Գարեթ Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեթ Ֆիցջերալդ
 
Կուսակցություն՝ Ֆինե Գել
Կրթություն՝ Դուբլինի համալսարանական քոլեջ
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 9, 1926(1926-02-09)[1][2][3][…]
Ծննդավայր Ballsbridge, Dublin 4, Դուբլին, Իռլանդական ազատ պետություն
Վախճանի օր մայիսի 19, 2011(2011-05-19)[4][1][2][…] (85 տարեկան)
Վախճանի վայր Phibsborough, Դուբլին, Իռլանդիա
Թաղված Shanganagh Cemetery
Քաղաքացիություն  Իռլանդիա և  Իռլանդական ազատ պետություն
Հայր Desmond FitzGerald?
Մայր Mabel McConnell Fitzgerald?
Ամուսին Joan FitzGerald?
 
Պարգևներ
Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան

Գարեթ Մայքլ Ֆիցջերալդ (իռլանդերեն՝ Gearoid Micheal Mac Gearailt, անգլ.՝ Garret Michael FitzGerald, փետրվարի 9, 1926(1926-02-09)[1][2][3][…], Ballsbridge, Dublin 4, Դուբլին, Իռլանդական ազատ պետություն - մայիսի 19, 2011(2011-05-19)[4][1][2][…], Phibsborough, Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի պետական գործիչ, վարչապետ (1981-1982, 1982-1987), արտաքին գործերի նախարար (1973-1977)։ 1969-1992 թվականներին նա աշխատում էր որպես Teachta Dála։ 1965-1969 թվականներին նա աշխատում էր որպես արդյունաբերական ու առևտրային պանելի սենատոր[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է առաջին անկախ կառավարության արտաքին գործերի նախկին նախարար (1922-1927 թվականներին), Շին Ֆեյնի ակտիվիստ ու Իռլանդիայի անկախության համար պայքարող, Դեսմոնդ Ֆիցջերալդի ընտանիքում։ Ավարտել է ճիզվիտական Բելվերդի քոլեջը։ Իր ապագա բազմամյա քաղաքական ընդդիմախոս Չարլզ Հոգիի հետ միասին, ստացել է բարձրագույն տնտեսագիտական կրթություն, Դուբլինի համալսարանական քոլեջում։ 1946 թվականին նա ստացավ բակալավրի աստիճան։ Ուներ նաև իրավաբանական կրթություն ու փիլիսոփայության դոկտորի աստիճան։

1947-1958 թվականներին աշխատում էր Aer Lingus պետական ավիաընկերությունում, դառնալով տրանսպորտի ստրատեգիական տնտեսագիտական պլանավորման շրջանում ճանաչված փորձագետ[7]։ 1958-1973 թվականներին նա աշխատում էր Դուբլինի համալսարանական քոլեջում որպես գիտական աշխատակից, իսկ 1959 թվականից սկսեց նաև դասավանդել այնտեղ տնտեսագիտություն, հետագայում դառնալով պրոֆեսոր, իսկ 1969 թվականին՝ գիտությունների դոկտոր։

Դրա հետ մեկտեղ սկսեց զբաղվել լրագրողական գործունեությամբ․ եղել է թղթակից ու մի շարք բրիտանական ու իռլանդական թղթերի տեսաբան։ 1960-1969 թվականներին նա աշխատում էր որպես իռլանդական արդյունաբերության Ֆեդերացիայի տնտեսագիտական խորհրդատու։

Նրա քաղաքական կարիերան սկսվեց 1965 թվականին, երբ նա նշանակվեց Իռլանդիայի սենատի անդամ, որպես տնտեսագիտական ու առևտրային շրջանների ներկայացուցիչ։ 1969-1992 թվականների նա դարձավ Ֆինե Գէլ կուսակցության կողմից իռլանդական պառլամենտի ներկայացուցիչների պալատի պատգամավոր։ Նա նաև կուսակցության նախագահի տեղակալն ու դրա լիբերալ թևի ներկայացուցիչն էր։

