Բուտրինտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոիտրինտ
Butrint*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Բոիտրինտի հռոմեական թատրոն
Երկիր Ալբանիա Ալբանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և
Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1992  (16-րդ նստաշրջան)
Համար 570
Բուտրինտ (Ալբանիա)##
Բուտրինտ (Ալբանիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Բուտրինտ (ալբ․՝ Butrint կամ Butrinti, հուն․՝ Βουθρωτό, լատին․՝ Buthrotum, իտալ.՝ Butrinto), հնագիտական արգելոց-թանգարան Ալբանիայի հարավում, Սարանդայից ոչ հեռու, Հունաստանի հետ սահմանի մոտակայքում։ Գտնվում է համանուն լճի ափին, Հոնիական լճից երկու կիլոմետր հեռու, Կերկիրա կղզու դիմաց։ Մոտակայքում է տեղակայված Բոիտրինտ անունով ժամանակակից ալբանական գյուղ։

1992 թվականին հռոմեական և հունական քաղաքների պեղումնավայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[1]։ 1999 թվականին օբյեկտն ընդլայնվել է՝ ներառելով նաև միջնադարյան վենետիկյան ամրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ․թ․ա․ 6-րդ դարում բնակավայրը հիմնադրվել է հույների կողմից՝ որպես Կորնթոսի և Կերկիրայի գաղութներ։ Առավելապես հայտնի է որպես հունական Բուտրոտոն քաղաք։
  • Հունական կայսրության ժամանակ՝ Բուտրոտում քաղաք։
  • 551 թվականին ավերվել է վեստգոթերի կողմից։
  • Բյուզանդական Էպիր նահանգի կազմում։
  • 14-րդ դար՝ Վենետիկի հանրապետության տիրապետության տակ։
  • 15-րդ դար՝ թուրքական նվաճումից հետո քաղաքը վերջնականապես լքվել է։

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոիտրինտն մասամբ պեղվել է 1928-1935 թվականներին իտալացի գիտնական Լ․ Ուգոլինիի կողմից։ Հայտնաբերվել է մ․թ․ա․ 5-4-րդ դարի միջնաբերդ՝ դարպասների հետ (այդ թվում՝ առյուծի պատկերով դաջված դարպասները)։

Ստորին քաղաքում է գտնվում աստծո արձանով Ասկլեպիա սրբավայրը, մ․թ․ա․ 3-րդ դարի թատրոն՝ մարմարե արձաններով, բնակելի և հասարակական շենքերի մնացորդներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պեղումները շարունակվել են։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Centre, UNESCO World Heritage. «Butrint». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]