Բրազիլական սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրազիլական սարահարթ
Տեսակterritory?, Հրաբխային սարահարթ և բարձրավանդակ
Երկիր Բրազիլիա
Մակերես4 500 000 կմ²
Բարձրագույն գագաթԲանդեյրա
Բրազիլական սարահարթը Բրազիլիայի ֆիզիկական քարտեզի վրա

Բրազիլական սարահարթ, Բրազիլական բարձրավանդակ կամ Բրազիլական լեռնաշխարհ (պորտ.՝ Planalto Brasileiro), աշխարհագրական շրջան, որը գրավում է Բրազիլիայի արևելքի, հարավի և կենտրոնի մեծ մասը։ Սարահարթի մակերեսը շուրջ 5 միլիոն կմ² է։

Սարահարթը գտնվում է մերձհասարակածային և արևադարձային կլիմայական գոտիներում և միայն հարավ-արևելքում է անցնում մերձարևադարձային գոտի։

Բրազիլական սարահարթ

Գրեթե ամբողջ սարահարթում, բացառությամբ ծովափնյա և հարավային մասերի, հստակորեն տարբերվում են երկու շրջան՝ չոր ձմեռ և խոնավ ամառ։ Հունվարի և հուլիսի միջին ջերմաստիճանը բարձր է և միատեսակ գրեթե ամբողջ տարվա ընթացքում։

Ձմռանը Բրազիլական սարահարթի ներքին շրջաններն արևի կիզիչ ճառագայթներով ողողված հարթավայր են (կամպոս), որտեղ աճում են ծռմռված ծառերի մացառուտներ։ Միայն գետերի ափերին պատահում են բուսականության կանաչ շերտեր։ Կարմրագորշ հողերը թեև բերրի են, բայց ոռոգման կարիք ունեն։

Բրազիլական սարահարթի արևելքում առատ տեղումներ են լինում։ Այստեղ աճում են մերձհասարակածային և արևադարձային անտառներ։ Այդ շրջանի զգալի մասը զբաղեցված է սուրճի ծառի (Աֆրիկայից բերված), շաքարեղեգի, բանանների, նարինջի ծառերի պլանտացիաներով։

Սարահարթում հայտնաբերված են օգտակար հանածոներ՝ երկաթի, մանգանի, ալյումինի և ուրանի հանքաքարեր, ոսկու, ալմաստների վիթխարի պաշարներ։

Բրազիլական սարահարթի հարավ-արևելքում են գտնվում խոշորագույն քաղաքներ Սան Պաուլուն և Ռիո դե Ժանեյրոն [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 543