  • 1973-1977 թվականներին՝ Քոսգրեյվի կառավարության մեջ Իռլանդիայի արտաքին գործերի նախարար (թեև նա հույս ուներ դառնալ ֆինանսների նախարար)[8]։ Այդ ժամանակ երկիրը դարձավ ԵՏՀ անդամ։ Նա նույնպես ակտիվորեն մասնակցում էր Լոմեյական կոնվենցիայի մշակմանը՝ համաձայնության, որը շրջանակներ էր դնում ԵՄ-ի ու ԱԿԽ երկրների (Աֆրիկայի, Կարիբյան ավազանի ու Խաղաղօվկիանոսյան շրջանի երկրներ) միջև քաղաքականության ու առևտրի մեջ։ 1975 թվականի առաջին կիսամյակում նա Եվրոմիության իռլանդական առաջին նախագահն էր։ Այդ ժամանակ նա հանդես եկավ Եվրոպական Միության ինտեգրացիոն մեխանիզմների ամրապնդման համար մի շարք լուծումների նախաձեռնորդ։ Այդ ժամանակ նաև լարվեցին կաթոլիկական եկեղեցու ու Վատիկանի հետ հարաբերությունները, որովհետև Ֆիցջերալդը ելույթ ունեցավ, ասելով, որ ամուսնալուծությունների, բեղմնականխումների վրա իրավունքների սահմանափակումները սխալ են[9]։
  • 1977-1981 թվականներին՝ պառլամենտական ընտրություններին Ֆինե Գէլի պարտությունից ու Քոսգրեյվի հրաժարականից հետո, Գարեթը ընտրվեց պառլամենտական ընդդիմադրության առաջնորդ։ Այդ տարիների ընթացքում նա կարողացավ զգալիորեն բարեփոխել կուսակցությունը։
  • 1981-1982 թվականներին նա դարձավ Իռլանդիայի վարչապետ ու գլխավորեց պառլամենտական փոքրամասնության կառավարությունը։ Առաջին խնդիրները, որոնց հետ նա բախվեց, դարձան իրադարձությունները, որոնք կախված էին Բելֆաստում քաղբանտարկյալների հետ։ Նրա կաբինետի տնտեսագիտական բաժնի հիմնական նպատակը դարձավ վճարային բալանսի դեֆիցիտի ու արտաքին պարտքի նվազեցումը։ Դրա համար առաջարկվեց բարձրացնել հարկերը ու նվազեցնել պետծախսերը, ինչն իր հերթին բախվեց արհմիության հակաազդեցության հետ։ Վերջին կետ դարձան մանկական կոշիկի վրա ԱԱՀ-ի ներմուծման առումով վիճաբանությունները։ Պառլամենտում մեծամասնություն չունենալով, Ֆիցջերալդն առաջարկեց, որ նախագահն արձակի պառլամենտը, սակայն հոգնած ընտրողները քվեարկեցին ընդդիմադրության օգտին։ Այնուամենայնիվ, 1982 թվականի փետրվարին նախաժամկետ ընտրություններին, Չարլզ Հոգի գլխավորությամբ, Ֆիաննա Ֆայլ կուսակցության հաղթանակը դարձավ նոր կաբինետի տնտեսագիտական ծրագրերի տապալման պատճառ։ 1982 թվականի դեկտեմբերին, նոր ընտրություններից հետո, Ֆիցջերալդը նորից ձևավորեց կոալիցիոն կառավարություն Ֆինե Գէլի ու լեյբորիստական կուսակցության հիմքի վրա։
  • 1982-1987 թվականներին նա նորից ընտրվեց Իռլանդիայի վարչապետ։ Այս անգամ նա կարողացավ զգալիորեն կրճատել պետական ծախսերը, ձեռնարկել մի շարք միջոցներ ձեռնարկատիրությանն օգնելու ու օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակներով։ Ինչի արդյունքում նա կարողացավ հասնել դրան, որ արդյունաբերական արտադրությունը, արտահանումը սկսեցին աճել, վճարային բալանսի դեֆիցիտը նվազեց։ Նաև ընդունվեցին մի շարք օրենքներ իռլանդական օրենսդրության լիբերազացման համար, հիմնականում բեղմնականխումների, ամուսնալուծությունների ու կոնտրացեպցիայի շրջաններում։ 1985 թվականի նոյեմբերում նա ստորագրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի հետ անգլո-իռլանդական պայմանագիր, որը մի կողմից ճանաչեց Իռլանդիայի որոշակի իրավունքները Հյուսիսային Իռլանդիայով կառավելու համար, իսկ մյուս կողմից հաստատեց, որ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության կազմի մեջ է։ Այդ փաստաթուղթը համարվում է 1988 թվականի Բելֆաստական համաձայնության նախակարապետ, ինչը ելակետ դարձավ Հյուսիսային Իռլանդիայի տարաձայնությունների կարգավորման համար։ Իր գործունեության համար այդ հարցում Գարեթը 2003 թվականին ընտրվեց որպես Օլստերի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտոր։

Սակայն 1980 թվականների կեսերին, Ֆիցջերալդի կաբինետի գործուղությունները հյուսիս-իռլանդական հարցով հավանություն չստացան ընտրողների կողմից, ու 1987 թվականին Ֆինե Գէլ կուսակցությունը պարտություն կրեց պառլամենտական ընտրություններին, ինչից հետո նա թողեց դրա առաջնորդի պաշտոնը։

1992 թվականի պառլամենտական ընտրություններից հետո հայտարարեց քաղաքականությունը թողնելու մասին։ 1997 թվականից զբաղեցնում էր Իռլանդական ազգային համալսարանի կանցլերի պաշտոնը։ 2005 թվականին ընտրվեց եվրոպական գործերով զբաղվող Համալսարանի նախագահ (Institute of European Affairs

Գարեթն Իռլանդիայի տնտեսության ու պատմության մասին մի շարք գրքերի ու All in a Life ինքնակենսագրության հեղինակ է։

Գարեթ Ֆիցջերալդը վախճանվեց 2011 թվականի մայիսի 19-ին Դուբլինի Մատեր հիվանդանոցում ու թաղվեց Շանգանի գերեզմանոցում[10]։

Դուբլինյան օդանավակայանի երկրորդ տերմինալը կրում է նրա անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Former Irish prime minister Garret FitzGerald dies // BBC News Online — 2011.
  5. Alan S. Cowell (2011 թ․ մայիսի 19). «Garret FitzGerald, Ex-Irish Premier, Dies at 85». The New York Times.
  6. «Dr. Garret FitzGerald». Oireachtas Members Database. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  7. «Garret FitzGerald». The Economist. 2011 թ․ մայիսի 26.
  8. http://www.independent.ie/irish-news/dr-garret-fitzgerald-dies-in-a-dublin-hospital-aged-85-26734185.html Dr Garret FitzGerald dies in a Dublin hospital aged 85
  9. Moody, Theodore William; Francis X. Martin; Francis John Byrne; Art Cosgrove (2005). A New History of Ireland, Vol. 7: Ireland, 1921–84. Clarendon Press.
  10. http://www.telegraph.co.uk/news/obituaries/politics-obituaries/8523880/Garret-Fitzgerald.html Garret Fitzgerald

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]