Գայ Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայ Ֆոքս
անգլ.՝ Guy Fawkes[1]
Դիմանկար
դավադիր
Ծնվել է1570 ապրիլի 13
ԾննդավայրՅորք
Մահացել էհունվարի 31, 1606(1606-01-31) (տարիքը 35)
Մահվան վայրՎեստմինստեր, Անգլիայի թագավորություն[2]
Քաղաքացիություն Դոմինիկյան Հանրապետություն[1]
Կրոնկաթոլիկություն[3]
ԿրթությունSt Peter's School?
Մասնագիտությունռազմական գործիչ և զինվոր
Ծնողներհայր՝ Edward Fawkes?[4], մայր՝ Edith Jackson (Blake)?[4]
Զբաղեցրած պաշտոններalférez mayor?
 Guy Fawkes Վիքիպահեստում

Գայ Ֆոքս (անգլ.` Guy (Guido) Fawkes, կան նաև անվան այլ գրելաձևեր, 13 ապրիլի, 157031 հունվարի, 1606), անգլիական ազնվական, կաթոլիկ, ծնվել է Յորքում։ 1605 թվականի անգլիական և շոտլանդական թագավոր Ջեյմս I-ի դեմ կազմակերպված Վառոդային դավադրության ամենահայտնի անդամն է։ 2002 թվականի BBC-ի «100 մեծագույն բրիտանացիները» հարցման արդյունքում նա զբաղեցրել է 30-րդ տեղը։

Չնայած Գայ Ֆոքսը թագավորին սպանելու դավադրության նախաձեռնողն ու ղեկավարը չէր, բայց նրան էր հանձնարարված վառել դեպի լորդերի պալատի տակ դրված վառոդով լցված տակառը տանող պատրույգը։ Այնտեղ էլ նա ձերբակալվել է 1605 թվականի նոյեմբերի 5 -ի գիշերը։ Սրանով է բացատրում է այն փաստը, որ հենց նրա անունն է դարձել ամբողջ դավադրության խորհրդանիշը։

Թագավորի ուղղակի հրամանով նա ենթարկվում է խոշտանգումների, որի ժամանակ տալիս է իր մեղսակիցների անունները, որոնց շուտով նույնպես ձերբակալում են։ Հունվարի 27-ին Ֆոքսին և նրա մեղսակիցներին դատապարտում են տանջանքների ու կախաղանի։ Բայց հունվարի 31-ին Ֆոքսին հաջողվում է ցատկել և կոտրել վիզը, դրանով իսկ խուսափելով ցավալի տանջանքներից։

Գայ Ֆոքսի դիմակը, որը օգտագործվում է «V for Vendetta» ֆիլմում, դարձել է բողոքի շարժման խորհրդանիշ, մասնավորապես, «Գրավիր Ուոլ սթրիթը» ակցիայում։ Դիմակի դիզայնը 1982 թվականին մշակել է Դավիթ Լլոյդը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Photo
Ֆոքսը կնքվել է Սբ․ Միշել լը Բելֆրեյի եկեղեցում

Գայ Ֆոքսը ծնվել է 1570 թվականին Յորքի Սթոնգեյթ քաղաքում։ Նա իրավաբան և Յորքի դատարանի փաստաբան Էդվարդ Ֆոուքսի և Էդիթի երկրորդ երեխան էր։ Գայի ծնողները, ինչպես նաև նրա հայրական տատն ու պապը, կանոնավոր կերպով հաճախում էին եկեղեցի։ Տատի՝ Էլլեն Հարինգթոնի հայրը նշանավոր վաճառական էր եղել և 1536 թվականին Յորքի քաղաքապետը (օբերբուրգեմիստերը)[5]։ Գայի մոր ընտանիքը բողոքական կաթոլիկներ էին, իսկ նրա զարմիկը՝ Ռիչարդ Քոուլինգը դարձավ ճիզվիտ քահանա։ «Գայ» անունը տարածված չէր Անգլիայում, սակայն գուցե տարածված էր Յորքում՝ նկատի առնելով, որ այդ անունն էր կրում նշանավոր դատավոր սըր Գայ Ֆեյրֆաքսը։

