Բրանկո Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրանկո Շմիդտ
Ծնվել էսեպտեմբերի 21, 1957(1957-09-21) (66 տարեկան)
ԾննդավայրՕսիեկ, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Խորվաթիա և  ՀՍՖՀ
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0772851

Բրանկո Շմիդտ (խորվաթերեն՝ Branko Schmidt, սեպտեմբերի 21, 1957(1957-09-21), Օսիեկ, ՀՍՖՀ), խորվաթ կինոռեժիսոր, սցենարիստ։ Նրա «Բուսակեր մարդակերը» ֆիլմը ներկայացվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, սակայն չի ընդգրկվել վերջնական ցանկում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանկո Շմիդտը ծնվել է Օսիեկ քաղաքում։ 1981 թվականին ավարտել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը։ Առաջին լիամետրաժ խաղարկային «Սոկոլը նրան չի սիրում» (Ֆաբիան Շովագովիչի համանուն պիեսի էկրանավորումն է, ֆիլմի երաժշտության հեղինակն է Զորան Մուլիչը) ֆիլմը նկարահանել է 1988 թվականին։ Ֆիլմը Պուլայի կինոփառատոնում արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ Շմիդտը նկարահանում է և գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, որոնք հիմնականում վերաբերում են Հարավսլավիայի և Խորվաթիայի նորագույն պատմությանը։

Շմիդտի «Սեխի ճամփան» կինոնկարը (2006) Խորվաթիայում արժանացել է մի շարք մրցանակների, իսկ Մոնպելյեի կինոփառատոնում լավագույն երաժշտության համար արժանացել է «Ոսկե Անտիգոնե» գլխավոր մրցանակին։ Շմիդտի «Մետաստազներ» խաղարկային ֆիլմը (2009, Իվո Բալենովիչի վեպի կինոտարբերակն է) երեք «Ոսկե Արենա» մրցանակ է ստացել «լավագույն կինոնկար», «լավագույն դերասան» և «լավագույն դիմահարդարում» անվանակարգերում։ Նրա «Բալերի անունները» ֆիլմը 2016 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում[2][3] և արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին[4][5]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անունը Ֆիլմի բնօրինակ անունը
1988 Սոկոլը նրան չի սիրում Sokol ga nije volio
1991 Ջուկա Բեգովիչ Đuka Begović Đuka Begović
1994 Վուկովար. տան ճանապարհը Vukovar se vraća kući
1997 Ծննդյան տոնը Վիեննայում Božić u Beču
2000 Հին կաղնու բլյուզ Srce nije u modi
2001 Գիշերվա թագուհին Kraljica noći
2006 Սեխի ճամփան Put lubenica
2009 Մետաստազներ Metastaze
2012 Բուսակեր մարդակերը Ljudožder vegetarijanac
2015 Բալերի անունները Imena višnje

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'Ljudožder vegetarijanac' je hrvatski kandidat za Oscara». HAVC. 2012 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. ««Բալերի անունները» ֆիլմը Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Բրանկո Շմիդտի մասին Ոսկե ծիրան կինոփառատոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  4. «13-րդ «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ և մրցանակներ». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  5. «Ungiven wins at Golden Apricot Festival in Yerevan». Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]