Բրենդոն Թիմոթի Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենդոն Թիմոթի Ջեքսոն
Ծնվել էմարտի 7, 1984(1984-03-07)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունWest Bloomfield High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, գրող, ռեփեր և երգերի հեղինակ

Բրենդոն Թիմոթի Ջեքսոն (անգլ.՝ Brandon Timothy Jackson, մարտի 7, 1984(1984-03-07)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկյան սթենդաբ ժանրի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, ավելի հայտնի է «Զինվորների անհաջողությունը», «Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը», «Ատամի փերին», «Վիճակախաղի տոմս»[2], «Մեծ մայրիկները։ Որդին հոր նման» և «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը» ֆիլմերում կատարած իր դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդոն Թիմոթի Ջեքսոնը ծնվել է Դետրոյթում 1984 թվականի մարտի 7-ին։ Ընտանիքի յոթ երեխաներից մեկն է։ Նրա մայրը՝ Բեվերլի Իվոնը, պաստոր է, իսկ հայրը՝ Բիշոպ Ուեյն Ջեքսոնը, Great Faith Ministries International-ի ավագ պաստոր, նաև Miracles Do Happen: The Power And Place Of Miracles As A Sign To The World գրքի հեղինակ[3][4]։ Նրա մորական պապը՝ Ռոյալ Տիտուս Բոեմանը, եղել է Հիսունականների քարոզիչ, ով Ինդիանա ամսագրում հանդես էր գալիս «Boy Wonder» անունով[5][6].:

Բրենդոն Թիմոթի Ջեքսոնն ավարտել է Ուեստ-Բլումֆիլդի անվան դպրոցը Մաչիգան նահանգում[7]։ Դրանից հետո նա տեղափոխվում է Լոս Անջելես և Laugh Factor ակումբի կատակերգություններում ելույթ ունենում որպես կոմիկ[8]։ Առաջին համեմատաբար նշանակալից դերը խաղացել է ռեժիսոր Բեն Սթիլերի «Զինվորների անհաջողությունը» ֆիլմում։ Նրա հերոսը Ալպա Չինո մականունով ռեփեր է։ Որոշ ժամանակ անց «Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը» ֆիլմում նա մարմնավորել է գլխավոր հերոսի լավագույն ընկերոջը, ինչպես նաև հայտնվել է մի քանի այլ ֆիլմերում։ 2011 թվականին թողարկվել է «Մեծ մայրիկները։ Որդին ինչպես հայրը» ֆիլմը, որտեղ Ջեքսոնը խաղում է հայտնի կոմիկ Մարտին Լոուրենսի հետ միասին։ Ֆիլմում նա մարմնավորում է Տրենտ Փիրսին՝ փոխարինելով Յաշա Վաշինգտոնին, ով կատարել էր այդ նույն դերը նախորդ ֆիլմերում։

Ֆիլմագրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2001 Nikita Blues Տայրոն
Ալի Club Goer տիտրերում նշված չէ
2002 Բոուլինգը Կոլումբիայի համար կամեո տիտրերում նշված չէ
8-րդ մղոն Chin Tiki Club Goer տիտրերում նշված չէ
2005 Ռոլլեր Ջունիոր
2006 Cuttin' da Mustard Ռոլո
2007 Super Sweet 16: The Movie Բրայն
Ամանոր El Rey MC
Մեծ Սթենը Դեշոն
2008 Զինվորների անհաջողությունը Ալպա Չինո
Days of Wrath Lil 1
Այն օրը, երբ Երկիրը կանգ առավ Թագեդ Տեչ
2009 Ֆորսաժ 4 BMW-ի վարորդը
Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը Գրոուվեր Ուինդերվուդ
Վիճակախաղի տոմս Բեննի
[Հանցագործների նկարները Tower
2010 Ատամի փերին Դյուկ
2011 Մեծ մայրիկները։ Որդին ինչպես հայրը Տրենտ Պիրս
Approaching Midnight Արտի
2012 Կայծակնահար Alan
2013 Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովը Գլոուվեր Ուինդերվուդ
2017 Էլոիզի հոգիները Դելլ Ռիչարդս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Siegel, Tatiana (2009 թ․ մարտի 2). «'Percy Jackson' finds lead actors». Variety. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
  3. Williams, Kam (2008 թ․ օգոստոսի 12). «Brandon T. Jackson "Tropic Thunder" Interview with Kam Williams». News Blaze. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. Williams, Kam (2008). «Brandon on Breakout Role in Tropic Thunder». AALBC.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. Cooper, Desiree (2006 թ․ նոյեմբերի 26). «Queen of the Castle: Living Large in Detroit». Detroit Free Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Elder Royal T. Bozeman Bio». Great Faith on Demand. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. Moran, K. Michelle (2008 թ․ հուլիսի 30). «Positive fMorecast». C & G Newspapers. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
  8. Roll Bounce: An Interview with Brandon T. Jackson blackfilm.com, сентябрь 2005 (проверено 25 сентября 2007)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենդոն Թիմոթի Ջեքսոն» հոդվածին։