Տենեդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոզջաադաից)
Տենեդոս
Տեսակկղզի
Երկիր Թուրքիա[1]
Վարչատարածքային միավորՉանաքքալեի մարզ[1]
Մակերես37,6 կմ²
Բնակչություն3023 մարդ (2018)
Քարտեզ
Քարտեզ

Բոզջաադա[2] (թուրքերեն՝ Bozcaada), կամ Տենեդոս (հուն․՝ Τένεδος), ոչ մեծ կղզի, որը գտնվում է Եգեյան ծովի հյուսիսային հատվածում, Դարդանելի նեղուցի մոտ։ Կղզին գտնվում է Թուրքիայի տարածքում։ Վարչատարածքային առումով Բոզջաադան մտնում է Չանաքքալեի մարզի կազմի մեջ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու ժամանակակից թուրքերեն անվանումը՝ Բոզջաադան, նշանակում է «մոխրագույն կղզի» (թուրքերեն՝ bozca՝ մոխրագույն, հողագույն, իսկ ada՝ կղզի)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոզջաադա կղզին

Կղզու տարածքը կազմում է 37,6 կմ²։ Սա տարածքի մեծությամբ Թուրքիայում երրորդ կղզին է Գյոկչեադայից և Մարմարայից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոզջաադան գտնվում է 5 կմ արևմուտք Փոքր Ասիա թերակղզուց։ Անտիկ ժամանակաշրջանում կղզին սեփականացրել և գաղութացրել են հին հույները: Իր ռազմավարական դիրքի շնորհիվ կղզին դեռևս անտիկ շրջանից ունի հույժ փոթորկալից պատմություն։ Մեր թվարկությունից առաջ 86 թվականին կղզուն կից ջրերում տեղի են ունեցել ծովային արյունոտ բախումներ Հռոմի և Միհրդատ Եվպատորի նավատորմիղների միջև։ Տենեդոսի հույն բնակչությունը մինչև 1204 թվականը վերահսկում էր կղզու կյանքը, երբ այդտեղ Վենետիկի հանրապետությունը տիրեց և կառուցեց ամրոց։ Ամրոցի շինարարությունը միտված էր վերահսկելու սևծովյան ջրերը։

Բոզջաադայից 10 կմ հյուսիս գտնվում է ևս մեկ շատ կարևոր ռազմավարական նշանակությամբ կղզի՝ Ճագարի կղզիներ անմամբ, որը հենց Դարդանելի նեղուցին կից է գտնվում։ Կղզիներին տիրելու համար 13-րդ դարից մինչև 15-րդ դարերը հակամարտել են միմյանց դեմ Վենետիկն ու Ջենովան։ Մարտերին մասնակցել է նաև Բյուզանդիան, քանի որ կղզու հունական բնակչությունը պահպանել էր հավատարմությունը ուղղափառ կրոնի ու մշակույթի նկատմամբ։

Երկարատև ձգվող կռիվներից խուսափելու համար ուժերը դիմում են օգնության Հռոմի պապից։ Ուրբանոս VI պապը կղզու համար հաստատեց լիակատար չեզոքություն։ Նրա հրամանով կղզու 4 հազար հույն բնակիչները վերաբնակեցվեցին Կրետե և Եվբեա կղզիներում։ Դրանից հետո, 1470 թվականին կղզին գրավեց Օսմանյան կայսրությունը և այնտեղ բնակեցրեց հույն և թուրք բնակիչների։

Օսմանյան կայսրության թուլացման պատճառով կրկին այստեղ ծագեցին զինված հակամարտություններ։ 1807 թվականի մարտի 10-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կղզին գրավվեց ռուսական էսկադրայի դեսանտների կողմից և ռուսական նավատորմիղը Դարդանելի նեղուցը ենթարկեց շրջափակման։

1822 թվականի հոկտեմբերին Հունաստանի ազգային ազատագրական պատերազմի ժամանակ հունական հրդեհաձիգ նավերը հարձակվեցին թուրքական նավատորմիղի վրա՝ խորտակելով վիցե-ծովակալի նավը։

Հընթացս Առաջին Բալկանյան պատերազմի՝ 1912-1913 թվականներին հունական տորմիղի հաղթանակից հետո Տենեդոսը ազատագրվեց զավթիչներից։

1918-1923 թվականներին Բոզջաադան, ինչպես նաև Իմվրոսը (ներկայում Գյոկչեադա) համարվեցին չեզոք գոտիներ։ Քեմալական շարժման հաղթանակը ավարտվեց Լոզանի հաշտության պայմանագրի ստորագրումով։ Ըստ այդ պայմանագրի կղզին մնաց Թուրքիայի կազմում, իսկ տեղի հույն բնակչությանը շնորհվեց ինքնակառավարման իրավունք։

Անտեսելով Լոզանի հաշտության պայմանագրի դրույթները, Թուրքիայի Հանրապետությունը այն չեղարկեց։ Դրանից հետո սկսվեց կղզու քրիստոնյա բնակչության հարկադիր գաղթը 1970-ական թվականներին. հիմնականում տեղացիները արտագաղթեցին Հունաստան, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Կանադա և այլ երկրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու բնակչության թվաքանակը ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 2354 մարդ[3], որոնցից միայն 30 հոգին են հույներ, մնացած բոլորը թուրքեր են[4]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին դեռև հնուց հռչակված էր գինեգործությամբ[5]։ 2000 թվականից կղզում սկսեց գործել հողմաէլեկտրակայանը։

Ներկա դրությամբ կղզու տնտեսության հիմքը կազմում են զբոսաշրջությունն ու դայվինգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 53. — 459 с. — 70 000 экз. — УДК 528.935:003.035(038)
  3. TÜRKİYE İSTATİSTİK KURUMU Արխիվացված 2013-04-12 Wayback Machine, (թուրքերեն)
  4. Les îles d’Imbros et de Tenedos Արխիվացված 2006-01-17 Wayback Machine (ֆր.)
  5. Madd River Designs. «Tenedos - Bozcaada - Grape & Wine». Tenedos-ege.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տենեդոս» հոդվածին։