացի բարոյախոս և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5][6]
Գիտական ղեկավարAbraham Gotthelf Kästner?[7]
Եղել է գիտական ղեկավարHeinrich Wilhelm Brandes?[8], Ալեքսանդր Հումբոլդտ[9], Մարտին Բարտելս[10], Bernhard Friedrich Thibaut?[11], Johann Tobias Mayer?[12] և Johann Nikolaus Müller?[13]
Հայտնի աշակերտներCarl Friedrich Kielmeyer?, George Byng?, Johann Georg Wilhelm von Raison? և Ալեքսանդր Հումբոլդտ[13]
Պարգևներ
Ամուսին(ներ)Margarethe Lichtenberg?
Երեխա(ներ)Christine Luise Friederike Lichtenberg?
ՀայրJohann Conrad Lichtenberg?
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Georg Christoph Lichtenberg Վիքիպահեստում

Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ (գերմ.՝ Georg Christoph Lichtenberg, հուլիսի 1, 1742(1742-07-01)[1][2][3][…], Ober-Ramstadt, Դարմշտադտ Դիբուրգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - փետրվարի 24, 1799(1799-02-24)[1][2][3][…], Գյոթինգեն, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]), գերմանացի գիտնական, փիլիսոփա և հրապարակախոս։ Ժամանակակից ընթերցողների շրջանում Լիխտենբերգն առավել հայտնի է հետմահու հրապարակված իր աֆորիզմներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենբերգը ծնվել է 1742 թվականի հուլիսի 1-ին Օբեր-Ռամշտադտում, գյուղական քահանայի ընտանիքում։ Մանուկ հասակում նրա մոտ ձևավորվել է կուզ, որը կանգնեցրել է նրա հասակի աճը և նրան ընդմիշտ դարձրել հիվանդոտ։ Եղել է ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Գյոթինգենում և արտասահմանյան պատվավոր անդամ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում։ Որպես գիտնական՝ Լիխտենբերգը հռչակվել է փորձարարական ֆիզիկայի[14] մասին դասախոսություններով, որոնք բացատրում էր հենց իր կատարելագործած սարքավորումների միջոցով կատարած փորձերով, ինչպես նաև էլեկտրական ֆիգուրների բացահայտմամբ, որոնք կոչվել են իր անունով (Լիխտենբերգի ֆիգուրներ)[15]։ Նրան են պատկանում էլեկտրականության տարբեր ձևերի համար «+» և «−» (դրական և բացասական լարումներ) նշանների ներմուծումը։ Սրանում է Լիխտենբերգի՝ որպես ֆիզիկոսի պատմական նշանակությունը։ Նրանից առաջ էլեկտրականությունն ունեցել է ուրիշ նշանակում՝ «ապակե» և «գուտապերչյան», «սաթե» և «բրդյա» և այլն, ինչը խառնաշփոթի տեղիք էր տալիս։

Որպես քննադատ և հրապարակախոս՝ Լիխտենբերգը մոտեցել է Լեսսինգին իր փիլիսոփայական հայացքների ընդլայնությամբ և անկախ ու նուրբ քննադատական դատողությամբ։ Իր «Հոգարթի բացատրությունները» և բանավիճային հոդվածներն ու նշումները, որոնցում նա հեգնանքով քննադատել է սենտիմենտալ երևակայամոլությունը, ամեն տեսակի միստիցիզմը և «փոթորկի ու գրոհի» դարաշրջանի շառլատանությունը, ինչպես նաև մի ամբողջ շարք հետաքրքրաշարժ և հումորային փոքրիկ հոդվածները Լիխտենբերգին բնութագրում են որպես առաջնակարգ հումորիստի և երգիծաբանի, գերմանացի Սվիֆթի։

Լիխտենբերգի լավագույն երգիծական հոդվածները՝ «Timorus» և «Fragment von Schwänzen», Լաֆատերի ներբողական և չափազանցական ոճի ծաղրերգություններ են, «դիմագիտության մասին ընդդեմ դիմագետների» հոդվածն ուղղված է նույն Լաֆատերի «Դիմագիտության» դեմ։ Լիխտենբերգը հաճախ է ծաղրի առարկա դարձրել գրական լեզվի աղավաղումն և երևակայական «հանճարների» ստեղծագործությունները, օրինակ՝ «Vorschlag zu einem Orbis pictus», «Երկրի ամենաողորմած ուղերձը Լուսնին», «Մխիթարություն անհաջողակների, որոնք էությամբ յուրօրինակ հանճարներ են» աշխատանքներում։ Անգլիայից, ուր նա մեկնել է երկու անգամ, Լիխտենբերգը գրել է մի շարք հետաքրքիր նամակներ։ Ոչ պակաս հետաքրքիր և գրավիչ է նրա անձնական բնութագիրը, որ կատարվել իր իսկ կողմից մահվանից քիչ առաջ։ «Հոգարթի փորագրույթյունների մանրամասն բացատրական տեքստում» (1791—1799) Լիխտենբերգի հումորը հասել է Հոգարթին արժանի բարձունքի։