Գայի ծննդյան օրը հայտնի չէ։ Նա մկրտվել է ապրիլի 16-ին Սուրբ Միքայել Բելֆրեի եկեղեցում։ Նկատի ունենալով, որ երեխային սովորաբար կնքում էին ծնվելուց երեք օր հետո, Գայը հավանաբար ծնվել է մոտավորապես ապրիլի 13-ին։ 1568 թվականին մայրը՝ Էդիթը Աննա անունով դուստր ունեցավ, բայց երեխան նույն տարվա նոյեմբերին 7 շաբաթական մահացավ։ Դրանից հետո մայրը ևս երկու երեխա է ունեցել՝ Աննան (ծնվել է 1572 թ.) և Էլիզաբեթը (ծնվել է 1575 թ.)։ Երկուսն էլ ամուսնացան, մեկը 1599 թվականին և մյուսը 1594 թվականին։

Հայրը մահացավ 1579 թվականին, երբ Գայը դեռ 8 տարեկան էր։ Մի քանի տարի անց մայրն ամուսնացավ կաթոլիկ Դիոնիս Բեյնբրիջի հետ՝ Շոտլանդիայի Հարգեյթ քաղաքից։ Գայի հոր՝ Ֆոուքսի կաթոլիկ դառնալու հանգամանքը թերևս պայմանավորված է Բեյնբրիջների ընտանիքի ռեկուզիստային տրամադրությունների և շոտլանդական Փենսի և Փալեյն կաթոլիկ ընտանիքների ազդեցությամբ, ինչպես նաև՝ Յորքի Սբ. Պողոս դպրոցում ուսանելու հետ։ Դպրոցի ղեկավարը 20 տարի անցկացրել է բանտում՝ բողոքական հայացքների համար, իսկ տնօրեն՝ Ջոն Փալեյնը Յորքշր բողոքական Բլուբերհաուս Փալեյն նշանավոր ընտանիքից էր։ Գրող Քեթրին Փալեյնը իր՝ Փալեյնները Յորքշրից 1915 թվականի աշխատությունում, ֆոքսի կաթոլիկ կրթություն ունենալը, հիմնավորում է նրա՝ Հարինգտոն ազգականներ ունենալու փաստով. վերջիններս հայտնի էին ծպտյալ քահանաներով, որոնցից մեկը 1592-1593 թվականներին Ֆոքսին ուղեկցեց Ֆլենդերս։ Ֆոքսի երիտասարդ ուսանողներն էին՝ Ջոն Ուայթը, իր եղբայր Քրիստոֆերը (երկուսն էլ ֆոքսի հետ ընդգրկված էին Գանփաուդերյան բանակցություններում) Օսվալդ Թեսիմոնդը և, քահանա դարձած, Ռոբերտ Միդլթոնը(վերջինս մահապատժի ենթարկվեց 1601 թվականին)։ [6]

Դպրոցն ավարտելով՝ Ֆոքսը ծառայության է անցնում առաջին Վիսքաունթ Մոնթեգյուի՝ Էնթընի Բրաունի մոտ։ Վիսքաունթը հակակրանք էր տածում Ֆոքսի նկատմամբ, և կարճ ժամանակ հետո հեռացնում է նրան ծառայությունից։ Հետագայում նրան ծառայության է վերցնում երկրորդ Վիսքաունթ Մոնթեգյուն՝ Էնթընի-Մարիա Բրաունը, ով հաջորդեց իր պապին՝ 18 տարեկանում։[7] Միայն մեկ աղբյուր է վկայում Ֆոքսի ամուսնացած լինելու և որդի ունենալու մասին՝ չնայած ժամանակակից որևէ հավաստի տվյալ դա չի հաստատում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Northcote Parkinson, 1976, pp. 91–92.
  • Fraser, 2005, pp. 283.
  • John S. Forrester (11 February 2008), «Dozens of masked protesters blast Scientology church. Web-based foes guard IDs, assert risk of retribution», The Boston Globe