Բորիս Դադամյան
Բորիս Դադամյան | |
Ծննդյան օր | նոյեմբերի 5, 1926[1] |
---|---|
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | 2004 |
Վախճանի վայր | Ստեփանակերտ |
Բորիս Դադամյան Վարդանի (նոյեմբերի 5, 1926[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2004, Ստեփանակերտ), հայ քաղաքական, պետական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991 թթ.)։ ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ «Ամարաս» բարեգործական միության նախագահ։ Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի (ետմահու)։
Ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտը (1956 թ.)։ 1958 թ.-ից աշխատել է Ստեփանակերտի ավտոբազայում (1961-1966 թթ.-ին՝ պետի պաշտոնակատար, 1969-1973 թթ.-ին՝ պետ)։ 1967-1969 թթ.-ին՝ Ադրբեջանական ԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության շահագործման վարչության պետ։ 1973-1992 թթ.-ին՝ Ստեփանակերտի արտադրական ավտոտրանսպորտային միավորման գլխավոր տնօրեն։
Ղարաբաղյան հիմախնդրի մասին ելույթ է ունեցել ԽՍՀՄ ժողպատգամավորների 1-ին համագումարում (1989 թ.-ի մայիսի 31), ներկայացրել ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական, ազգային-մշակութային ոլորտներում Ադրբեջանի իրականացրած խտրական քաղաքականության ծանր հետևանքները և պահանջել փոխել ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովբյուրոյի 1921 թ.-ի հուլիսի 5-ի հակաիրավական որոշումը, վերկանգնել ԼՂԻՄ-ի կուսակցական և տեղական իշխանության մարմինների լիազորությունները (դադարեցվել էին 1989 թ.-ի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ Նախագահության որոշումով) և Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման ընթացակարգը կանոնակարգելու նպատակով ստեղծել ԽՍՀՄ ԳԽ հատուկ հանձնաժողով[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան։
- «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15835
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 174։
|