Գաբրիելե Դ'Աննունցիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիելե Դ'Աննունցիո
իտալ.՝ Gabriele D’Annunzio
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1863(1863-03-12)[1][2][3][…]
ԾննդավայրՊեսկարա, Իտալիայի թագավորություն[4]
Մահացել էմարտի 1, 1938(1938-03-01)[5][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրԳարդոնե Ռիվիերա, Իտալիա[4]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան և Convitto Nazionale Cicognini?
ԵրկերՀաճույքը, Le vergini delle rocce?, Francesca da Rimini?, The Intruder? և The Dream of a Spring Morning?
Մասնագիտությունդրամատուրգ, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, բանաստեղծ, լրագրող, գրող, ակնարկագիր, սցենարիստ, օդաչու և լիբրետիստ
ԱմուսինMaria Hardouin?
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ
ԿուսակցությունՊատմական աջեր, Historical Far Left? և Italian Nationalist Association?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[6] և Ակադեմիա դելա Կրուսկա
ԵրեխաներMario D'Annunzio?, Gabriellino D'Annunzio?, Ugo Veniero D'Annunzio?, Renata D'Annunzio? և Gabriele Cruillas?
Ստորագրություն
Изображение автографа
 Gabriele D'Annunzio Վիքիպահեստում

Գաբրիելե Դ'Աննունցիո, կոմս (իտալ.՝ Gabriele D'Annunzio, ի ծնե՝ Գաեթանո Ռապանիետո-Դ'Աննունցիո (իտալ.՝ Gaetano Rapagnetto d'Annunzio)[7], մարտի 12, 1863(1863-03-12)[1][2][3][…], Պեսկարա, Իտալիայի թագավորություն[4] - մարտի 1, 1938(1938-03-01)[5][2][3][…], Գարդոնե Ռիվիերա, Իտալիա[4]), իտալացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ռազմական և քաղաքական գործիչ։

Եղել է Բելգիայում գտնվող Ֆրանսիական լեզվի և գրականության թագավորական ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաետանո Ռապանիետո-դ'Աննունցիոն ծնվել է 1863 թվականի մարտի 12-ին Իտալիայի Աբրուցո նահանգի Պեսկարա քաղաքում։ 11 տարեկանում ընդունվել է Չիկոնինիի արտոնյալ քոլեջ։ Վաղ հասակում իր մոտ հայտնաբերել է բանաստեղծական տաղանդ։ Դպրոցական տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, որի տպաքանակը բաժանել է դասընկերներին և մանկավարժներին։

Բայց ավելի ուշ իր վեպերում, բանաստեղծություններում և դրամայում Դ'Աննունցիոն արտացոլել է ոչ միայն ռոմանտիզմի, հերոսության և հայրենասիրության, այլև, հավասարապես, էպիկուրականության և էրոտիզմի ոգին։ Ուժեղ ազդեցություն է ունեցել ռուս ակմեիստների վրա։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբն առավել հայտնի և սիրված իտալացի գրող էր։

Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել Լուիզա Կազատիի (որը հայտնի է Իզաբելլա Ինգիրամիի կերպարով) և Էլեոնորա Դուզեի (որը նախատիպ է հանդիսացել Դ'Աննունցիոյի «Բոց» վեպում) հետ։ Գաբրիելե Դ'Աննունցիոյի «Երգեր անդրծովյան սխրանքների մասին» բանաստեղծությունների շարքը (1911 թվական) նվիրված է իտալա-թուրքական պատերազմին։ 1915-1918 թվականներին Դ'Աննունցիոն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին՝ սկզբում ավիացիոն կազմում, ապա վիրավորումից հետո հետևակում։ Ծառայության ընթացքում հասել է մինչև մայորի (ըստ այլ տվյալների՝ փոխգնդապետի) կոչման։ Պատերազմից հետո դարձել է ֆաշիստական կազմակերպությունների հետ կապված ազգայնական շարժման առաջնորդներից մեկը։ 1919 թվականից աջակցել է Մուսոլինիին։ 1919 թվականի սեպտեմբերի 12-ին գլխավորել է Խորվաթիայի Ռիեկա նավահանգստային քաղաքը գրաված ազգայնական արշավը։ Իտալացիները, ինչպես նաև հունգարացիները, այս նավահանգիստն անվանում են Fiume (Ֆիումե)։ Իրեն «commandante» տիտղոսը շնորհելով՝ Գաբրիելե Դ'Աննունցիոն դարձել է Ֆիումի հանրապետության փաստացի դիկտատոր՝ մնալով այդ պաշտոնում ընդհուպ մինչև 1920 թվականի դեկտեմբեր։ Կոմանդանտե Դ'Աննունցիոն նպատակ է ունեցել բազմազգ Ռիեկան դարձնել իտալական հող։ Ռիեկայի օկուպացիայի ընթացքում փորձարկվել են ֆաշիստական Իտալիայի քաղաքական ոճի բազմաթիվ տարրեր՝ զանգվածային երթեր սև վերնաշապիկներով, ռազմատենչ երգեր և այլն։ 1920 թվականի դեկտեմբերին Անտանտի վճռական պահանջով Իտալիայի կառավարությունը ստիպել է Դ'Աննունցիոյին և նրա ջոկատին լքել Ռիեկան։

Դ'Աննունցիոն ողջունել է իտալական ֆաշիզմի ռազմական գործողությունները, գովաբանել նրա գաղութային զավթումները («Պահում եմ քեզ, Աֆրիկա» հոդվածների ժողովածուներ, 1936 թվական) և փորձել է ստեղծել ֆաշիստների հետ մրցակցող քաղաքական ուժի սեփական կենտրոն։ Ֆաշիզմի ժամանակ՝ 1924 թվականին, նա ստացել է իշխանի կոչում, իսկ 1937 թվականին գլխավորել Գիտությունների թագավորական ակադեմիան։

