Գառնիկ Չուխաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնիկ Չուխաջյան
Ծնվել էփետրվարի 28, 1935(1935-02-28)[1]
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 28, 2021(2021-02-28)[1] (86 տարեկան)
Բնակության վայր(եր)Մոսկվա
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գործունեության ոլորտօրգանական քիմիա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1957)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1979)

Գառնիկ Ալեքսանի Չուխաջյան (փետրվարի 28, 1935(1935-02-28)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2021(2021-02-28)[1]), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1979), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990 թվականից)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1964-1982 թվականներին եղել է Պոլիմերների համամիութենական ԳՀ և նախագծային ինստիտուտի մոնոմերների քիմիայի լաբորատորիայի, 1982-1993 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ 1994 թվականից ապրում է Մոսկվայում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են համասեռ և միջֆազային կատալիզի պայմաններում չհագեցած միացությունների ստացման ու փոխակերպման ռեակցիաներին։ Մշակել և բժշկության մեջ ներդրել է երկշերտ, ինքնակպչող կենսահամատեղելի թաղանթներ, սպունգներ, սոսինձներ, հակաայրվածքային քսուքներ և այլ միջոցներ[3]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.sci.am/membersview.php?id=116&langid=2
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.