Գեյլ Ռասել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեյլ Ռասել
Ծնվել էսեպտեմբերի 21, 1924(1924-09-21)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 26, 1961(1961-08-26)[1] (36 տարեկան)
Մահվան վայրԲրենթվուդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանValhalla Memorial Park Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Գայ Մեդիսոն
Պարգևներ և մրցանակներ

Գեյլ Ռասել (անգլ.՝ Gail Russell; 1942 թվական սեպտեմբերի 21 Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - 1961 թվական օգոստոսի 26, Կալիֆոռնիա, ԱՄՆսեպտեմբերի 21, 1924(1924-09-21)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - օգոստոսի 26, 1961(1961-08-26)[1], Բրենթվուդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստաընկերության ամերիկյան դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթի Գեյլ Ռասելը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 21-ին Չիկագոյում (Իլինոյս, ԱՄՆ) Ջորջ Ռասելի և Գլեդիս Ռասելի ընտանիքում, իսկ հետո տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆոռնիա նահանգ), երբ դեռահաս էր։ Ռասելի արտասովոր գեղեցկությունը 1942 թվականին նկատել է Paramount Pictures ընկերությունը։ Չնայած Ռասելը ամաչկոտ էր և դերասանական փորձ չուներ, Paramount-ը մեծ հույսեր էր կապում նրա հետ, և նրանք նրա համար վարձում են դերասանական վարպետության ուսուցիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյլի համար դեբյուտային էր 1943 թվականի «Հենրի Օլդրիխը գլամուրային է դառնում» ֆիլմը՝ Վիրջինիայի Լոուրիի դերով։ Կինոյում Ռասելի վերջին աշխատանքը դարձել է Ֆլոր Բրանկատոյի դերը «Անաղմուկ մարտահրավեր» ֆիլմում, որը լույս է տեսել նրա մահվանից 3 ամիս առաջ։ Ընդհանուր առմամբ նա խաղացել է 28 ֆիլմում և հեռուստասերիալում։ 1960 թվականի փետրվարի 8-ին կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանուհին արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1949-1954 թվականը Գեյլը ամուսնացած է եղել դերասան Գայ Մեդիսոնի հետ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

36-ամյա Գեյլը մահացել է 1961 թվականի օգոստոսի 26-ին իր տանը Կալիֆոռնիայում սրտամկանի ինֆարկտից. կյանքի վերջին 11 տարիների ընթացքում տառապել է ալկոհոլիզմով, ունեցել է լյարդի խնդիր[2][3]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1943 ֆ Հենրի Օլդրիխը դառնում է գլամուրային Henry Aldrich Gets Glamour Վիրջինյա Լոուրի
1944 ֆ Անկոչները The Uninvited Ստելլա Մերեդիտ
1947 ֆ Կալկաթա Calcutta Վիրջինյա մուր
1948 ֆ Գիշերը հազար աչք ունի Night Has a Thousand Eyes Ջին Քորթլենդ
1948 ֆ Լուսնի ծագումը Moonrise Հիլլի Ջոնսոն
1957 ֆ Պատռված զգեստ The Tattered Dress Քերոլ Մորրի
1961 ֆ Անձայն զանգ The Silent Call Ֆլոր Բրանկատո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Davis, Ronald L. Duke: The Life and Image of John Wayne. — University of Oklahoma Press[en], 2001. — С. 137. — ISBN 978-0-8061-3329-4
  3. Brettell, Andrew; King, Noel; Kennedy, Damien; Imwold, Denise Cut!: Hollywood Murders, Accidents, and Other Tragedies. — Barrons Educational Series, 2005. — С. 251. — ISBN 0-7641-5858-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյլ Ռասել» հոդվածին։