Գան Հագլունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գան Հագլունդ
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1932(1932-03-02)
ԾննդավայրÖrnsköldsvik, Վեսթերնորլանդ, Շվեդիա
Մահացել էօգոստոսի 19, 2011(2011-08-19)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՎիսբյու, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունլրագրող, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
 Gun Hägglund Վիքիպահեստում

Կարին Գանվոր Սյոբլոմ Հագլունդ (շվեդ.՝ Karin Gunvor Sjöblom Hägglund, առավել հայտնի է որպես Գան Հագլունդ շվեդ.՝ Gun Hägglund, մարտի 2, 1932(1932-03-02), Örnsköldsvik, Վեսթերնորլանդ, Շվեդիա - օգոստոսի 19, 2011(2011-08-19)[1], Վիսբյու, Շվեդիա), շվեդ հեռուստահաղորդավար և թարգմանիչ։ Շվեդիայում լուրերի առաջին կին հաղորդավարն է[2], ով 1958 թվականին շվեդական ազգային հեռուստատեսությամբ վարել է Aktuellt լուրերի երեկոյան թողարկումը[3]։ Հագլունդին երբեմն վերագրում են աշխարհում լուրերի առաջին կին հաղորդավարի տիտղոսը[4][5][6], սակայն այս պնդումը ճիշտ չէ, քանի որ բրիտանական ITN հեռուստաընկերության Midday լրատվականում 1955 թվականին լուրերի թողարկման հաղորդավարն է եղել Բարբարա Մանդելը[7], իսկ 1957 թվականին՝ BBC-ի տարածաշրջանային լրատվական թողարկումում աշխատել է Արմին Սանդֆորդը։

Գան Հագլունդն իր կարիերան սկսել է 1955 թվականին՝ Շվեդական ռադիոյում, որտեղ աշխատել է արտասահմանյան լրատվական թողարկումում որպես քարտուղար և ծրագրի հաղորդավար։ 1958 թվականին նա տեղափոխվել է Շվեդիայի ազգային հեռուստաընկերություն՝ դառնալով Շվեդիայի առաջին կին հաղորդավարը Aktuellt լուրերի թողարկումում, որը հաճախ վարել է լուրերի սկսնակ հաղորդավար Օլլե Բյորկլունդի հետ։ Բացի այդ, Հագլունդը եղել է արտասահմանյան ֆիլմերի և հեռուստասերիալների թարգմանիչ։ 1966 թվականին տված հարցազրույցում նա նկարագրում է ֆիլմերի և հեռուստածրագրերի երկխոսության թարգմանության տեքստերի տարբերակների՝ էկրանի ներքևի մասում երևացող կարճ ենթագրերի թարգմանության բավականին բարդ գործընթացի մասին[8]։

Լայն հանրության համար Հագլունդն ամենայն հավանականությամբ հայտնի է շվեդական հեռուստատեսության ժամանցային ծրագրերից և ամենօրյա ցուցադրություններին մասնակցելու համար, ինչպիսիք են Halvsju («Ժամը 6:30»), Razzel, Träna med TV («Մարզում հեռուստացույցով»), and Café Sundsvall. : Հագլունդն ամուսնացած է եղել լուրերի խմբագիր Կառլ-Աքսել Սյոբլոմի (հայտնի է որպես KAS) հետ, որի հետ միասին նա հյուրընկալել էր Շվեդիայի պատմության մեջ ամենատարածված հեռուստատեսային շոուներից մեկը՝ Halvsju: Նրանք ամուսնացած են մնացել մինչև 1982 թվականին Կառլ-Աքսել Սյոբլոմի մահը[9]։

30 տարի շարունակ՝ մինչև 1997 թվականը, Հագլունդը սերտորեն ներգրավված է եղել Svenska Cykelfrämjandet-ում (Հեծանվավազքի առաջխաղացման ազգային ասոցիացիա), նախ որպես գլխավոր քարտուղար, այնուհետև՝ գործադիր նախագահ։ Այդ շրջանում նա հրապարակել է մի շարք գրքեր հեծանվավազքի մասին։ 1986 թվականին Հագլունդը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից տեղափոխվել է Գոտլանդիայի բալթյան կղզի։ Մահացել է Վիսբիում, 2011 թվականին, կարճատև հիվանդությունից հետո[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.dn.se/kultur-noje/tv-profilen-gun-hagglund-ar-dod
  2. Världens första kvinnliga nyhetsuppläsare död Արխիվացված 2011-09-20 Wayback Machine, Expressen, 23 August 2011.
  3. TV-profilen Gun Hägglund är död, Dagens Nyheter, 23 August 2011.
  4. Gun Hägglund : En folkkär tv-profil har avlidit, Svenska Dagbladet, 25 August 2011.
  5. Första kvinnliga nyhetsuppläsaren, Norrköpings Tidningar 23 August 2011.
  6. TV-profilen Gun Hägglund är död Արխիվացված 2011-10-01 Wayback Machine, Smålands-Posten, 23 August 2011.
  7. Obituary: Barbara Mandell Արխիվացված 2020-11-27 Wayback Machine, The Independent, 5 September 1998.
  8. Filmöversättare Արխիվացված 2012-03-26 Wayback Machine Interview with Gun Sjöblom, in Hänt i veckan, 21 January 1963.
  9. Gun Hägglund: Hon gillar livet Արխիվացված 2012-11-02 Wayback Machine, Helsingborgs Dagblad 26 February 2007.
  10. Första kvinnliga nyhetsuppläsaren, Norrköpings Tidningar, 23 August 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գան Հագլունդ» հոդվածին։