Սկսած երիտասարդ տարիներից և մինչև կյանքի վերջը Լիխտենբերգն ունեցել է գրառումների գրքույկներ, որոնց էլ առաջին հերթին պարտական է իր հետմահու գրական փառքի համար։

Կանտն արդեն իր կյանքի վերջին տարիներին չափազանց բարձր էր գնահատում Լիխտենբերգին, և նրա «Աֆորիզմների» անձնական օրինակը եղել է բառացիորեն նախշված նշումներով` կատարված հերթականորեն մեկ կարմիր, մեկ սև թանաքով։ Շոպենհաուերը Լիխտենբերգին համարում էր մտածող` այդ բառի բուն իմաստով, մտածող իր համար, ոչ թե հանրության պահանջով։ Նիցշեն, «Աֆորիզմները» Էքերմանի «Զրույցներ Գյոթեի հետ»-ի հետ տեղադրել է «գերմանական պոեզիայի գանձարանի» սրտում։ 1878 թվականին Վագները խոստովանել է, որ նրանցում տեսնում է իր թեորիաների կանխագուշակում...

Բրետոն[16]

«Lichtenberg’s Vermischte Schriften» լույս է տեսել Գյոթինգենում 1800-1805 թվականներին։ Ստեղծագործությունների ավելի ամբողջական ժողովածուն «Ausführliche Erklärungen der Hogarthschen Kupferstiche»-ի հետ միասին հրատարակվել է Լիխտենբերգի որդիների կողմից 1844-1853 թվականներին։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենբերգը հեղինակ է թղթի փոքր ձևաչափերը ըստ երկարության և լայնության մեծերի հետ համապատասխանեցման ունիվերսալ եղանակի քառակուսի արմատի միջոցով։ Այդ գաղափարն ընկած է թղթի ձևաչափերի ISO 216 միջազգային մետրական ստանդարտի հիմքում, որն ընդունված է ամբողջ աշխարհում, բացառությամբ Կանադայի և ԱՄՆ-ի։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լիխտենբերգի անունով է կոչել խառնարան Լուսնի տեսանելի կողմի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Лихтенберг Георг Кристоф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. 13,0 13,1 Mathematics Genealogy Project — 1997.
  14. Georg Christoph Lichtenberg. Physikvorlesung. Nach J.Chr. P. Erxlebens Anfangsgründen der Naturlehre. Aus den Erinnerungen von Gottlieb Gamauf, bearbeitet und mit einer Einleitung versehen von Fritz Krafft, marixverlag Wiesbaden 2007, ISBN 978-3-86539-098-1
  15. Olaf Skibbe (Heidelberg, Kirchhoff-Institut für Physik). Sechs Originalarbeiten von Georg Christoph Lichtenberg über die elektrischen Figuren(գերմ.), 2006
  16. Бретон А. Антология чёрного юмора / Сост., комментарии, вступ. статья С. Дубина. — М.: Carte Blanche, 1999. — С. 65. — 544 с. — ISBN 5-900504-26-3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grisebach: «Gedanken und Maximen aus Lichtenberg’s Schriften» (с биографией, Лейпциг, 1871).
  • Lauchert: «Lichtenberg’s schriftstell. Thätigkeit» (Гёттинген, 1893).
  • Meyer: «Jonathan Swift und Lichtenberg, zwei Satiriker des XVIII Jahrh.» (Б., 1866).
  • Wilbrandt (Штутгарт, 1893).
  • Brinitzer C. G. C. Lichtenberg. Die Geschichte eines gescheiten Mannes. Tübingen: R. Wunderlich Verlag, 1956. — 332 S.
  • Buechler, Ralph Wolfgang (1988). Science, Satire and Wit: The Essays of Georg Christoph Lichtenberg, University of Wisconsin-Madison.
  • Katritzky, Linde (1995). "Coleridge's Links with Leading Men of Science," Notes and Records of the Royal Society of London, Vol. 49, No. 2.
  • Mautner, Franz H. and Miller, Jr., Franklin (1952). "Remarks on G. C. Lichtenberg, Humanist-Scientist," Isis, Vol. 43, No. 3.
  • Milch, Werner J. (1942). "Georg Christoph Lichtenberg: On the Occasion of the Two Hundredth Anniversary of His Birth, 9 July 1942," The Modern Language Review, Vol. 37, No. 3.
  • Sanke, Jean M. (1999). Georg Christoph Lichtenberg: A Critical Bibliography of Research and Criticism, 1948-1996, Purdue University.
  • J. P. Stern (1959). Lichtenberg: A Doctrine of Scattered Occasions; Reconstructed from his Aphorisms and Reflections, Indiana University Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիխտենբերգ, Ընտրյալ աֆորիզմներ
  • Գեորգ Քրիստոֆ (1890–1907). «Լիխտենբերգ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Լիխտենբերգ Գեորգ Քրիստոֆ // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ» հոդվածին։