Լուի Բրենդայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրենդայս Լուիից)
Բրենդեյս Լուի
Louis Dembitz Brandeis
Դիմանկար
մոտ 1916 թվականի լուսանկար
Ծնվել է1856 թվականի նոյեմբերի 13
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
Մահացել է1941 թվականի նոյեմբերի 5
Մահվան վայրՎաշինգտոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունՀարվարդի իրավունքի դպրոց և Louisville Male High School?
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
ԱմուսինAlice Goldmark Brandeis?
Զբաղեցրած պաշտոններAssociate Justice of the Supreme Court of the United States?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունPhi Beta Kappa
Երեխաներերկու դուստր
 Louis Brandeis Վիքիպահեստում

Լուի Բրենդայս (անգլ.՝ Louis Dembitz Brandeis, նոյեմբերի 13, 1856(1856-11-13)[1][2][3][…], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ - հոկտեմբերի 5, 1941(1941-10-05)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, ում անունով կոչվել է Բրանդայսի համալսարանը։ 1916-1939 թվականներին եղել է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
ԱՄՆ-ի փոստային նամականիշ
ԱՄՆ-ի փոստային ծրար

Ծնվել է 1856 թվականի նոյեմբերի 13-ին Կենտուկի նահանգում՝ Լուիսվիլեում, հրեական ընտանիքում։ Նրա ծնողները ներգաղթել էին Բոհեմից։

ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ ծնողները ստիպված են եղել ժամանակավորապես տեղափոխվել Ինդիանա։ Այնուհետև հայրը 1872 թվականին ընտանիքին տեղափոխեց Եվրոպա և ինքը վերադարձավ ԱՄՆ։

14 տարեկանում Լուին ավարտեց Louisville Male High School դպրոցը։ 1872 թվականից գտնվում էր Եվրոպայում և և սովորում դրեզդենի Annen-Realschule դպրոցում։ 1875 թվականին վերադառնալով ԱՄՆ սովորել է Հարվարդյան իրավաբանական դպրոցում, որն ավարտել է 20 տարեկանում և միացել Pow-Wow ակումբին։ Ինստիտուտն ավարտելուց հետո մեկ տարի մնաց Հարվարդում, որտեղ ուսումնասիրել է իրավունքը։ 1878 թվականին սկսել է աշխատել Սենթ Լուիս իրավաբանական ընկերությունում, որտեղ իրավաբանական ամսագրում հրապարակել է իր առաջին աշխատանքը։ Յոթ ամիս աշխատելուց հետո նա ընդունեց իր Հարվարդի դասընկեր Սամուել ՈՒարենի (անգլ.՝ Samuel Dennis Warren) առաջարկը` Բոստոնում իրավաբանական ընկերություն ստեղծելու համար։

Բրենդեյսը (կենտրոնում) սեփական գրասենյակում, 1916 թվական

Երկու տարի Գրեյի մոտ աշխատելով որպես դպիր Լուին շարունակել է իր գործունեությունը Ուարենի հետ իրենց սեփական իրավաբանական ընկերությունում, որը շատ հաջող էր։ Այդ ժամանակ արդարադատության գլխավոր ղեկավար Մելվիլ Ֆուլերը (անգլ.՝ Melville Fuller) խորհուրդ է տվել նրան համագործակցել Միացյալ Նահանգների արևելքում գտնվող լավագույն փաստաբաններից մեկի հետ։ Բրենդեյսի և Ուարենի ընկերությունը սկսեց իր գործունեությունը 1879 թվականին, այսօր գործում է Nutter McClennen & Fish անվամբ։ Շուտով Լուի Բրենդեյսը դարձավ առաջադեմ շարժման առաջատար, ով օրենքը դարձրեց որպես սոցիալական փոփոխոթյունների գործիք։ Անցկացրել է բազմաթիվ հաջողված գործեր, այդ թվում Pinchot-Ballinger-ի հետաքննությունը, որտեղ նա աջակցել է ԱՄՆ-ի բնապահպանական շարժմանը։ 1912 թվականին մասնակցել է նախագահական քարոզարշավին՝ աջակցելով թեկնածու Վուդրո Վիլսոնին, որը դարձավ նախագահ։

Մահացել է սրտի կաթվածից 1941 թվականի հոկտեմբերի 5-ին Վաշինգտոնում:Կնոջ մոխրի հետ միասին իր մոխիրը ևս թաղված է Լուիսվիլում[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին նշանադրվել է Ալիս Գորդմարկի հետ(անգլ.՝ Alice Goldmark)[5], ով Ջոզեֆ Գոլդմարկի դուստրն էր։ Նրանք ամուսնացան 1891 թվականի մարտի 23-ին Ալիսայի ծնողների տանը՝ Նյու Յորքում։ Այնուհետև նորապսակները տեղափոխվեցին իրենց սեփական համեստ տուն։ Ընտանիքում ծնվեցին երկու դուստրեր՝ Սյուզան (1893) և Էլիզաբեթ (1896)։

Ընտանիքն ապրում էր լայն պայմաններում։ Նրանք Մասսաչուսեթս նահանգում կառուցել են ամառանոց, որտեղ անցկացրել են բազմաթիվ հանգստյան օրեր։ Լուին և Ալիսը միշտ խուսափել են շքեղ ընդունելություններից և պաշտոնական երեկոներից, ճամփորդության ժամանակ շքեղ հյուրանոցներում չէին ապրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Բրենդայս» հոդվածին։