Գրողը մահացել է 1938 թվականի մարտի 1-ին Լոմբարդիայի Գարդա լճի Վիտտորիալ կալվածքում ապոպլեքսիկ հարվածից։ Մուսոլինիի ռեժիմը նրա համար հանդիսավոր հուղարկավորություն է կազմակերպել։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ'Աննունցիոյի տունը Պեսկարայում

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռոզայի վեպեր» եռերգություն։
    • Il piacere («Հաճույք»), 1889, էկրանավորւմը Պ. Չարդինինի՝ 1915 թվականին),
    • Giovanni Episcopo («Ջովաննի Էպիսկոպո», 1891, էկրանավորւմ 1947),
    • L’innocente («Անմեղը», 1892, էկրանավորւմը Լուկինո Վիկոնտիի՝ 1976 թվականին),
  • Il trionfo della morte («Մահվան հաղթանակ», 1894)։
  • Le vergini delle rocce («Ժայռերի կույսեր», 1895)։
  • Il fuoco («Բոց», 1900)։
  • Forse che sì forse che no («Գուցե այո, գուցե ոչ», 1910)։
  • La Leda senza cigno («Լեդան առանց կարապի», 1912)։

Ողբերգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La città morta («Մեռյալ քաղաք», 1899),
  • La Gioconda («Ջոկոնդա», 1899),
  • Francesca da Rimini («Ֆրանչեսկա դա Ռիմինի», 1902),
  • L’Etiopia in fiamme (1904),
  • La figlia di Jorio («Յորիոյի դուստր», 1904),
  • La fiaccola sotto il moggio («Ջահ», 1905),
  • La nave («Նավ», 1908),
  • Fedra («Ֆեդրա», 1909).

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Primo vere («Գարուն», 1879),
  • Canto novo («Նոր երգ», 1882),
  • Poema paradisiaco (1893),
  • Laudi del cielo, del mare, della terra e degli eroi (1903-1912)՝
    • Maia (Canto Amebeo della Guerra),
    • Elettra,
    • Alcyone,
    • Merope,
    • Asterope (La Canzone del Quarnaro):
  • Ode alla nazione serba (1914):

Ինքնակենսագրական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Notturno,
  • Le faville del maglio,
  • Le cento e cento e cento e cento pagine del Libro Segreto di Gabriele d’Annunzio tentato di morire o Libro Segreto:

Դ'Աննունցիոյի նամակագրությունը հրապարակվել է հետմահու։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gabriele D’Annunzio: Defiant Archangel by J.R. Woodhouse (2001, ISBN 0-19-818763-7)
  • Dannunzio: The Poet As Superman by Anthony Rhodes (ISBN 0-8392-1022-1)
  • Кормильцев Илья. Три жизни Габриеле Д’Аннунцио. // Иностранная литература. 1999, № 11.
  • Шварц Е. Габриэле Д’Аннунцио. Крылатый циклоп. — СПб.: Вита Нова, 2010. — С. 528. — ISBN 978-5-93898-291-8 — (Серия: Жизнеописания)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. http://www.arllfb.be/composition/successions.html
  7. «Gabriele D'Annunzio». IMDb. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gabriele d'Annunzio: The Collection of Poems in English by LiteraryJoint Press (2019, 0359928862)
  • Gabriele d'Annunzio: Poet, Seducer, and Preacher of War by Lucy Hughes-Hallett (2013, 0307263932)
  • Gabriele D'Annunzio: Defiant Archangel by J.R. Woodhouse (2001, 0-19-818763-7)
  • D'Annunzio: The First Duce by Michael A. Ledeen (0-7658-0742-4)
  • D'Annunzio: The Poet as Superman by Anthony Rhodes (0-8392-1022-1)
  • Gabriele D'Annunzio: The Dark Flame by Paolo Valesio (trans. by Marilyn Migiel, 0-300-04871-8)
  • D'Annunzio and the Great War by Alfredo Bonadeo (Fairleigh Dickinson University Press, 1995, 0-8386-3587-3)
  • Biographical Dictionary of the Extreme Right Since 1890 edited by Philip Rees (1991, 0-13-089301-3)
  • The Appeal of Fascism: A Study of Intellectuals and Fascism 1919–1945 by Alastair Hamilton (London, 1971, 0-218-51426-3)
  • D'Annunzio by Tom Antongini (William Heinemann, 1938) - the author was his private secretary
  • David Gilmour, "He Dared the Undarable" The New York Review of Books 6 March 2014, pp. 21–22.
  • Matteo Veronesi, Il critico come artista dall'estetismo agli ermetici. D'Annunzio, Croce, Serra, Luzi e altri, Bologna, Azeta Fastpress, 2006, 88-89982-05-5
  • Nicoletta Pireddu, Antropologi alla corte della bellezza. Decadenza ed economia simbolica nell'Europa fin de siècle, Verona, Fiorini, 2002, 88-87082-16-2
  • Nicoletta Pireddu, "Gabriele D'Annunzio: the art of squandering and the economy of sacrifice,” in _The Question of the Gift. Essays Across Disciplines_, ed. by Mark Osteen (London and New York: Routledge, 2002): 172–190.
  • Nicoletta Pireddu, “’Il divino pregio del dono’: Andrea Sperelli's economy of pleasures,” _Annali d’italianistica_, 15, 1997: 175–201.
  • Rudolph Altrocchi (1922). Gabriele D'Annunzio: Poet of Beauty and Decadence. Chicago Literary Club.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելե Դ'Աննունցիո» հոդվածին։