Բիսմարկի կղզեխումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բիսմարկի արշիպելագից)
Բիսմարկի կղզեխումբ
Bismarck Archipelago

'
Կոորդինատներ 5°00′03″ հվ. լ. 149°59′59″ ավ. ե.HGЯO
Երկիր Պապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա
Տեղագրություն Մելանեզիա
Ամենամեծ կղզին Նոր Բրիտանիա
Ընդհանուր մակերեսը 49 700 կմ2
Ամենաբարձր կետը 2300 մ
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս
Բնակչություն (2011) 900 000 մարդ
Բնակչության խտությունը 18,109 մարդ/կմ2
Բիսմարկի կղզեխումբ (Պապուա Նոր Գվինեա)##
Բիսմարկի կղզեխումբ (Պապուա Նոր Գվինեա)
Բիսմարկի կղզեխումբ (Խաղաղ օվկիանոս)##
Բիսմարկի կղզեխումբ (Խաղաղ օվկիանոս)
Վիքիպահեստում

Բիսմարկի կղզեխումբ (անգլ.՝ Bismarck Archipelago) (նախկինում՝ Նոր Բրիտանիա), Մելանեզիայի կղզեխմբերից մեկը Խաղաղ օվկիանոսում, գտնվում է Նոր Գվինեայից հյուսիս-արևելք։ Պապուա-Նոր Գվինեա պետության մաս։ Մակերեսը մոտ 49 700 կմ²։ Բնակչությունը՝ 472 000 մարդ (2000)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված ե երկու մեծ կղզինեից (Նոր Բրիտանիա և Նոր Իռլանդիա), Ծովակալության կղզիներից և այլ, ավելի փոքր կղզիներից։

Խոշոր կղզիները լեռնոտ են (Նոր Բրիտանիա կղզու վրա առավելագույն բարձրությունը մոտ 2300 մ), փոքրերը՝ հրաբխային և մարջանային են, կան գործող հրաբուխներ։ Կղզիները ծածկված են խոնավ-արևադարձային անտառներով։

Պապուա - Նոր Գվինեայի նահանգ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել են 1616 թվականին հոլանդացի Վ. Սխաուտենի և Յ. Լեմերի կողմից, 1884 թվականին դարձել են գերմանական գաղութ և անվանվել են Օտտո ֆոն Բիսմարկի պատվին։

1943 թվականին, համաձայն ճապոնական հրամանատարության «Z» պլանի, այստեղով անցնում էր պաշտպանության գիծը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկական կազմը՝ մելանեզիացիներ և պապուասներ։ Նշանակալի բնակավայրերը և նավահանգիստներն են՝ Ռաբաուլ (Նոր Բրիտանիա կղզի), Կավիենգ (Նոր Իռլանդիա կղզի), Լորենգաու (Ծովակալության կղզիներ)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճեցվում է կոկոս, բանան, շաքարեղեգ, ծխախոտ, բամբակ։ Ձկնորսություն և մարգարիտների որս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 444