Բորիս Անջելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Անջելյան
Ծնվել էմայիսի 1, 1928(1928-05-01)[1] (95 տարեկան)
ԾննդավայրԱխալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1955)
Մասնագիտությունհիգիենիստ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքի վետերան» մեդալ

Բորիս Հովհաննեսի Անջելյան (մայիսի 1, 1928(1928-05-01)[1], Ախալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1955), պրոֆեսոր (1989): Ֆիզիոլոգիայի, երեխաների և դեռահասների հիգիենայի, բժշկական աշխարհագրության հիմնադիրներից է։

Գեորգի Անջելյանի և Վլադիմիր Անջելյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Անջելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 1-ին, Ախալցխայում։ 1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1957 թվականից դասավանդել է Երևանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտում և ՀՀ այլ բուհերում։ 1990-1995 թվականներին եղել է ՀՀ Բժշկական աշխարհագրության բաժանմունքի փոխնախագահ։ Անջելյանը տարիքային ֆիզիոլոգիայի, երեխաների և դեռահասների հիգիենայի, բժշկական աշխարհագրության հիմնադիրներից է[2][3]։

Հայտնաբերել է երեխաների շնչառական և մարսողական օրգանների հիվանդության կապը շրջակա միջավայրի աղտոտվածության հետ։ Հեղինակ է «Վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների հիգիենա մանկաբուժության հարցերով» (1978), «Երեխաների և դեռահասների մի քանի վարակիչ հիվանդությունների և հելմինթոզների պրոֆիլակտիկան» (1985), «Երեխաների և դեռահասների ոչ վարակիչ և որոշ այլ հիվանդությունների պրոֆիլակտիկան» (1987) ուսումնական ձեռնարկների։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուս աշխարհարգության, Հայաստանի հիգիենայի և սանիտարական բժիշկների, ֆիզիոլոգների ընկերությունների անդամ (1979)
  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1999)
  • Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի անդամ (2000)
  • ՌԴ բնական ԳԱ հայկական մասնաճյուղի անդամ (2001)
  • ՀՀ մանկավարաժական ԳԱ անդամ (2004)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խ. Աբովյանի մեդալ (1970)
  • Վ. Վեռնադսկու շքանշան (1999)
  • Ի. Պավլովի արծաթե մեդալ (2001)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախադպրոցական հասակի երեխաների հագուստի հիգիենայի մասին։ (ՈՒսումնա-մեթոդական աշխատանք մանկավարժության ֆակուլտետի նախադպրոցական բաժնի ուսանողության համար), Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ, Երևան, 1967[4]։
  • Դասախոսություններ աճող օրգանիզմի անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունների և հիգիենայի մասին։ ՀԽՍՀ Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության մինիստրություն, Երևան, Ա. հ., 1969[5]:
  • Վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների հիգիենա մանկաբուժության հարցերով։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Լույս», 1978[6]։
  • Դպրոցում ուսանողների ինքնուրույն աշխատանքի համար դպրոցական հիգիենայի գծով առաջադրանքներ։ (Մեթոդական մշակումներ), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, տպարան ՀԽՍՀ Լուսավորության մինիստրության, 1984[7]։
  • Նախադպրոցական հիգիենայի գծով գործնական առաջադրանքներ։ (Մեթոդական մշակումներ), Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, տպ. ՀԽՍՀ Լուս. մին., 1985 (համահեղինակ)[8]։
  • Երեխաների և դեռահասների մի քանի վարակիչ հիվանդությունների և հելմինթոզների պրոֆիլակտիկան։ Ուսումնական ձեռնարկ մանկավարժական ինստիտուտի ուսանողների համար, Երևան, Ա. հ, 1985[9]։
  • Երեխաների և դեռահասների ոչ վարակիչ և որոշ այլ հիվանդությունների պրոֆիլակտիկան։ Ուս. ձեռնարկ մանկավարժ. ին-տ. ուսանողների համար, ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Հանրապետական ուսումնամեթոդական կաբինետ, Երևան, Ա. հ., 1987[10]:
  • Հանուն սթափ և առողջ ապրելակերպի։ (Հակաալկոհոլային դաստիարակություն), Երևան, «Գիտելիք», 1988 (համահեղինակ)[11]։
  • Ինչպես մեծացնել առողջ երեխա։ (Խորհուրդներ ծնողներին), ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1989 (համահեղինակ)[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=323
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Armenian Innovation Center - АНДЖЕЛЯН БОРИС ОГАНЕСОВИЧ». www.armic.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Անջելյան, Բորիս Հովհաննեսի (1967). Նախադպրոցական հասակի երեխաների հագուստի հիգիենայի մասին։ ՈՒսումնա-մեթոդական աշխատանք մանկավարժության ֆակուլտետի նախադպրոցական բաժնի ուսանողության համար. Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ. Եր.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Անջելյան, Բորիս Հովհաննեսի (1969). Դասախոսություններ աճող օրգանիզմի անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունների և հիգիենայի մասին. ՀՍՍՀ Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության մինիստրություն. Երևան: Ա.հ.
  6. Անջելյան, Բորիս Հովհաննեսի (1978). Վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների հիգիենա մանկաբուժության հարցերով ։ ՈՒս. ձեռնարկ. Երևան: Լույս.
  7. Անջելյան, Բորիս Հովհաննեսի; Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, eds. (1984). Դպրոցում ուսանողների ինքնուրույն աշխատանքի համար դպրոցական հիգիենայի գծով առաջադրանքներ։ Մեթոդական մշակումներ. Երևան: տպարան ՀՍՍՀ Լուսավորության մինիստրության.
  8. Անջելյան, Բորիս Հովհաննեսի; Ղազարյան, Լ Գ; Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀՍՍՀ; Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, eds. (1985). Նախադպրոցական հիգիենայի գծով գործնական առաջադրանքներ։ Մեթոդական մշակումներ. Երևան: տպ. ՀՍՍՀ Լուս. մին.
  9. Անջելյան, Բորիս Հովհաննեսի (1985). Երեխաների և դեռահասների մի քանի վարակիչ հիվանդությունների և հելմինթոզների պրոֆիլակտիկան։ Ուսումնական ձեռնարկ մանկավարժական ինստիտուտի ուսանողների համար. Երևան: Ա. հ.
  10. Անջելյան, Բորիս Հովհաննեսի (1987). Երեխաների և դեռահասների ոչ վարակիչ և որոշ այլ հիվանդությունների պրոֆիլակտիկան։ Ուս. ձեռնարկ մանկավարժ. ին-տ. ուսանողների համար. ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն. Երևան: Ա. հ.
  11. Անջելյան, Բորիս Հովհաննեսի (1988). Քոսյան, Շավարշ Արզումանի (ed.). Հանուն սթափ և առողջ ապրելակերպի։ Հակաալկոհոլային դաստիարակություն. "Գիտելիք" ընկերություն ՀՍՍՀ. Երևան: Գիտելիք.
  12. Մինասյան, Ռաիսա Մարկոսի (1989). Անջելյան, Բորիս Հովհաննեսի (ed.). Ինչպես մեծացնել առողջ երեխա։ Խորհուրդներ ծնողներին. ՀԽՍՀ "Գիտելիք" ընկերություն. Երևան: Գիտելիք.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Անջելյան» հոդվածին։