Բրայան Թրեյսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Թրեյսի
անգլ.՝ Brian Tracy
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1944(1944-01-05) (80 տարեկան)
ԾննդավայրՇառլոտթաուն, Կանադա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱլբերտայի համալսարան
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, գրող և խորհրդական
Կայքbriantracy.com
Ստորագրություն
Изображение автографа
 Brian Tracy Վիքիպահեստում

Բրայան Թրեյսի (անգլ.՝ Brian Tracy, հունվարի 5, 1944(1944-01-05), Շառլոտթաուն, Կանադա[1], Վանկուվեր, Կանադա[2] ), կանադական ծագումով[3][4][5] ամերիկացի խոսնակ և հեղինակ, ով գրում է բիզնեսի, վաճառքի կառավարման, ինքնադրսևորման, առաջնորդության մասին գրքեր և աուդիոծրագրեր։ Ինքնազարգացման մասի ավելի քան 70 գրքերի հեղինակ, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայան Թրեյսին 1984 թվականին, Վանկուվերում իր ստեղծած Brian Tracy International ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենն է[7][8]։ Ընկերությունը խորհրդատվություն է տրամադրում առաջնորդության, վաճառքի, անձնական ինքնագնահատականի, նպատակի, ռազմավարության, ստեղծագործության և հաջողության հոգեբանության հարցերով[9][10]։

Ընկերության կենտրոնական գրասենյակը Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում է։

Նախքան իր ընկերություն ստեղծելը Բրայան Թրեյսին զբաղվել է վաճառքով և մարկետինգով։

Ներկա պահին Թրեյսին երեք ընկերությունների նախագահ է, որոնց գլխավոր գրասենյակը Սոլանա Բիչում է[11]։ Զբաղվում է կառավարական քոնսալթինգով, սովորեցնում է վաճառքի հմտություններ, ժամանակի կառավարում, անձնական զարգացում և առաջնորդություն։ Բրայան Թրեյսին դժվար կյանք է ունեցել։ Մեծացել է ոչ հարուստ ընտանիքում։ Չավարտելով դպրոցը, տեղավորվել է շոգենավի վրա աշխատանքի և ութ տարի ճանապարհորդել աշխարհով մեկ։ Մի քանի տարի որակավորում չպահանջող աշխատանքներ է կատարել։

Երիտասարդ տարիներից նրան միշտ հետաքրքրել է, թե ինչու հավասար հնարավորությունների տեր մարդկանցից ոմանք հաջողակ են դառնում, մյուսները՝ ոչ։ Փնտրելով այս հարցի պատասխանը, նա սկսել է մշակել իր «հաջողության համակարգը»։

Թողնելով բանվորի աշխատանքը, նա զբաղվել է վաճառքով։ Սովորել է առավել հաջողակ աշխատակիցների օրինակով։ Առաջին տարվա ավարտին դարձել է ավագ վաճառող։ Երկու տարի անց՝ 25 տարեկանում դարձել է փոխնախագահ և ղեկավարել 95 աշխատակցի։ Թևակոխելով 30 տարին, ընդունվել է կանադական Ալբերտայի համալսարան և ավարտելով ստացել գիտական աստիճան բիզնեսի և տնտեսագիտության ասպարեզում։

1981 թվականի ստեղծել է իր «հաջողության համակարգը», որը սկզբում կոչվել է «Ֆենիքսի սեմինար»։ 1985 թվականին «Ձեռքբերումների հոգեբանություն» վերնագրով հրատարակել է այդ սեմինարի փոփոխված տարբերակը կոմպակտ ձայներիզների վրա, որը շուտով դարձել է համաշխարհային բեսթսելլեր և թարգմանվել քսան լեզվով։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցավալին այն է, որ մարդիկ աղքատ են, որովհետև դեռ չեն որոշել լինել հարուստ։ Նրանք տառապում են ավելորդ քաշից և վատ ֆիզիկական վիճակից, որովհետև դեռ չեն որոշել լինել առողջ և սպորտային կազմվածքով։ Մարդիկ վատնում են իրենց ժամանակը, քանի դեռ չեն որոշել արդյունավետ ծախսել այն։
  • Ոչ ոք Ձեզանից լավը չէ։ Ոչ ոք Ձեզանից խելացի չէ։ Պարզապես նրանք ավելի շուտ են սկսել։
  • Փոխեք Ձեր մտքերը և կփոխեք Ձեր կյանքը։

Հատընտիր մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Psychology of Selling: Increase Your Sales Faster and Easier Than You Ever Thought Possible, 1988; ISBN 9780785288060
  • Maximum Achievement: Strategies and Skills that Will Unlock Your Hidden Powers to Succeed, 1993; ISBN 9780684803319
  • The 21 Success Secrets of Self-Made Millionaires: How to Achieve Financial Independence Faster and Easier Than You Ever Thought Possible, 2001; ISBN 9781583762059
  • Eat That Frog!: 21 Great Ways to Stop Procrastinating and Get More Done in Less Time, 2001; ISBN 9781583762028
  • Focal Point: A Proven System to Simplify Your Life, Double Your Productivity, and Achieve All Your Goals, 2001; ISBN 9780814471296
  • The Psychology of Achievement, 2002; ISBN 9780743526586
  • Change Your Thinking, Change Your Life: How to Unlock Your Full Potential for Success and Achievement, 2003; ISBN 9780471448587
  • Goals!: How to Get Everything You Want Faster Than You Ever Thought Possible, 2003; ISBN 9781576752357
  • TurboCoach: A Powerful System for Achieving Breakthrough Career Success, 2005; ISBN 9780814472484
  • The Miracle of Self-Discipline, 2010; ISBN 9781908364043
  • No Excuses!: The Power of Self-Discipline, 2010; ISBN 9781593155827
  • Earn What You're Really Worth: Maximize Your Income at Any Time in Any Market, 2012; ISBN 9781593156305

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Brian Tracy Quotes». BrainyQuote. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. «Brian Tracy». Speakers Associates. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. Patker, Kaye (2016 թ․ սեպտեմբերի 23). «Spending on hiring saves spending on firing». The Chronicle Herald. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Felix Mihai Badea (2016 թ․ հոկտեմբերի 6). «Brian Tracy, în România: "Liderii au o viziune clară despre unde». EVZ.ro (ռումիներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. Speaker, Shawn Doyle Professional; Author, Book; Executive; Coach, Life (2016 թ․ հունիսի 6). «The Power of Having a Mentor in Business». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. {{cite web}}: |last2= has generic name (օգնություն)
  6. Kangethe, Kennedy (2014 թ․ հունիսի 18). «Focus on what you're good at - Brian Tracy». Capital Business. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «Brian Tracy». LinkedIn. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «Brian Tracy International - Managing Director, Andrew Phillips». BeTheBoss.ca. 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. «Legendarul Brian Tracy revine în România». EVZ.ro (Romanian). 2016 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Cunoscutul orator și scriitor Brian Tracy vine la Cluj». Cluj-Napoca (Romanian). 2016 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Celebrated speaker Brian Tracy coming to Uganda». New Vision. 2015 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Բրայան Թրեյսի հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Թրեյսի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Թրեյսի» հոդվածին։