Բուլղարիայի գետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդա
Իսկիր
Վիտ

Բուլղարիայի գետեր, կազմում են համեմատաբար խիտ ցանց (բացառությամբ Դանուբի ցածրավայրի արևելյան հատվածքը), մեծամասնությունը ունի ոչ մեծ երկարություն և լեռնային բնույթ, որ իրենց ամառվա շրջանում դարձնում է ծանծաղ։ Միակ նվարկելի գետը Դանուբն է։ Բուլղարիայի Դանուբի խոշորագույն վտակն ու երկարությամբ երկրի երկրորդ գետն է Իսկիրը։ Էգեյան ծովի ավազանի գետերից առավել ջրառատ են Մարիցան և Մեստան։ Գետերը հիդրոէներգետիկայի և ոռոգման համար մեծ նշանակություն ունեն։ Գետերի վրա կառուցված են մեծ քանակով ջրամբարներ[1]։

Երկարությամբ առավել խոշոր գետերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Բուլղարիայի երկարությամբ առավել խոշոր գետերի ցանկը[2]՝


Գետ Բուլղարական անվանում Երկարությունը Բուլղարիայի տարածքում,
կմ
Ընդհանուր երկարություն,
կմ
1 Դանուբ Дунав 471 2960
2 Իսկիր Искър 368 368
3 Տունջա Тунджа 349 405
4 Օսիմ Осъм 314 314
5 Յանտրա Янтра 296 296
6 Մարիցա Марица 286 525
7 Կամչիա Камчия 245 245
8 Արդա Арда 245 278
9 Ստրումա Струма 241 415
10 Ռուսենսկի Լոմ Русенски Лом 201 201
11 Լյուդա Կամչիա Луда Камчия 197 197
12 Վիտ Вит 189 189

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Главный редактор А. М. Прохоров. Большая советская энциклопедия. Третье издание. Том 3. БАРИ-БРАСЛЕТ. — М.: «Советская энциклопедия», 1970. — С. 476.
  2. Europos valstybių gamtinė geografija, Petras Lingė. Kronta, 2007 m., ISBN 978-9955-734-17-8