Jump to content

Գագիկ Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Ասլանյան
Ծնվել էփետրվարի 25, 1954(1954-02-25) (70 տարեկան)
ԾննդավայրԹալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1977)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՕրինաց երկիր

Գագիկ Սերգեյի Ասլանյան (փետրվարի 25, 1954(1954-02-25), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ (1999-2003)։

  • 1977 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ։
  • 1979 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտամաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտել է 1985 թվականին։ Տնտեսագիտության թեկնածու։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1977-1979 թվականներին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ, ապա կրտսեր գիտաշխատող։
  • 1985-1990 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող, ապա գիտաշխատող։
  • 1987-1991 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի դասախոս։
  • 1990 թվականին՝ Երևանի «Պլաստիկ» արտադրական միավորման գլխավոր տնտեսագետ։
  • 1993-1999 թվականներին՝ «Պլաստիկ» ԲԲԸ-ի տնօրենի տեղակալ-գլխավոր տնտեսագետ։
  • 2006 թվականից - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստետնտ, Ուսումնական գործընթացի տեղեկատվական ծառայության պետ, կառավարման ամբիոնի դոցենտ։
  • 2006 թվականից - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասիստենտ, տնտեսագիտական ֆակուլտետի դոցենտ։

Քաղաքական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ Նառա, Լուսինե և Սերգեյ։ Երեք երեխաներն էլ ավարտել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գ. ԱՍԼԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  2. «Գ. ԱՍԼԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Գ. ԱՍԼԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության քարտուղար
Գագիկ Ասլանյան

17 հունիսի 1999 թ. - 2 նոյեմբերի 1999 թ.
Հաջորդող
Գագիկ Ոսկանյան
Նախորդող
Ռուբեն Միրոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Գագիկ Ասլանյան

2 նոյեմբերի 1999 թ. - 12 հունիսի 2003 թ.
Հաջորդող
Վահան Հովհաննեսյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության վարչության նախագահ
Գագիկ Ասլանյան

2001-2003 թթ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է կուսակցության լուծարման կապակցությամբ